Զարմացած

Արխիվ 12-16

 

Եվ այսպես, զարմանալի նորություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` որ ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման աշխատանքները կասեցվել են, եւ կասեցվել են դեռ անցյալ տարի: Իսկ ինչպե՞ս էր ստեղծվում ակադեմիան. «2013 թվականին ՀԱՊԿ քարտուղարությունը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի հետ համատեղ ծրագիր էր մշակել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման համար, որտեղ պետք է պատրաստվեին ՀԱՊԿ անվտանգության ստորաբաժանումների կառույցների համար մասնագետներ: Այդ նպատակով գրանցվել էր «ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրամ» ոչ կոմերցիոն կազմակերպությունը»: Դե ինչ, խոշոր հաշվով, զարմանալի ոչինչ չկա, քանզի ով է տեսել, որ մի բանին դիպչի ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ձեռքը, եւ դա աշխատի: Այն, որ այդպիսի կարեւոր հիմնարկության հարցում այն ժամանակ բարձր պաշտոն զբաղեցնող Բաղդասարյանը այդքան հանցավոր անփութություն է ցուցաբերել, ցույց է տալիս, որ գլխանց էլ նրա կողմնորոշումը դեպի ԵՏՄ եւ ՀԱՊԿ, մեղմ ասած, անկեղծ չի եղել:


Իսկ իրեն լուսավորիչ կամ լուսարար երեւակայող եւ արեւմտամետ նոր կուսակցություն ստեղծող ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ մոտ, եթե թիվ մեկ իդեա-ֆիքսը Սովետական Միության ստվերի դեմ պայքարելն էր, ապա երկրորդը` սերնդափոխությունն է: Բայց ինչպիսի սերնդափոխություն. «Պետք է ամեն ինչ անել, որ սերնդափոխությունը նաեւ լինի արժեքային, որովհետեւ հնարավոր է սերնդափոխություն իրականացնել` դաշտ բերելով տարբեր կուսակցությունների երիտթեւերի ներկայացուցիչների, որոնք որոշ դեպքերում ավելի վատն են, քան եղած կադրերը: Փոխարինելու պետք է գան մարդուն որպես բարձրագույն արժեք դիտարկողները, մարդու իրավունքների ջատագովները, որոնք իրենց գաղափարներով եւ նոր տեխնոլոգիաներով կկարողանան խնդիրներ լուծել»: Զարմանալի է, ինչո՞վ Մարուքյանի աչքին բոբո են երեւում ներկայիս երիտասարդ կուսակցականները: Երեւի թե նրանով, որ ավանդաբար բարձրագույն արժեքը համարում են ազգն ու պետությո՞ւնը: Չէ՞ որ գրեթե որ կուսակցությունն էլ վերցնես` լինի իշխանական, թե` ընդդիմադիր, դժվար թե այդտեղի երիտթեւը զբաղվի, ասենք, գոմիկների պաշտպանությամբ, ելնելով նրանից, թե մարդը բարձրագույն արժեք է: Համ էլ, մեր քաղաքացիներն այնքան են զզվել «մարդու իրավունքներ» կոչվող նորօրյա էրզաց-կրոնից, որ իրավապաշտպան բառը լսելով` գրեթե միշտ տարբեր սաքունցների են պատկերացնում:
«ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ» 2797-ամյակը նշելու վրա ինչ ցեխ ասես լցվեց, սակայն ստանդարտ հակաիշխանական մեղադրանքներին զարմանալիորեն հավելվեց մի այնպիսի գարշանք, որ ապշում ես: «Յան» ազգանունով ոմանք (մարդու լեզուն չի պտտվում դրանց հայ անվանել) ոչ ավել-ոչ պակաս որոշել են «հիմնավորել» իբր մեր մայրաքաղաքի 2797 տարեկան լինելը կեղծիք է, դրանով իսկ ձայնակցելով ադրբեջանական կեղծարարներին: Ավելին` նրանք զարմանալիորեն նույնիսկ գերազանցեցին մեր քոչվոր հարեւաններին` եթե թուրքերը, Երեւանը թուրքական հռչակելով հանդերձ, գոնե ասում են, թե 500-600 տարվա պատմություն ունի, այդ պղծարյուն ժխտողները ճչում են, թե անգամ 15-րդ դարում ոչ մի Երեւան չի եղել: Դե ինչ ասես, Նժդեհն իրավացի էր, որ չկան անտականք ազգեր, բայց մեր տականքն անմրցելի է:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին