«ՄԵԶԱՆԻՑ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ ՄԻԱՅՆ ԲԵԼԱՌՈՒՍՆ ԷՐ»

Արխիվ 12-16

«ՄԵԶԱՆԻՑ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ ՄԻԱՅՆ ԲԵԼԱՌՈՒՍՆ ԷՐ»

 

«Բաթումի գնացքը հոկտեմբերի 2-ից դադարեցրել է իր այս տարվա գործունեության ամառային սեզոնը»,- այս մասին երեկ հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  ուղեւորափոխադրումների տնօրինության պետ ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` հավելելով. «Հոկտեմբերի 2-ից արդեն աշխատում է միջազգային Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը»: Սրա հետ մեկտեղ` պարոն Հովհաննիսյանը ամփոփեց Երեւան-Բաթումի երթուղու այս տարվա արդյունքները` արձանագրելով.

–Արդյունքները մեզ չեն բավարարում, որովհետեւ ուղեւորահոսքերը` անցած տարվա համեմատ, նվազել են 25 տոկոսի չափով: Եթե 2014 թվականի նույն ժամանակահատվածում ունեինք մոտ 45 հազար ուղեւոր, ապա այս տարի ուղեւորների թիվը մոտ 34 հազար է:
– Ինչո՞վ եք պայմանավորում ուղեւորահոսքերի նվազումը:
– Իմ կարծիքով` ուղեւորահոսքերի նվազումը պայմանավորված է առաջին հերթին ժողովրդի գնողունակությամբ, տնտեսական վիճակով, դրամի արժեզրկմամբ, այսինքն` շվեյցարական ֆրանկի փոխարժեքի բարձրացմամբ ¥այդ արժույթով են իրականացվում երկաթուղային փոխադրումների սակագնային հաշվարկները- հեղ.¤, որի հետեւանքով 12 տոկոսով թանկացել էր գնացքի տոմսի արժեքը: Եթե անցած տարի միջին հաշվով տոմսի արժեքը 13 հազար դրամ էր, այս տարի այն 14,5 հազար էր: Չնայած պետք է նշեմ, որ խնդիրն այդքան գնի թանկացումը չի, որքան որ ժողովրդի գնողունակության անկումը: Եթե անցյալ տարի միջինը ութ վագոնով էր գնացքը աշխատում, այս տարի միջինը յոթ վագոն էր: Անցյալ տարի միջինը քսանյոթ ուղեւոր ունեինք, այս տարի` քսաներեք:
Բայց նաեւ ասեմ, որ մեր այս վիճակը, հարաբերականորեն, շատ վատ չէ. սեպտեմբերին Վիլնյուսում մասնակցեցի նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների ուղեւորափոխադրումների տնօրենների խորհրդակցությանը: Մեզանից լավ վիճակում միայն Բելառուսն էր, որտեղ ուղեւորահոսքերը պակասել էր 15 տոկոսով: Իսկ օրինակ ՌԴ-ում այս տարի ուղեւորահոսքերը պակասել են 36 տոկոսով, նույնիսկ Էստոնիայում, որ Եվրամիության անդամ է` պակասել էր 70 տոկոսով:
– Իսկ իրենք ինչո՞վ էին նման անկումները պայմանավորում:
– Նույնը` ժողովուրդը փող չունի եւ քիչ է տեղաշարժվում, ահավոր պակասել են հոսքերը Ուկրաինայում, Ադրբեջանում նվազել է 45 տոկոսով: Բոլորը հիմնական պատճառ էին ներկայացնում գնողունակության անկումը` ժողովրդի փող չունենալով:  
– Ունե՞ք տվյալներ` ավտոտրանսպորտով նույն` Բաթումիի ուղղությամբ գնացող ուղեւորների հոսքը եւս պակասե՞լ է:
– Ավտոտրանսպորտով` կոնկրետ Բաթումիի ուղղությամբ, վիճակագրություն չի վարվում, քանի որ հաշվարկներն արվում են սահմանային անցակետերում, որը չի կարող բնութագրել, թե սահմանը հատող անձը գնում է Բաթումի՞, թե մեկ այլ ուղղությամբ:
Ամեն դեպքում` մենք կաշխատենք եւ, կարծում եմ, կհասնենք նրան, որ գնացքի տոմսերի գները մյուս տարի ավելի ցածր լինեն: Մենք երբ սկսեցինք նորմալ վագոններով սպասարկումը, այսինքն` 2011 թվականին, շվեյցարական ֆրանկն արժեր 410 դրամ, հիմա 510 է: Իսկ մենք հաշվարկը կատարում ենք ֆրանկով, եւ ստացվում է, որ տոմսի արժեքը միջինը 36-46 ֆրանկ է: Այլ կերպ ասած` միակ խնդիրը գների կարգավորումն է, թե չէ` տեխնիկական վիճակի, անվտանգության առումով որեւէ խնդիր չունենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին