ԿՈՒՐՍԱՆՏԻՆ ԱՆԿՈՂՆՈ՞ՒՄ ԵՆ ԽԵՂԴԱՄԱՀ ԱՐԵԼ

Արխիվ 12-16

ԿՈՒՐՍԱՆՏԻՆ ԱՆԿՈՂՆՈ՞ՒՄ ԵՆ ԽԵՂԴԱՄԱՀ ԱՐԵԼ

 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության նախաքննությունը, ինչպես հայտնի է, ավարտվել է, եւ գործը մտնում է դատական փուլ: Թե ինչ է պարզվել նախաքննությամբ՝ տուժող կողմի եւ մեղադրյալների փաստաբանները համառորեն լռում են` նշելով, որ չեն ցականում բացել փակագծերը, քանի որ դա կխանգարի  դատարանում իրենց մարտավարությանը: Բայց ահա շրջանառվում են լուրեր, թե նախաքննությամբ բավականին ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել: Մասնավորապես պարզվել է, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանը էմոյական հակումներ ունեցող երիտասարդ էր, եւ դա է ըստ երեւույթին պատճառը, որ մեղադրյալների փաստաբաններն անընդհատ առաջ են տանում ինքնասպանության վարկածը:

Մեր աղբյուրի հավաստիության մեջ մեկ անգամ եւս համոզվելու համար փորձեցինք դիմել տուժող` Բարսեղյանների փաստաբան ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԻՆ, ով, զարմանալիորեն, որեւէ հստակ պատասխան վերոհիշյալի վերաբերյալ չտվեց` նշելով.
- Դա ի՞նչ կապ ունի: Այսօր մենք քննում ենք սպանության գործ, մեղադրանք առաջադրվել է սպանության գործով: Ես իհարկե հասկանում եմ, որ պաշտպանական կողմը հնարավոր է հենվի նման բաների վրա, այսինքն ասեն, թե կարող է աղանդավորական է եղել ու ինքնասպանություն է գործել: Սակայն ես այդ ինքնասպանության վարկածն առհասարակ բացառում եմ:
- Սակայն «աղանդավորական» բառը Դուք նշեցիք: Մինչդեռ մեր տեղեկությունները միայն այն մասին են, որ գործում առկա է, թե Հայկազ Բարսեղյանը էմոյական շարժման հակումներ է ունեցել: Կա՞ նման բան, թե` ոչ: Եվ նշենք, որ եթե անգամ գործում, չգիտես որտեղից, նման «բացահայտումներ» կան, դա ամենեւին էլ չի նշանակում, թե նախ՝ անպայման համապատասխանում է իրականությանը, կամ որ դա կարող էր հանգեցնել Ռազմական ինստիտուտի կուրսանտի, այսինքն՝ պատանեկան «գաղափարախոսություններից» այն կողմ անցած անձի ինքնասպանության. ի վերջո էմոյական պատանին հազիվ թե համազգեստ հագներ:
- Եթե պաշտպանական կողմը փորձի շեշտը դնել նրա վրա, որ կուրսանտը ինչ-որ աղանդավորական հակում է ունեցել եւ դրա հիմքով կարող էր ինքնասպանություն գործել, ես կկրկնեմ իմ նախորդ ասած խոսքերը. այսօր գործի փաստերն ասում են, որ որեւէ ինքնասպանություն տեղի չի ունեցել, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Թող դատարանը վերջում իր գնահատականը տա:
- Այսինքն՝ հնարավո՞ր եք համարում, որ դատարանում ինչ-որ բան կփոխվի:
- Չեմ կարծում, ավելի շուտ բացառում եմ, եւ դրա համար միայն Ձեզ համար կհրապարակեմ փորձաքննության մեկ մանրամասնություն: Այն է՝ փորձաքննությամբ ապացուցվել է, որ այն պարանը, որով Հայկազ Բարսեղյանը իբրեւ թե կախվել է, եւ նույն պարանից առաջացած ճմլվացքները, որոնք որ կան մարմնի վրա, եղել է հետմահու: Այսինքն՝ ինքը մահացած է եղել, որից հետո կախել են: Ավելի շատ փորձեմ բացել փակագծերը. փորձաքննություններով ապացուցվել է, որ Հայկազ Բարսեղյանին անկողնու մեջ խեղդամահ անելուց 3-րդ հարկից իջեցրել, տարել են մարզահրապարակ եւ կախել պտտաձողից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին