Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Ինչպես հայտնի է, հոկտեմբերին մեկնարկել է «Գրին քարտի» վիճակախաղի հերթական խաղարկությունը, եւ բավականին շատերը փորձում են մասնակցել դրան: Բնականաբար, ցանկացած «քուչում» պպզած Վալոդ Անբանյան երազում է` այ հիմա վիճակախաղով «Գրին քարտ» կշահեմ, կգնամ ԱՄն ու շատ լավ կապրեմ: Սակայն սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ զարմանալի, նույնիսկ ահավոր դաժանությամբ պատմում է ճշմարտությունը եւ կոտրում այդ մարդկանց երազանքը. «Ճիշտ է, վիճակախաղին կարող է մասնակցել ցանկացած անձ, որը բավարարում է դրա պահանջներին: Այդուհանդերձ, վերջնական ընտրություն կատարվում է ոչ պատահական ընտրության սկզբունքով, ինչպես վիճակախաղում է, այլ լուրջ սելեկտիվ տարբերակով: Այսինքն` ԱՄՆ դեսպանատանը «Գրին քարտի» հավակնորդների հետ հարցազրույցի ժամանակ որոշակի սկզբունքներ է կիրառվում: Այն քաղաքացիները, ովքեր կարող են «Գրին քարտ» շահել, անպայման պետք է մի շարք չափորոշիչների բավարարեն...

Իսկ անբաններին, որեւէ մասնագիտության չտիրապետողներին, օրինախախտներին, հանցագործներին, տարբեր անբուժելի հիվանդություններով տառապողներին նման հնարավորություն չի ընձեռվում, նրանց առջեւ Միացյալ Նահանգների դուռն այդ միջոցով փակվում է»:
Ոչ պակաս դաժան է իր գնահատականներում եւ քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ: Խոսելով սահմանադրական փոփոխությունների հակառակորդների մասին` նա զարմանալի դիպուկ բանաձեւում է. «Մի առիթով ասել եմ` եթե վաղը իշխող կուսակցությունը որոշի օրենքով ամրագրել բազմապատկման աղյուսակը, ընդդիմությունը կքվեարկի դրա դեմ` արտահայտելով ոչ թե իր կարծիքը տվյալ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, այլ վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ»: Նա նաեւ համոզմունք հայտնելով, որ մեծամասնությունը չի էլ կարդացել նախագիծը, տալիս է ախտորոշումը. «Ավելին` «Ոչ» ասողների մեծամասնությունը ոչ վաղ անցյալում պնդում էր, որ երկիրը տեղապտույտից դուրս բերելու միակ ձեւը խորհրդարանական համակարգի անցնելը եւ մեծամասնական ընտրակարգից հրաժարվելն է: Բայց բավական էր, որ իշխանությունն ասեր` օքեյ, թող ձեր ուզածը լինի, որպեսզի խորհրդարանական համակարգի նախկին ջատագովները վերածվեին կիսանախագահական մոդելը պահպանելու համոզված կողմնակիցների»:
Երբ Սահմանադրությանը նվիրված քննարկմանը ելույթ էր ունենում դաշնակցական ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, սրահ մտան «Ոչ»-ի պաստառներով երիտասարդներ, ինչին պատգամավորը արձագանքեց` հաճելի է տեսնել, որ «Ոչ»-ի կողմնակիցները հետաքրքրվում են հարցով: Բայց միաժամանակ Արծվիկ Մինասյանը զարմանալի միամտություն դրսեւորեց` հույս հայտնելով, որ «Ոչ»-ի կարգախոսով հանդես եկող ակտիվիստները ծանոթ են փոփոխությունների նախագծին: Թան էլ չէ, փրթած մածուն` ախր վերջերս, օրինակ, հոգեբույժների միջավայրում շրջանառվում է կատակ, որ հոգեբուժարաններում կտրուկ պակասել է նապոլեոնների քանակը, քանզի հիմիկվա գժերը պարզապես չգիտեն էլ, թե ով է եղել Նապոլեոնը:
Եվ վերջապես մի զարմանալի լուր, որը ցույց է տալիս, որ աշխարհը շուռ է եկել: Հռչակավոր «ՓԼԵՅԲՈՅ» հանդեսի խմբագրությունը հայտարարել է, որ այլեւս հրաժարվելու է մերկ կանանց եւ աղջիկների նկարներ հրապարակելուց: Բայց ախր, դա նրանց միակ գործն էր, եւ եթե այդպիսի նկարներ չեն տպելու, ապա, գրողը տանի, ինչ են տպելու: Հո օրինակ, չեն զբաղվի աշխարհաքաղաքական վերլուծություններ հրապարակելով, կամ հո սովորական պոռնոգրաֆիայի փոխարեն չեն տպելու քաղաքական պոռնոգրաֆիա, ասենք` մեր արմատական ընդդիմադիրների ելույթների տեսքով: Մի՞թե ԱՄՆ գերագույն դատարանի որոշումը նույնասեռական ամուսնությունների օրինականացման վերաբերյալ ազդել է նաեւ «Փլեյբոյի» վրա, եւ այսուհետ մերկ գեղեցկուհիների փոխարեն տպելու են պեդերաստների պատկերները...

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին