ԷՐԳՐԻ ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉԸ ՄԻԱՎՈՐԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԳԻՉՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԷՐԳՐԻ ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉԸ ՄԻԱՎՈՐԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԳԻՉՆԵՐԻՆ


Ազգագրական երգիչ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆՆ ու ամերիկաբնակ հայ երգիչ ՎԱՀԵ ՏԵՐ-ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ուկնդրին ներկայացրեցին իրենց առաջին համագործակցության արդյունքում ծնված «Կարոտի կանչով» տեսահալովակը ( խոսք եւ երաժշտություն Մուրադ Մշեցու, ռեժիսոր`ՔոնրիԴավուդյան, օպերատոր`Սերգեյ Ավագյան): Տեսահոլովակում երգիչներն հանդես են գալիս զուգերգով, նրանց միավորել է Էրգրի թեւեր առած կարոտի կանչը: Տեսահոլովակի մի հատվածը նկարահանվել է Ամերիկայում, իսկ մյուս հատվածը`Հայաստանում. «Վ. Տեր-Ներսիսյանի հետ համագործակցությունն ունի մեկ նպատակ`Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայությանը ներկայացնել առանց քրդական մոտիվների մեր հայ ազգագրական երգերը: Նրա հետ դեռ կան համագործակցության ծրագրեր, որի արդյուքում կլինեն նոր երգեր եւ տեսահոլովակներ: Մեր համագործակցությունը կարծում եմ կստացվի, քանի որ Վահեն տաղանդավոր երգիչ է, ով Ամերիակյում , մասնավորապես` Լոս Անջելեսում ունեցել է բազմաթիվ համերգներ, ունի հանդիսատեսի մեծ բանակ եւ սիրված է նրա կողմից »,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Դ. Հակոբյանը:

Արմատներով մշեցի Դ. Հակոբյանին Էրգրի կարոտն արդեն երկու անգամ տարել է Արեւմտյան Հայաստան, նախ` ուխտերթ դեպի սուրբ Մարաթուկ սար, այնուհետեւ համերգ, որին ներկա են եղել տեղի ծպտյալ հայերը եւ քրդերը. «Թուրքիայում նոււյնպես ունեցել եմ համերգ` նվիրված տեղի սասունցիներին: Էրգրի կարոտն ու հայրենասիրությունն ինձ փոխանցվել է վաղամեռիկ հայրիկիցս`գեղանկարիչ Ռաֆիկ Հակոբյանից, ով իր հայրենասիրությունն ու կորուսյալ հայրենիքի կարոտն արտահայտել է իր կտավներում»,-ըդգծեց Դավիթ Հակոբյանը: Նրա խոսքով`այսօր հայ ազգագրական երգերի կարիքն ունեն բոլորը`մանավանդ սփյուռքում ապրող հայությունը: Նրանց հայ երգը փոխանցելու եւ մատաղ սերնդին ազգագրական երգին ծանոթացնելու նպատակով, Դավիթը մեկ տարի ազգագրական երգեցողություն է դասավանդել Սիրիայի Սուրբ Թարգմանչաց վարժարանում. «Այսօր մեծ տարածում ունի ազգային երգը, ինչն արդեն մեծ առաջընթաց է: Այստեղ  մեծ գործ են կատարում երիտասարդ ազգագրական երգիչները, ովքեր ավագ սերնդից վերցնելով մեր երգերը` փոխանցում են մատաղ սերնդին: Ուրախալի է նաեւ այն փաստը, որ ազգագրական երգը հնչում է նաեւ հարսանիքներում, ինչը եղել է նաեւ հնում: Աստիճանաբար տարբեր տեսակի կլկլոցները հետ են մղվում»,-շեշտեց  երգիչը:

Դ. Հակոբյանը երգել սկսել է մանկուց, առաջին քայլերն արել է «Հայկազունք» ազգային երգի- պարի համույթում, որպես մենակատար, համույթի հետ հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում: Նրան երգեցողություն դասավանդել է Գայանե Գեւորգյանը, նա հանդես է եկել նաեւ «Մարաթուկ» համույթում: Ավարտելով երաժշտական դպրոցն ու ուսումնարան,  ուսումը շարունակել է ԲՈՒՀ-ում, որին զուգահեռ հանդես է եկել տարբեր համերգներով եւ մենահամերգներով: Երգում է տարբեր ժանրերում, այդ թվում նաեւ ժողովրդական, սակայն  հիմնականը ազգագրական ժանրն է:

Համերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Պարսկաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում. «Ֆրանսիայում ելույթից հետո հանդիսատեսը հիացած էր, նրանց շարքերում կային նաեւ ֆրանսիացիներ, որոնք համերգից հետո մոտեցան ինձ եւ խոստովանեցին, որ հիացած են հայ ազգագրական երգ ու պարով»,-ավելացրեց մեր զրուցակիցը եւ փոխանցեց, որ առաջիակում նույնպես համերգային ծրագրով հանդես կգա Ֆրանսիայում, Կանադայում եւ մի քանի այլ երկրներում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին