«Թե քաղաքական գործիչը, ինչպես կարող է կարեւորագույն հարցերի հետ կապված սուտ հայտարարություններ անել»

Արխիվ 12-16

«ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԵՍՆԻ, ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍՈՒՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ»

 

Իմաստուն ժողովուրդը կասեր. «Լեզվի սայթաքում` կյանքի խորտակում»: Հենց այսպիսի իրավիճակում է հայտնվել իր քաղաքական հայացքներից լեզվով առաջ ընկած  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Վերջինս ո՛չ ավել, ո՛չ պակաս այնքան է գերազանցել ինքն իրեն` սահմանադրական բարեփոխումներին դեմ խոսելու հարցում, որ հայտարարել է, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի միակ գործը եղել է Վենետիկի հանձնաժողովին կաշառելը: Չի ուշացել Գլխավոր դատախազության արձագանքը: Ավելին` այժմ ուսումնասիրվում է այն, եւ դատախազությունը խոստանում է համապատասխան իրավական ընթացք տալ խնդրին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ.

–Եթե նմանատիպ հայտարարություն կա, այդպիսի ծանր հանցագործության մասին, ապա, բնականաբար, իրավապահները պետք է զբաղվեին դրանով: Առավել եւս, որ խնդիրը մեր իրականության մեջ բարձր հնչեղություն է վայելում, այսինքն` նա կասկածի տակ է դնում մի ամբողջ բարեփոխում, որն անցել է ավելի նորմալ, բովանդակային քննարկումների ճանապարհով: Այնպես որ, իրավական հայտարարություն է եղել, եւ իրավապահները հիմք ընդունելով այն`  պետք է զբաղվեին եւ միջոցներ ձեռնարկեին, որպեսզի հասկանային, թե որտեղից է այդ հայտարարությունը, իսկապես կա՞ նման բան եւ եթե կա, ուրեմն` պետք է մեղավորները պատժվեն: Իսկ եթե լոկ հայտարարություն է, դրանից պետք է հետեւություն անեն:

– Կարո՞ղ ենք ասել, որ Գլխավոր դատախազության սկսած իրավական գործընթացն այս դեպքում Լ. Զուրաբյանին ավելի շատ դաս տալու միտում ունի, քան պատժելու:
– Չեմ կարծում, որ այստեղ պատժելու կամ դաս տալու միտում կա: Ընդամենը եղել է մի հայտարարություն, որի ծանրությունը, բովանդակությունը պատկերացնել էր պետք: Բնական է, որ իրավապահները պետք է զբաղվեին դրանով: Եվ եթե պարզվի, որ սուտ է, ապա հանրությունը կտեսնի, թե քաղաքական գործիչը, ինչպես կարող է կարեւորագույն հարցերի հետ կապված սուտ հայտարարություններ անել: Իսկ եթե ճիշտ կլինի, բնականաբար, իր բոլոր իրավական հետեւանքներով` հանրությունը տեղյակ կլինի այդ մասին:
– Ի դեպ, Լ. Զուրաբյանից առաջ էլ «Ժառանգություն» խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր անցել կարելիի սահմանը, ու այդ ժամանակ էլ Ազգային անվտանգությունը ստիպված եղավ հայտարարությամբ հանդես գալ: Ընդհանրապես, ի՞նչ կասեք ժողովրդի վստահության մանդատը ստացած նման գործիչների վարքագծի մասին` իրավական կառույցների արձագանքների հետ կապված:
– Պատգամավորն ազատ է իր խոսքով, երբ իր գործունեությունից բխող կարծիք է հայտնում, բայց երբ ասում է, որ 100 տոկոս վստահ եմ, որ կաշառվել է Վենետիկի հանձնաժողովը եւ փաստեր ունեմ, սա լրիվ այլ հարթության մեջ է: Եվ եթե հանկարծ իրավապահները չզբաղվեին այս հարցով, այդ ժամանակ էլ կասեին` գիտեք ինչ, մենք հայտարարություն ենք արել, եւ իրավապահները չեն զբաղվել դրանով: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին