ՆՇՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐ

Արխիվ 12-16

ՆՇՄԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐ

 

Մինչ էներգետիկայում նախատեսված հայ-իրանական ծրագրերը աստիճանաբար թափ են հավաքում, նշմարվում են նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության նոր ոլորտները: Սպասվում է, որ այդ առումով առավել առարկայական պայմանավորվածություններ կլինեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով մոտ ժամանակներս մի քանի տասնյակ գործարարների ուղեկցությամբ Իրանի առաջին փոխնախագահի` Հայաստան կատարելիք այցի ընթացքում:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից կարճ ժամանակ անց արդեն մեկնարկել է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման գործընթացը: Սկսվել է Իրանից սարքավորումների մատակարարումը: Այս գծի կառուցումը, որը  նախատեսվում է ավարտել առաջիկա երեք տարվա ընթացքում, էական նշանակություն կունենա հայ-իրանական էներգետիկ համակարգի փոխհոսքերի ծավալների ավելացման գործում:
Խոսքը գազ-էլեկտրաէներգիայի փոխանակումների մասին է, որի վերաբերյալ քննարկումները օրերս շարունակվեցին Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի` Իրան կատարած այցի շրջանակներում: Դրանք մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ գազ-էլեկտրաէներգիայի փոխանակումների ընդլայնմանը խանգարում են բացառապես տեխնիկական խնդիրներ: Գործող գծի թողունակությունը հնարավորություն չի տալիս ամբողջ ծավալով իրականացնել ներմուծվող գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարումներն Իրան:
Գծի առկայության պայմաններում Իրանը պատրաստ է մեծացնել Հայաստան գազի մատակարարումը: Չնայած այս տարի նկատվում է իրանական գազի քանակի որոշակի աճ, այնուհանդերձ դա չափազանց հեռու է  սպասարկելու այն ամբողջ ծավալը, որը նախատեսված է այս ծրագրով:
Այսօր Իրանից Հայաստանը ստանում է օրական շուրջ 1 մլն խմ գազ: Այնինչ, էներգահոսքերի թողունակության ապահովման պայմաններում այն կարող է հասնել ընդհուպ մինչեւ 6 մլն խմ-ի: Այդպիսի հնարավորություն տալիս է այսօր գործող Իրան-Հայաստան գազատարը:
Սպասվում է, որ երրորդ էլեկտրագծից հետո շուտով կմեկնարկի նաեւ Մեղրի հէկ-ի շինարարությունը:
Արդեն լուծվել են Իրանի սահմանակից Մեղրի եւ Ագարակ համայնքների գազաֆիկացման ծրագրի հետ կապված հարցը: Ինչպես հայտնի է, այն իրականացվելու է իրանական դրամաշնորհային միջոցներով եւ կառավարության համաֆինանսավորմամբ, որը լինելու է հարկային արտոնությունների տրամադրման տեսքով:
Հայ-իրանական տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներ են նշմարվում նաեւ այլ ուղղություններով: Ինչպես եւ սպասվում էր, իրանական ընկերությունները Հայաստանը դիտարկում են որպես հարթակ` ԵԱՏՄ շուկաներ մտնելու համար:
Մասնավորապես օրերս նման մտադրությունների մասին հայտարարեց ծովամթերք արտահանողների միության նախագահը: Ակնկալվում է` իրանական ծովամթերքը Հայաստանում վերամշակել եւ արտահանել նոր տնտեսական տարածքի անդամ այլ երկրներ:
Համագործակցության լավ հեռանկարներ կան գյուղմթերքների արտադրության, վերամշակման եւ այլ ոլորտներում: Սպասվում է, որ այդ հնարավորություններն առաջիկայում ոչ միայն կբացահայտվեն, այլեւ գործնական հիմքերի վրա կդրվեն երկու երկրների գործարարների ակտիվ շփումների ընթացքում: Դրանք արդեն մեկնարկել են:
Ակնհայտ է, որ իրանական միջուկային թնջուկի հետ կապված խնդիրների հաղթահարումից հետո, հայ-իրանական տնտեսական հարաբերությունները նոր փուլ են մտնում: Չնայած դրանից շատ ժամանակ չի անցել, այնուհանդերձ առաջընթացը նկատելի է:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին