ԻՆՉՈ՞Ւ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՎԱՂ ՉԷԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԲՀԿ-ԻՑ, ԵԹԵ…

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱՎԵԼԻ ՎԱՂ ՉԷԻՆ

ՀԵՌԱՑՆՈՒՄ ԲՀԿ-ԻՑ, ԵԹԵ…

 

ԱԺ-ում ԲՀԿ պատգամավորներ Էլինար Վարդանյանի  ու Ստեփան Մարգարյանի սահմանադրության նոր նախագծի  քվեարկությանը չմասնակցելը «թանկ» նստեց նրանց վրա: Օրեր անց  Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը ետ կանչվեցին միջազգային պատվիրակություններից: «Իրավունքը» ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանից պարզեց`  հնարավոր է տիկին Վարդանյանին եւ Մարգարյանը  հեռացվեն նաեւ հանձնաժողովների  նախագահների  պաշտոններից: «Այդ հարցը  դեռեւս չի քննարկվել մեր կուսակցությունում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:

Հիշեցնենք` Ստեփան Մարգարյանը տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է,  իսկ Էլինար Վարդանյանը` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար:

Նաիրա Զոհրաբյանը վերջերս լրագրողների հետ զրույցում ասելն էր, որ տիկին Վարդանյանը  երկար ժամանակ չի մասնակցում կուսակցության աշխատանքներին:   Ինչո՞ւ նախկինում Էլինար Վարդանյանին չէին հեռացնում կուսակցությունից, այլ հոկտեմբերի հինգին`սահմանադրության նոր նախագծի քվեարկությունից հետո: «Դա մեր ներկուսակցական խնդիրներն են: Փետրվարից հետո տիկին Վարդանյանի  ու Ստեփան Մարգարյանի  հետ այդ  խնդիրը բազմիցս քննարկվել է: Խնդրում եմ մեր լրագրողներին թույլ տալ մեզ լուծել մեր ներկուսակցական խնդիրները: Բացի այդ ` ես չեմ կարծում, որ այսօր երկրի թիվ մեկ խնդիրը ԲՀԿ-ի  ներքին  խնդիրներն են»,- ասաց տիկին Զոհրաբյանը:


Հարցին` արդյոք այդ երկու անձանց կարող ենք համարել քոչարյանական թեւի ներկայացուցիչներ, ԲՀԿ առաջնորդը  հորդորեց այդ հարցերն ուղղեց նրանց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին