ԹՇՆԱՄԻՆ ԿՐԿԻՆ ՀԻԱՍԹԱՓՎԵՑ

Արխիվ 12-16

ԹՇՆԱՄԻՆ ԿՐԿԻՆ ՀԻԱՍԹԱՓՎԵՑ

 

Հոկտեմբերի 10-ի  գիշերը սահմանային  դիվերսիոն գործողությունների վերաբերյալ փորձեցինք մանրամասներ պարզել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հանձնաժողովի փոխնախագահ ԼԵՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ:

Քսան տարի շարունակ այս իրավիճակն է՝ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն: Բայց ինչ խոսք՝ հատկապես վերջին ժամանակահատվածում սահմանային լարվածությունն աննկարագրելի է, տարբեր տեղերում հակառակորդի կողմից կիրառվում է ավելի բարձր տրամաչափի հրետանի, չհաշված դիվերսիոն-հետախուզական բազմաթիվ փորձերը: Իհարկե ցանկացած դիվերսիոն փորձ, ինչպես նաեւ վերջինը` արժանի հակահարված է ստանում ԼՂՀ ՊԲ-ի  կողմից: Զերծ մնալով ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկություններից, ցանկանում եմ նշել, լրատվությունը, որը տալիս է ՊԲ-ն, լիովին հավաստի է:
Վերջին դիվերսիայի հետ կապված` որոշակի մանրամասներ կան, որոնք պարունակում են գաղտնիություն, որը ենթակա չէ հրապարակման: Բայց, կրկնում եմ, թշնամին կրկին հիասթափություն ապրեց, քանի որ հերթական դիվերսիոն փորձը հետ է շպրտվել եւ հակառակորդն ստացել է բազմաթիվ զոհեր. մեր կողմից, փառք Աստծո, զոհեր չկան: Կարող եմ միայն ասել, որ վերոնշյալ գործողությունից հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից շփման գծի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական բանակի ակտիվությունը ճնշվել է:
- Ստացվում է, որ հակառակորդը չի հանգստանում եւ շարունակում է սահմանը լարված պահել:
- Դա Ադրբեջանի վերջին երկու տարվա շանտաժի քաղաքականությունն է` փորձելով շփման գծում լարել իրավիճակը: Իսկ շանտաժի քաղաքականությունն ուղղված է հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի երկրներին եւ առհասարակ, միջազգային հանրությանը: Դիվերսիոն փորձերով, կրակահերթ արձակելով` Ալիեւը փորձում է իր իսկ ժողովրդի ուշադրությունը շեղել: Ինչպես գիտեք՝ նավթի գների անկման հետ կապված` Ադրբեջանում մեծ դժգոհություններ կան: Այսինքն՝ իրենց սոցիալ-տնտեսական վիճակից, ինչպես նաեւ մարդու իրավունքների հետ կապված` իրենց երկրում ընթացող աղմկահարույց դատավարություններից հանրությանը շեղելու համար, միեւնույն ժամանակ շանտաժի ենթարկելով միջազգային հանրությանը, Ադրբեջանը դիմում է նման քայլերի: Որպեսզի իրական բանակցություններից շեղում կատարվի:

«ՈՉԻՆՉ ՈՒ ՈՉ ՄԻ ԶԵՆՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ»

-Լավ, ըստ Ձեզ, ե՞րբ այդ լարվածությունը կհանդարտվի:
- Ցավոք բաժին են հասել այնպիսի հարեւաններ, ինչպիսիք են՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք պատրաստ են ցանկացած նենգ եւ ստոր քայլի` ցանկացած պահի եւ ցանկացած հանգամանքում: Այնպես որ՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակառակորդի սադրանքներին եւ զգոն լինենք, որովհետեւ թշնամին նույն թշնամին է, ձեռագիրը նույնը` կապ չունի 20-րդ դարում է եղել, թե 21-րդ դարում: Մենք ինչպես այսօր, այնպես էլ ամեն վայրկյան պատրաստ ենք արժանի հակահարված հասցնել մեր դեմ ոտնձգություն կատարողներին: Թշնամին շատ լավ գիտակցում է, որ ոչինչ ու ոչ մի զենք չի կարող հաղթել մեր բանակին, եւ դա է պատճառը, որ հանգիստ չի կարողանում մնալ ու ցանկացած սադրանքի ճանապարհով փորձում է ինչ-ինչ դիվիդենտներ շահել: Բայց արդյունքում հենց ինքն է իր արած գործողություններից խոր հիասթափություն ապրում: Քանի որ Պաշտպանության բանակը լիակատար վերահսկում է մեր սահմանները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին