ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԻՆ

Արխիվ 12-16

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳԻՆ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ այլ բարձրաստիճան այրերի հետ, այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2797-ամյակին նվիրված «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով տոնակատարության եզրափակիչ գալա համերգին:

Ողջունելով Հանրապետության հրապարակում ներկա հազարավոր համաքաղաքացիներին եւ տոնական ամփոփիչ միջոցառմանը հրավիրված պաշտոնատար անձանց ու մայրաքաղաքի հյուրերին` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշեց. «Հազարամյակների պատմություն ունեցող մեր քաղաքը աշխարհին ներկայանում է որպես կայուն զարգացման ուղով ընթացող ժամանակակից քաղաք, որը յուրաքանչյուր տարի առաջընթաց է արձանագրում քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Ձեռքբերումներ ունենք քաղաքաշինության, ճանապարհաշինության, բարեկարգման ու մի շարք այլ բնագավառներում եւ, որ ամենակարեւորն է, այսօր բազմաթիվ են մեր բնակչի ամենօրյա, անմիջական հոգսերի, ապրելու միջավայրի, սոցիալ-կենցաղային կոնկրետ անհրաժեշտությունների բավարարման ու լուծման օրինակները։

Քաղաքային կյանքի գունապնակում օրեցօր ավելանում են նոր գույներ ու երանգներ, որոնցից շատերը մեզանում «առաջին անգամ» խորագիրն են կրում։ Դրանք նոր խոսք են, մտահղացում եւ մասնագիտական մտքի նոր թռիչք, որոնցից շատերը երեւանցու համար դառնում են հոգեհարազատ եւ ենթակա են ավանդական ու ամենամյա դառնալու»։ Ըստ Երեւանի քաղաքապետի, ամեն ժամանակաշրջան եւ ամեն սերունդ իր մթնոլորտն ու միջավայրն է բերում քաղաքին եւ իր հստակ հետքն է թողնում մեր քաղաքում. «Այսօր հերթը մերն է ու մենք պետք է աշխարհի արագընթաց զարգացումներին ու տեմպին զուգահեռ համաչափ ու համազոր քայլենք։ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունն ինքնատիպ կամուրջ է հայրենիքի եւ աշխարհասփյուռ մեր հայրենակիցների միջեւ, հրաշալի առիթ՝ է՛լ ավելի ամրապնդելու մեր կապն ու հպարտանալու մեր համատեղ կայացրած մայրաքաղաքով։ Էրեբունի-Երեւանի տոնակատարությունը միմյանց նկատմամբ բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու եւ այդ ամենն անկեղծորեն մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հրաշալի առիթ է՝ այն համոզմամբ, որ սիրով ու հոգատար վերաբերմունքով այսուհետ եւս շարունակելու ենք շենացնել մեր ջերմ ու բարի քաղաքը։

Ու այն պետք է լինի Հարմարավետ, Բարեկարգ, Մշակութային, Տոնական, Լուսավոր ու Ժպտացող»։

Եվ, իհարկե, չմոռանանք նշել, որ շնորհավորական ուղերձին հաջորդեց էստրադային երգիչների տոնական կատարումներն ու շքեղ հրավառությունը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին