«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀ. «ՈՉ ԹԵ «ՄԱՅԴԱՆ» ԵՆՔ ԱՆԵԼՈՒ, ԱՅԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ»

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀ. «ՈՉ ԹԵ

«ՄԱՅԴԱՆ» ԵՆՔ ԱՆԵԼՈՒ, ԱՅԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

ՀՐԱՊԱՐԱԿ»


Հոկտեմբերի երկուսին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքն ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:  Հանրահավաքին մասնակցող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում արձանագրեց հանրահավաքի բազմամարդ չլինելը:

«Իրավունքն» այսօր պրն Մարտիրոսյանից պարզեց` չի կարծում նա, որ հանրությանը կարծես չեն հետաքրքրում սահմանադրական բարեփոխումները, թե' «այո»-ի, թե' «ոչ»-ի տարատեսակ ճակատները: Հետեւաբար, ինչի վրա է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հույսը, որ  նա կհասնի հաջողության ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: «Շատ ճիշտ եք: Հասարակությանը շատ քիչ են հետաքրքրում սահմանադրական բարեփոխումները, որովհետեւ գիտեն` սահմանադրական բարեփոխումների պատճառով չեն հայտնվել այս վիճակում»,- ասաց   կուսակցության փոխնախագահը:


- Հասարակությունն անգամ «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությամբ էլ չի հետաքրքրվում...


- Չէ, համաձայն չեմ, քանի որ երիտասարդները բավական ակտիվ աշխատում են: Հասարակությանը չհետաքրքրելով սահմանադրական բարեփոխումները, ցանկանում են արմատական փոփոխություններ, որոնք պետք է սկսվեն իշխանափոխությունից:


-Եթե «Ոչ»-ի ճակատն այդքան հզոր լիներ, չե՞ք կարծում, որ հանրությունը  կհամախմբվեր դրա շուրջ:


-Երեւի նկատի ունեք «Չեք անցկացնի» նախաձեռնությունը…


- Նկատի ունեմ բոլոր ճակատներն ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:


- Ձեր ասածի մեջ մի փոքր տրամաբանական ճշմարտություն կա, բայց ոչ ամբողջական: Քաղաքացին դուրս է գալիս պայքարի, երբ տեսնում է միասնություն ու հստակ  ուղերձ, որն իրեն պետք է բավարարի:


- Այս տարվա փետրվարին «Եռյակի» պառակտումը  ցույց տվեց, որ ցանկացած քաղաքական ուժ հաջողության  հասնելու համար պետք է ունենա  ֆինանսական հզոր աջակցություն: «Ով է հովանավորելու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին «Ոչ»-ի հանրահավաքներն անցկացնելու համար:


- Ես կարծում եմ, որ քաղաքացիական անհնազանդությունը, ի տարբերություն ընտրակաշառքների բաժանման, ֆինանսական մեծ ներդրումների կարիք չունի:


- Բայց գնալ մարզեր,  շտաբեր հիմնել` այս ամենն անելու համար գումարներ են պետք:


- Դա այնքան քիչ գումար է, որ մեկ ընտրակաշառքով կարող ես գնալ-գալ:


- Այսինքն`  սահմանադրական բարեփոխումների դեմ ձեւավորված ճակատի անդամներն իրենց գրպանից են  հոգալու այդ ծախսերը:


- Ես մինչեւ հիմա կուսակցական գործունեությամբ զբաղվում եմ իմ միջոցներով:


- Իսկ մյուսները:


- Մյուսներն էլ:


- Քաղաքացիական անհնազանդության մասին խոսեցիք թե՛ Դուք, թե՛ Ժիրայր Սեֆիլյանը: Հայաստանում «Մայդա՞ն» եք ցանկանում անել:


- Ոչ, Ազատության հրապարակ: Մենք բացառապես խաղաղ միջոցներից ենք օգտվելու եւ -գործելու ենք օրինականության սահմաններում:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին