ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. «ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԱՅՍ ՏՈՒՆԸ ԼԱՎ ԿԱՀԱՎՈՐԵԼ»

Արխիվ 12-16

ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. «ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԱՅՍ ՏՈՒՆԸ ԼԱՎ ԿԱՀԱՎՈՐԵԼ»

 

Հոկտեմբերի 5-11-ը Աբովյանում անցկացվեց թատերական փառատոն` նվիրված քաղաքի տոնին: Գրեթե մեկ շաբաթ երեւանյան թատրոններն իրենց լավագույն ներկայացումներով հանդես եկան Աբովյան քաղաքի նորաստեղծ թատրոնի բեմում, ինչն աբովյանցիների կողմից ընդունվեց ջերմ ու լեցուն դահլիճներով:

Փառատոնն ամփոփվեց Աբովյան թատրոնի «Եզովպոս» ներկայացումով, որտեղ մասնավորապես զբաղված էին թատրոնի երիտասարդ ուժերն ու ՀՀ ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ արվեստանոցի սաները: Ժողովրդական արտիստն իր խոսքում ընդգծեց, որ իր համար հաճելի պահ է սաներին պրոֆեսիոնալ բեմում տեսնել եւ ասաց. «Կարծում եմ, նրանց համար ամենակարեւորն այն էր, որ հանդիպում էին պրոֆեսիոնալ հանդիսատեսի հետ»,- ապա դիմեց հանդիսականին. «Միշտ լավ ընդունեք բոլոր դերասաններին, հատկապես նրանց, որոնք բեմում առաջին քայլերն են անում»: Աբովյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՇՈՏ ՉՏՉՅԱՆՆ էլ թե. «Աբովյանի թատրոնի բեմը միշտ պատրաստ է հարթակ դարձնել երիտասարդ դերասանների համար: Ավելին` սաներից 2-ը մեր թատրոնում են աշխատում: Բայց այս թատրոնի բեմը կարոտել է հայտնի եւ սիրված դերասաններին»:
ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ իր խոսքում ասաց, որ Աբովյանի քաղաքապետի հետ մտադիր են փառատոնը դարձնել ամենամյա, միջազգային. «7 օրերի ընթացքում խաղացվեց 11 ներկայացում, այս շենքում եղավ մոտ 5000-ից ավելի հանդիսական: Կասկած չունեմ, որ փառատոնը հետագայում կկարողանանք զարգացնել ու, ինչու ոչ, դարձնել միջազգային թատերական փառատոն: Եթե մի քիչ տեխնիկապես վերազինենք թատրոնը` Շեքսպիրյան ամենամյա միջազգային փառատոնը հանգիստ կարող ենք տեղափոխել քաղաք Աբովյան»:
ՀՀ վաստակավոր արտիստ ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, ով իր խոսքում նշեց, որ իրենք մեծ ամագ ունեն այս երիտասարդների վրա, սրտացավորեն ասաց. «Ամբողջ ներկայացման ժամանակ, բացի այն, որ հուզվում էի, քանի որ բեմում մեր սաներն էին ու ձեր ապագա դերասանները, նաեւ հուզվում էի, որ այս թատրոնն այնքան երկար ճանապարհ անցավ` 30 տարի, ու վերջապես եկավ մի օր, որ այստեղ սկսեցին ծափեր հնչել ու հանդիսատես գալ: Շնորհակալ եմ, որ վերջապես Հայաստանում մի թատրոն ավելացավ»,- ուրախությամբ նշեց դերասանուհին եւ համաձայնելով փառատոնը միջազգային դարձնելու մտքին` հավելեց. «Այո, ինչու ոչ, պետք է միջազգային դարձնել այս փառատոնը, բայց դրա համար պետք է նախ այս տունը լավ կահավորել»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին