«ԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻ ԽՈՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄՏԱԾԵԼ»

Արխիվ 12-16

«ԻՄ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱՅԻ ԽՈՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄՏԱԾԵԼ»

 

Որքան մոտենում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը, այնքան զավեշտալի է դառնում այս նախագծին դեմ արտահայտվող քաղաքական գործիչների անզոր ու անհույս ելույթներն ու տարբեր նախաձեռնությունները: Իսկ մյուս կողմից` որոշ քաղաքական գործիչներ լրջորեն պատրաստվում են նոր, փոփոխված սահմանադրության հոդվածների տողատակերով սողոսկել հայաստանյան քաղաքական դաշտ: Մեկը փափագում է վարչապետի պաշտոն ստանալ, մյուսն էլ իր առավել խայտառակ հայտարարություններով փորձում գոնե մտնել ինչ-որ օտարերկյա ուժերի աչքը: Մերօրյա ներքաղաքական պատկերի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

 

«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ Է ԱՆՑՆԵԼՈՒ»


–Ընդդեմ սահմանադրական բարեփոխումների, օրերս ձեւավորվել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որի քաղաքական խորհրդում տեղավորվել են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, Գարեգին Չուքասզչյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ Ձեզ` ո՞ւմ են փրկելու քաղաքական ստվերում հայտնված այս գործիչները:
– Վերցրեք եւ ուսումնասիրեք 1995 թվականի սահմանադրության հանրաքվեի ժամանակը եւ ընդդիմության կոչերը, լոզունգները, բանաձեւերը ու տեսեք, թե միավորման ինչ անուններ են տվել: Կամ նայեք 2005 թվականի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակն ու ընդդիմության որդեգրած վարքագիծը ու համեմատականներ անցկացրեք այսօրվա հետ: Ուզում եմ ասել, որ թեպետ այն ժամանակ ընդդիմությունը տարբեր է եղել, բայց մտքերը, արտահայտությունները բոլորովին նույնն են: Այնպես որ, անսպասելի ոչինչ չկա, սա իրենց քաղաքական իրավունքն է: Եթե ձեւավորում են «ոչ»-ի ճակատ, ուրեմն` պետք է հանրաքվեի օրն իրենց համակիրներին, համախոհներին քարոզեն, որ գնան «ոչ» ասեն սահմանադրական փոփոխություններին: Իսկ մենք մեր համակիրներին, համախոհներին քարոզելու ենք, որ գնան ու «այո» ասեն, մինչեւ այժմ բացատրել ենք եւ այսուհետ էլ կբացատրենք, թե ինչու: Սա քաղաքակիրթ ճանապարհն է, վերջիվերջո, ամեն ինչի գնահատականը տալիս է ժողովուրդը:
– Բայց վերոնշյալ ուժերով նրանց կհաջողվի՞ բավարար թվով «ոչ» ասող համախոհներ գտնել: Չէ՞ որ մարդիկ շատ լավ գիտեն, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կարողությունները:
– Ես որեւէ մեկին չեմ ուզում գնահատական տալ: Յուրաքանչյուրին հանրությունը լավ ճանաչում է, որովհետեւ յուրաքանչյուրի խոսքի հետեւում գործ է: Այդ իսկ պատճառով ես ո՛չ մտնում եմ գնահատականներ տալու դաշտ, ո՛չ էլ` վիրավորելու դաշտ, ինչպես շատ հաճախ հակառակ կողմից եմ լսում: Ընդամենն ասում եմ, որ հանրաքվեի արդյունքները որոշում է ժողովուրդը, եւ յուրաքանչյուրն իր համակիրներին թող փորձի համոզել իր տեսակետի ճշմարտությունը: Համոզված եմ, որ հանրաքվեն շատ քաղաքակիրթ պայմաններում է անցնելու, եւ մեր հանրության անհրաժեշտ մեծամասնությունը «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին: Դրանում, ուղղակի, վստահ եմ, իսկ մնացածն իրենց քաղաքական իրավունքներն են, թող պայքարեն, ինչպես ուզում են, բայց թող այն լինի օրինականության շրջանակներում:


«ԿԳԱ ՕՐԸ, ԵՎ ԿՏԵՍՆԵՔ, ՈՐ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ՇԱՏ ՇԱՏԵՐԸ ԿՍԽԱԼՎԵՆ»


–Ի դեպ, օրինականության մասին. երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն, ըստ էության, վերահաստատել է իր արած հայտարարությունն առ այն, որ Վենետիկի հանձնաժողովը կաշառված է ՀՀ ՍԴ նախագահի կողմից, ինչի առթիվ իրավական գործընթաց է սկսել Գլխավոր դատախազությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Պարզապես, իմ գործընկերներին խորհուրդ կտայի խոսելուց առաջ մտածել: Նրանք բոլոր նրանց, անգամ իրենց ներսի ընդդիմախոսներին, որոնք չեն համաձայնում իրենց տեսակետին կամ ունեն այլ տեսակետ, կարող են հայհոյել, կաշառակեր անվանել, աշխարհի բոլոր մեղքերը բարդել նրա ուսերին: Բայց երբ նույնն անում են օտարերկրյա հեղինակավոր միջազգային կազմակերպության վերաբերյալ, կարծում եմ, որ լավ չեն մտածել` ինչ են անում: Սա ավելի շատ վնաս է բերում առաջին հերթին իրենց եւ, իհարկե, նաեւ մեր երկրին:
– Այնուամենայնիվ, երկար մտածելու փոխարեն, Լ. Զուրաբյանն առավել հեռուն է գնացել ու շեշտել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին խոստացվել է վարչապետի պաշտոնը...
– Այսօր յուրաքանչյուրը նման հարցում, որն իր մեջ չի պարունակում զրպարտանք, վիրավորանք, այլ, ուղղակի, քաղաքական կանխատեսումներ են, ազատ է անելու այն: Թող ինքն էլ այսօրվանից «նշանակի» բոլոր հնարավոր պաշտոններին ում ուզում է, բայց կգա օրը, եւ կտեսնեք, որ, ամեն դեպքում, շատ-շատերը կսխալվեն իրենց կանխատեսումների մեջ:
– Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նույնպես որոշակի ախորժակ ունի` հայաստանյան քաղաքական դաշտի հետ կապված եւ որպես այցեքարտ` տպավորություն է, որ փորձում է համոզել, թե ՌԴ նախագահի կողմից է երաշխավորված: Ըստ Ձեզ` կհաջողվի՞ նրան իր տեղը գտնել ՀՀ քաղաքականության մեջ:
– Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքականությամբ զբաղվելու, քաղաքական գործընթացներում եւ պետական կառավարման համակարգում իրավունք ունեն լինելու այն մարդիկ, որոնք օրենքով ունեն նման լիազորություններ: Իսկ նրանք, ովքեր իրավունք ունեն եւ փորձում են Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալել, իրենց խնդիրն է: Բայց նորից եմ կրկնում` ովքեր ունեն այդ իրավունքը, եւ մեր սահմանադրությունը թույլ է տալիս:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին