«ԲՈՒՐԺՈՒԱԴԵՄՈԿՐԱՏ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ» ՆԱԵՎ ՇՔԵՂ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐ ԵՆ ՍԻՐՈՒՄ

Արխիվ 12-16

«ԲՈՒՐԺՈՒԱԴԵՄՈԿՐԱՏ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԸ» ՆԱԵՎ ՇՔԵՂ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐ ԵՆ ՍԻՐՈՒՄ

 

ԱԺ շենքի ցանկապատների վրա բարձրանալն ու այնտեղից գոռգոռալը հեշտ բան չէ, դրա համար շատ էներգիա ու եռանդ է պետք ունենալ, այսինքն` լավ ու ճոխ սնվել, եւ ընդհանրապես` ճոխ ապրել: Իսկ ճոխ ապրելը ՀԱԿ-ի ղեկավարության մոտ միշտ լավ է ստացվել: Դեռ թարմ են հիշողություններն այն մասին, թե ինչպես էր այս ամռանը Լեւոն Զուրաբյանն իր ընտանիքով մեկնել Թուրքիա հանգստանալու, իսկ Արամ Մանուկյանն իր հանգիստը անց էր կացնում Սոչիում: Հեղափոխական լիցքեր էին ստանում պարոնները: Ստացան, եկան ու նորից սկսեցին ռեժիմին «խուճապահար» անել: Զուրաբյանի ելույթները էլ ավելի էմոցիոնալ դարձան` հիշեցնելով կանացի կենցաղային հիստերիաներ, իսկ Արամ Մանուկյանը հավանաբար հաշվի առնելով, որ Սոչին սպորտային քաղաք է, Սոչիում հանգստանալուց հետո որոշեց զարգացնել իր մարզական ունակությունները, մասնավորապես ցանկապատի վրա մագլցելու արվեստը: Նա բարձրացավ ԱԺ ցանկապատների վրա` պատգամավորից վերածվելով շարքային ակտիվիստի եւ սկսեց աղաղակել անարդարության մասին:

Այսպիսի հոգնեցուցիչ հնարքից հետո Մանուկյանը բնականաբար քաղցած ու հոգնած կլիներ եւ, իհարկե, անհրաժեշտ է վերականգնել ուժերը, որպեսզի նոր եռանդով շարունակել պատրաստվել իրենց «բուրժուադեմոկրատական» հեղափոխությանը: Բայց որտե՞ղ վերականգնել ուժերը, տա՞նը կամ միգուցե «Մուսալեռ» ռեստորանո՞ւմ: Ոչ, իհարկե, ՀԱԿ-ի ղեկավարությունը նման մանր բաների հետեւից չի ընկնում, նա սիրում է իր հանգիստն ու վայելքներն անցկացնել դրսում: Եվ ահա օրերս Արամ Մանուկյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաք` մասնակցելու հարսանեկան արարողության: Բնական է, որ ձրի չի մեկնել, նաեւ ճոխ նվերներ է գնել:
Փաստորեն ՀԱԿ-ի ղեկավարներն էլ մասնակցում են ճոխ հարսանիքներին` բնականաբար ճոխ նվերներով, այն դեպքում, երբ շարքային կոնգրեսականը կիսասոված վիճակում օրվա հացի փող է հայթայթում: Միեւնույն ժամանակ ՀԱԿ-ի ղեկավարությունն իրենց հանգիստն է անցկացնում արտերկրում, ինչպես նաեւ սեւծովյան կամ Պարսից ծոցի առափնյա շքեղ հյուրանոցներում, սակայն այդ մասին` հաջորդ դասին: Բուրժուադեմոկրատների պերճանքն ու թշվառությունը շարունակվում է:

ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին