ՈՎՔԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ «ՓՐԿԻՉՆԵՐԻ» ԵՎ «ԳԱՍՏՐԱԼՅՈՐՆԵՐԻ» ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՎՔԵՐ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ «ՓՐԿԻՉՆԵՐԻ» ԵՎ «ԳԱՍՏՐԱԼՅՈՐՆԵՐԻ» ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չբավարարվեց իր «բլթոցով»` իբր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին: Երեւակայությանը զոռ տալով` նա զարգացրեց թեման` իբր դրա դիմաց Գագիկ Հարությունյանին խոստացվել է ոչ ավել-ոչ պակաս ՀՀ նախագահի պաշտոնը: Բնականաբար, բացի ժպիտից, այդպիսի «բլթոցները»  այլ բան չեն առաջացնում, սակայն ՀՀ իրավապահները որոշել են ուսումնասիրություն կատարել Լյովիկ Զուրաբյանի հայտարարությունների հիման վրա: Ի վերջո, ֆորմալ առումով, նա ոչ միայն պատգամավոր է, այլեւ` խորհրդարանական խմբակցության ղեկավար, ինչքան էլ քաղաքական ծաղրածու լինի եւ խղճահարություն առաջացնի:

ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԴԵՊԻ ԱՄԵՐԻԿԱ՞

Իսկ թե ինչ մեթոդներով են գործում «Ոչ»-ի կողմնակիցները, լինի դա «Ոչ»-ի ճակատը, «Չեք անցկացնի»` գրանտակերների վրա հենվող նախաձեռնությունը, թե քաղաքական մանկապարտեզի տպավորություն թողնող «Նոր Հայաստան» նորահայտ փրկչական խումբը` դա գնալով ավելի ու ավելի է հիշեցնում աբսուրդի թատրոնը: Կոչեր «ամբողջ ժողովրդի» անունից, դրանց հավելվեցին մատից ծծած «սոցհարցումներ», իբր ամբողջ ժողովուրդը դեմ է, իսկ քարոզչության մեջ ներկայացված են քաղաքական ֆանտաստիկայի եւ դավադրությունների տեսությունների բոլոր հնարավոր ու անհնարին ժանրերը: Սակայն նոր Սահմանադրության բոլոր հակառակորդներին` լինեն նրանք հրապարակավ քաղաքական կլոունություն անողներ, թե ստվերում կամ կիսաստվերում գործողներ, միավորում է մեկ բան` ամերիկամետությունը: Ճիշտ է, ԱՄՆ պաշտոնատարների պաշտոնական տեսակետներում չես գտնի որեւէ թթու խոսք Սահմանադրության մասին, սակայն թարսի պես, որ մի ոչ-ական ակցիայի կամ խմբակի գործունեության մեջ մի քիչ խորանում ես, լույս աշխարհ է գալիս ամերիկյան հարկատուների փողի հաշվին ֆինանսավորումը...
Իսկ վերադառնալով քաղաքական ֆանտաստիկայի ժանրին` հարկ է նշել, որ նույն ԱՄՆ-ն ձգտելով վերակենդանացնել տխմարագույն տեսությունը` իբր ռուսները պատրաստվում են խաղաղապահ զորքով մեր ձեռքից խլել Արցախը ու նվիրել թուրքերին, կրկին ասպարեզ է բերել Մեղրիի տարբերակի տխրահռչակ հեղինակ Պոլ Գոբլին: Վերջինս հավեսով հարցազրույցներ է շռայլում ցանկացած հայալեզու կայքերին, միայն թե տիրաժավորեն իր` «լուրջ փորձագիտության» անվան տակ մատուցվող զառանցանքները:
Այն, որ բացահայտ ոչ-ականների ոճը հիմնականում մնալու է հիսթերիան եւ սկանդալը, նաեւ երեւաց Ֆրիդրիխ Էբերթի հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում: Այնտեղ ոչ-ականները, որոնցից շատերի անունը հայ հանրությունը լսում էր առաջին անգամ, սարքեցին լեզվակռիվ` ՀՅԴ-ի ներկայացուցիչների, Վարդան Պողոսյանի եւ այլ` այո-ն ներկայացնող ճանաչված ու ծանրակշիռ դեմքերի հետ: Այն, որ ծրագրված էր հենց լեզվակռիվ, երեւում է թեկուզ նրանից, որ այդտեղ էր շտապել «Ազատություն» ռադիոկայանը, էլ չենք խոսում արեւմտամետ կայքերի ու կայքիկների մասին: Լեզվակռվին ապահովել են մի քանի տասնյակ հազար դիտում, մինչդեռ «Մեդիա կենտրոնը», ուր անցնում էր քննարկումը, որպես կանոն, իր ուղիղ հեռարձակումներով 100-ից ավելի դիտումներ չի ապահովում:

Սակայն ճղճղան ոչ-ականները, ավելի շուտ ընդամենը ֆոն ապահովող են, կամ ժողովրդական խոսքով ասած` դամքաշներ, քան ամերիկյան խառնակչության ծրագրի հիմնական դերակատարներ:

ԿԵՂԾ ՌՈՒՍԱՄԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Հայտնի է, որ արեւմտամետ ու առավել եւս հակառուսական քարոզները շատ չնչին ազդեցություն են ունենում ՀՀ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնության վրա: Մեր ժողովուրդը այդպես էլ չսիրեց ո՛չ «քաղաքացիական հասարակությունը», ո՛չ «իրավապաշտպանությունը», ո՛չ էլ «մարդու իրավունքներ» կոչվող նորագույն էրզաց-կրոնի այլ բաղադրիչները: Մի բան էլ ավելին` այդպիսի տերմիններ լսելիս` հայերը պատկերացնում են սաքունցանման ինչ-որ երեւույթներ:
Փոխարենը մեր հասարակությունում բավականին լավ «ուտվող» են դիտարկվում այն ֆիգուրները, որոնք հանդես են գալիս որպես ռուսամետ, իսկ քաղաքական քաշ բարձրացնելու կարեւոր հնարքներից մեկն է` ակնարկները, պնդումները, վերլուծությունները, թե տվյալ ֆիգուրն ունի «Պուտինի դաբրոն»: Թե արդյոք լավ է, թե վատ, որ մեր ժողովուրդն այդ աստիճան ռուսամետ է, դա այլ հարց է, սակայն սույն փաստը հայտնի է ցանկացած լուրջ քաղտեխնոլոգի: Ուստի, «Պուտինի դաբրոյի» մասին առասպելը բավականին շատ է կիրառվում: Քանիցս լրատվական դաշտ նետվել են ակնարկներ եւ «հավաստի լուրեր»` իբր Ռոբերտ Քոչարյանը այդպիսի «դաբրո» ունի, թեեւ իրականում ՀՀ երկրորդ նախագահը հիմնականում կապակցված է ամերիկյան շրջանակների հետ, մասնավորապես իր սիրելի «կապավոր» Վարդան Սիվիլիթասիչի միջոցով:
Հիմա էլ այդ նույն առասպելաբանությունը կպցնում են Ալամ աշխարհի եւ Ռուսաստանի հայերի նախագահ Արա Աբրահամյանին, ով այսօր մեկնարկում է իր քաղաքական դեբյուտը: Արդեն քանիցս առիթ ենք ունեցել գրելու, թե ինչպես պետք է փորձ արվի աշխատեցնելու Ռոբերտ Քոչարյան-Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան եռյակը: Եվ ահա դրա երկրորդ բաղադրիչին փորձում են կպցնել «Պուտինի դաբրոյի» առասպել: Այդ առասպելն էլ կառուցում են այն փաստի վրա, որ Ռուսաստանի նախագահը Ռուսաստանի հայերի միության 15-ամյակի կապակցությամբ շնորհավորանք է հղել: Սակայն ճակատագրի հեգնանքն այն է, որ ինչպես ցույց են տալիս Ռուսաստանում անցկացված սոցհարցումները, այդտեղի հայ համայնքների մեջ ընդգրկված հայերի 97 տոկոսը տեղյակ էլ չեն, որ Արա Աբրահամյանն իրենց նախագահն է: Ու իր ռեալ կենսագրությամբ` Արա Արշավիրիչը ավելի շատ կապակցված է ամերիկյան, քան ռուսական վերնախավերի հետ: Համ էլ, Ռուսաստանը, ի տարբերություն Արեւմուտքի, ինչպես ցույց է տալիս փորձը, սովորություն չունի միջամտելու Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ դաբրոներ բաժանելու: Պարզ օրինակ` ՆԱՏՕ-ի հետ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրում ընդգրկվելու մասին համաձայնագրում ռազմական ոլորտի հետ կապ չունեցող ներքաղաքական նախապայմանների ցուցակն այնքան երկար է, որ մեջտեղին հասնելիս` սկիզբն ես մոռանում, իսկ Ռուսաստանի հետ հսկայածավալ, ստրատեգիական բնույթի ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող փաստաթղթերում առկա է ուղիղ զրո ներքաղաքական նախապայման:
Ինչեւէ, անդրադառնանք «եռյակի» երրորդ բաղադրիչին` Արթուր Բաղդասարյանին: Ճիշտ է, անընդհատ թմբկահարվում էին նրա կապերը Ֆրադկովի եւ Ռուսաստանի այլ նախկին եւ ներկա բարձրաստիճան ֆիգուրների հետ, նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղար լինելու ժամանակահատվածում ցցվում էր  եւ ՀԱՊԿ-ի գործոնը, բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի հրապարակային մեկ խոսքը բավարար եղավ, որպեսզի երեւա, թե Ա. Բաղդասարյանը ինչպես էր թաղել ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու գործը, որն, ի դեպ, այն ժամանակ վերածել էր իր անձնական բոստանի: Դե, Ա. Բաղդասարյանի կապերը Ֆրանսիայի հետ հանրահայտ են, իսկ այն պատմությունը, թե ինչպես 2008-ի սկզբին հենց Ռոբերտ Քոչարյանը (ճակատագրի ինչպիսի հեգնանք) գաղտնալսման միջոցով նրան բացահայտել էր որպես բրիտանական ազդեցության գործակալ, նույնպես չի մոռացվել: Այնպես որ, ՕԵԿ առաջնորդն էլ ոչ մի կերպ չի համապատասխանում «Պուտինի դաբրո» կամ «Ռուսաստանի զորակցություն» վայելողի կերպարին: Էլի սովորական արեւմտամետ է:
Ի դեպ, հետաքրքրական է նաեւ, թե ինչպես էր ՕԵԿ-ը հանկարծ դարձել նոր Սահմանադրության հակառակորդ: Մամուլում բավականին շրջանառվել է այն թեման, որ ՕԵԿ-ը հսկայական ջանքեր էր գործադրում, որպեսզի նախագծի մեջ վարչապետի պարագայում վերացվի ՀՀ քաղաքացիության եւ նստակյացության ցենզը: Դե պարզ է, տեղ էին բացում Արա Աբրահամյանի պես դրսից ներմուծվող «գաստրալյորների» համար, իսկ երբ չստացվեց` միանգամից կողմնորոշվեցին դեպի դեմ լինելը: Եվ այսօր Արա Արշավիրիչի երկու հայաստանյան տեղակալներն էլ` Մհեր Շահգելդյանն ու Արամ Սարգսյանը միանշանակ դեմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին:
Ահա այդպիսի արեւմտամետ «եռյակ»` ռուսամետի դիմակով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին