Թե ինչպես է հայ-ադրբեջանական սահմանին ոչնչացված վրաց քաղաքացին հայտնվել Ադրբեջանի զինուժում

Արխիվ 12-16

ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՈՉՆՉԱՑՎԱԾ ՎՐԱՑ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՈՒԺՈՒՄ

 

Թեպետ մեր ԱԳՆ-ն` ի դեմս փոխնախարար Շավարշ Քոչարյանի, խոստացել էր ուսումնասիրել ադրբեջանական լրատվամիջոցներում առկա այն տեղեկատվությունը, որ Վրաստանի Բոլնիսի շրջանի Զոլ-Գյուվեջ գյուղում հողին է հանձնվել սեպտեմբերի 25-ին հայ-ադրբեջանական սահմանին ոչնչացված ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող 23-ամյա Էլշան Վագիֆօղլի Մամեդովը, սակայն ավելի շուտ եղավ վրացական արձագանքը:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի օգնությամբ «Իրավունքին» հաջողվեց պարզել, որ այս հարցին անդրադարձել է Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական ԳԻՈՐԳԻ ՏԱՎԴԳԻՐԻՁԵՆ, ով հաստատել է տեղեկությունն ու մասնավորապես նշել, որ խնդիրը կապված է զուտ ադրբեջանական օրենսդրության հետ. «Մեզ մոտ ամեն ինչ պարզ է. եթե կա տեղեկատվություն այն մասին, որ այդ անձը` Վրաստանի քաղաքացին, վարձկան է կամ մտել է անօրինական զինված ինչ-որ կազմավորման մեջ, ապա պետք է պատժվի` համաձայն Վրաստանի օրենքի: Բայց եթե նա չունի ակտիվ պարտավորություններ Վրաստանի զինված ուժերի առաջ կամ որոշակի պայմանագրային սահմանափակումներ, ուրեմն` նա կանգնած չէ մեզ մոտ զինվորական հաշվառման: Հետեւաբար, վրացական օրենսդրության համաձայն, նա օրենք չի խախտում, քանի որ ունի իրավունք ծառայելու` աշխարհի որ երկրի բանակում ցանկանա»: Ապա պարոն Տավդգիրիձեն շեշտել է. «Իսկ թե ինչպես է ադրբեջանական կողմը դիտարկում այն, որ իր զինված ուժերում կան այլ երկրի քաղաքացիներ, սա արդեն իրենց խնդիրն է: Այստեղ պետք չէ փնտրել քաղաքական ֆոն, քանի որ Վրաստանում ծնված մարդը, ով այստեղ որոշակի գույք ունի, կարող է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն: Այլ խնդիր է, եթե մենք խոսեինք զինված խմբի մասին (այն էլ` մեր երկրում ստեղծված), որի անդամները լինեին Վրաստանի քաղաքացիներ, սակայն ազգությամբ ադրբեջանցիներ, որոնք, ենթադրենք, կկռվեին Ղարաբաղում: Բնականաբար, այս դեպքում կարելի էր համարել, որ սա քրեական հանցագործություն է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին