«ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ԲՈԼՈՐԻՍ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է»

Արխիվ 12-16

«ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԸ ԲՈԼՈՐԻՍ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է»

 

Հոկտեմբերի 10-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կատարվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ`նվիրված Սրբոց Թարգմանչաց տոնին: Պատարագի ընթացքում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Օշականի եկեղեցի բերվեց երկու հարյուր տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ավետարանը: Ի դեպ, Ս. Պատարագին հարյուրավոր հավատացյալների հետ միասին ներկա էին մարզային եւ Օշական համայնքի պաշտոնյաները, ինչպես նաեւ ՀՀ Գրողների միության ականավոր գործիչներ` ԳՄ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ գլխավորությամբ, որոնք նախ ծաղիկներ դրեցին Ս. Մ. Մաշտոցի շիրիմին, ապա անցկացրեցին «Կանթեղ» մրցանակաբաշխությունը:

 

«ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԵԶ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԳԻՐՔԸ ՓՈԽԱՆՑԵԼ»


Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում Արագածոտնի թեմի դիվանապետ Արժանապատիվ Տ. ԳԱՐԵԳԻՆ քահանա ԱՐՍԵՆՅԱՆԸ  նշեց. «Ամեն տարի Թարգմանչաց տոնին` Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ` իրականացվում է «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Գրողների միության անդամներին ընդունում ենք այստեղ, ովքեր մինչ միջոցառման սկիզբը ծաղիկներ են դնում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, մասնակցում են Սուրբ Պատարագին, ապա տեղի է ունենում գրական միջոցառումը»: Վերադառնալով օրվա խորհրդին` Տեր հայրը շեշտեց. «Թարգմանչաց տոնը բոլորիս ինքնության տոնն է: Թարգմանիչներն են, որ Սուրբ գրքի թարգմանությամբ կարողացել են մեզ կյանքի ամենակարեւոր գիրքը փոխանցել, որը կարդալով ապրում ենք եւ ամեն անգամ նորովի կարողանում մեր հավատքի մեջ խորանալ եւ միանալ մեր Տիրոջը: Թարգմանչաց տոնը կարեւոր է բոլորիս համար, այն գրքի, մտքի օր է: Ամեն մեկն էլ այդ օրը պետք է իր աղոթքն անի, որպեսզի Աստված նրա միտքն արթուն պահի եւ իմաստությունը` հաստատուն»:


ԱՄԲՈՂՋ ՕՇԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ ՇՆՉՈՒՄ ԷՐ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՈԳՈՎ


Իսկ ՀՀ Գրողների միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ խոսելով Թարգմանչաց տոնի մասին` ասաց. «Դարեր ի վեր մեր հայրենիքում Թարգմանչաց տոնը եղել է Առաքելական Սուրբ եկեղեցու ամենափառավոր տոներից մեկը: Այսօր մենք տեսանք, թե ինչքան մարդ է եկել եկեղեցի` մասնակցելու Սուրբ Պատարագին: Ամբողջ Օշական գյուղը շնչում էր հենց այդ ոգով: Մեր Սուրբ գրքի թարգմանիչները դարերի մեջ պանծացվել են, սրբացվել եւ, իհարկե, գրքի թարգմանությունը չի դիտվել զուտ թարգմանական արվեստի ոգի, այլ սրբալույս լույսը մեր ժողովրդի մեջ տարածելու գրի միջոցով, մեր ժողովրդի ոգին ավելի ամրացնելու եւ ժամանակների մեջ դիմանալու ամեն մի արհավիրքի, ինչպես նաեւ ծառայելու բարությանը, Աստծո լույսի տարածմանը»:

Հավելենք, որ այս տարի թարգմանական արվեստում զգալի ներդրում ունենալու համար «Կանթեղ» մրցանակի արժանացան եւ փոքրիկ դրամական պարգեւներով գնահատվեցին թիֆլիսաբնակ բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս, Վրաստանի գրողների միության «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, բանաստեղծ-թարգմանիչներ ԿԱՐԻՆԵ ԽԱԼԱԹՅԱՆԸ, ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆԸ, ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆԸ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին