ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՑ ԵՂԱՆԱԿԸ ՆՈՐԻՑ ԿՏԱՔԱՆԱ

Արխիվ 12-16

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՑ ԵՂԱՆԱԿԸ ՆՈՐԻՑ ԿՏԱՔԱՆԱ

 

Առաջիկա տասն օրերին Արարատյան դաշտում ցրտահարության վտանգ չենք տեսնում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ: Փոխարենը, ըստ մեր զրուցակցի, ինչպես եւ կանխատեսվել էր՝ հոկտեմբերի 11-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում գրանցվել են առաջին ցրտահարությունները:

Աշոցքում գիշերը ջերմաստիճանը նվազել է մինչեւ -5, Գյումրիում եւ Ամասիայում` -2,  Ստեփանավանում եւ Տաշիրում` -2 -3, Մարտունիում եւ Գավառում` 0 -1, Ապարանում` -2: Ամեն դեպքում՝ ցրտահարության վտանգ էր կանխատեսվել հիմնականում Շիրակի, Լոռվա մարզերում, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի լեռնային շրջաններում:  
Անդրադառնալով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին` մասնագետը նկատեց.
- Ընդհանուր առմամբ` արդեն այսօրվանից (զրույցը եղել է երեկ- Հեղ.) օդային հոսանքները փոխել են իրենց ուղղությունը՝ հյուսիս-արեւմտյանից դառնալով հարավ-արեւմտյան: Հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կհասնի մոտ 23-24 աստիճան տաքության, որը, սակայն, երկար չի տեւի: Անմիջապես վաղը` հոկտեմբերի 13-ին արդեն հանրապետություն է մտնելու միջերկրածովյան հաջորդ ցիկլոնը, որը բավականին տեղումնաբեր է լինելու:
Վաղը կեսօրից հետո, հոկտեմբերի 14-ին եւ 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, հոկտեմբերի 14-ին երեկոյան ժամերին սպասվում են հորդառատ անձրեւներ եւ քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով եւ Արարատյան դաշտում ու մայրաքաղաքում կտատանվի +17 +19 աստիճանի սահմաններում:
Արդեն հոկտեմբերի 17-ից օդային հոսանքները նորից կդառնան հարավ-արեւմտյան` հանրապետություն կներթափանցեն արեւադարձային տաք օդային զանգվածներ:
Հոկտեմբերի երրորդ տասնօրյակում տեղումների քանակը կլինի ավելի քիչ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին