ՈՐՈ՞ՆՔ Է ՄԵՐՕՐՅԱ «ՓՐԿԻՉՆԵՐԻ» ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՈՐՈ՞ՆՔ Է ՄԵՐՕՐՅԱ «ՓՐԿԻՉՆԵՐԻ» ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված տարբեր անհաջող նախաձեռնություններից հետո, հիմա էլ կազմավորվել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը: Մերօրյա բեթմենները անգամ քաղաքական խորհուրդ են ստեղծել, որոնց թվում են իր խորհրդարանական խմբակցության ուժերը քոռ ու փուչ արած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը տապալելու անհաջող փորձեր կատարած Ժիրայր Սէֆիլյանը, Քաղաքագետների միության նախագահ, բայց քաղաքական ստվերում հայտնված Հմայակ Հովհաննիսյանը, հավերժ ՀՀ նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ՀԱԿ-ի հետ իր քաղաքական կամուրջներն այրած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ինչպես նաեւ «Նախախորհրդարանի» կարկառուն ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը: Իսկ թե ինչո՞ւ փրկիչների շարքում չէ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ, «Իրավունքը» հետաքրքրվեց անձամբ նրանից.

 

–Զուտ մեր կուսակցության անունից կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն տարբեր ձեւաչափով ձեւավորված ուժերի հետ, որոնք պայքարելու են Սահմանադրության հանրաքվեն տապալելու կամ Սահմանադրությունը չանցկացնելու համար: Այդ մի խնդիրը միանշանակ է, պատրաստ ենք ամբողջ ծավալով համագործակցել: Իսկ միանալ-չմիանալը, ընդհանրապես, մի քիչ լավ չեմ հասկանում, որովհետեւ տարբեր մոտեցումներ ունենք. մենք արժեհամակարգային խնդիրներն ենք առաջնահերթ դիտարկում, այդ ուժերը` իշխանության ձեւավորման մեխանիզմները: Ինչ վերաբերում է մեկ ճակատ կազմելու խնդրին, պետք է նշեմ, որ մեր «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը նոր ձեւավորվող պայքարի կենտրոններին դիմել է, առաջարկել ոչ թե միանալ, այլ համագործակցել: Այնպես որ, պատրաստ ենք լիարժեք համագործակցել բոլորի հետ եւ ողջունում ենք ցանկացած ձեւավորվող նմանատիպ ուժերին:
– Ըստ Ձեզ` հանրության փրկությունը կարո՞ղ է, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի կազմած ճակատում լինել:
– Ես բառերին ուշադրություն չեմ դարձնում, թե ինչպես են կոչվում` համազգայն, փրկության եւ այլն: Օրինակ` մենք ուզում էինք համայն հայության քաղաքական խորհուրդ ձեւավորել: Հետեւաբար, թեթեւ եմ վերաբերվում այդ անուններին, դրա մեջ չէ էությունը: Ինչպես հարմար է, թող այդպես էլ կոչեն իրենց, եթե սա օգնելու է նպատակին հասնելուն, թող կոչվեն ցանկացած անվամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին