«ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ»

 

Սահմանադրական բարեփոխումներին ոչ ասելու, միգուցե՝ հեռվից նաեւ խորհրդարանական ընտրությունների մասին մտածելով՝ «Ժառանգությունը», «Հիմնադիր Խորհրդարանը» եւ «Ժողովրդավարական հայրենիքը» որոշ շարժումների հետ միասին «վերափոխվելով»՝ դարձան «Նոր Հայաստան»: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր ուժեր, փոխելով իրենց հին անունները, «նորովի» են մտնում քաղաքական դաշտ: Այդ գործելաոճը նախ որդեգրեց ՀԱԿ վերանվանված ՀՀՇ-ն, ՕԵԿ-ը դարձավ «Հայկական վերածնունդ», եւ պնդում են, որ ոչ թե մենակ, այլ՝ մի 140-140 այլ կազմակերպությունների հետ: Թե որն է նման «եվրառեմոնտի» իմաստը, դժվար չէ կռահել: Բայց արդյոք հին ուժերն իրենց անունները փոխելով՝ կարո՞ղ են հաջողություններ գրանցել: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց քաղաքական որոշ գործիչների հետ:

 


Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց. «Անուն փոխելը տվյալ շարժման խնդիրն է. մենք մեր անունը չենք փոխում, քանի որ դրա պատճառը չկա: Իսկ ովքեր զբաղվում են անվանափոխությամբ, գուցե ունեն իրենց պատճառները: Բայց ինչպես ասում են՝ գումարելիների տեղափոխությունից արդյունքը չի փոխվում: Ընդհանրապես չեմ հասկանում, թե նախաձեռնության անդամներն ինչ են մտածում, իրենց անունը փոխելով»:

 

 

 

Քաղաքական եւ միջազգային փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ խոսքով` ցանկացած անվանման արդարացում կարելի է տեսնել կամ ընդհանրապես չտեսնել պրակտիկայում. «Երբ տվյալ շարժումները գնան գործողությունների փուլ, այդ ժամանակ էլ կտեսնենք, թե անվանումը փոխելով` ինչ հաջողություններ ունեցան: Չնայած չեմ կարծում, թե անվանափոխությունից հետո որեւէ բան փոխվի: Իսկ ավելի իրատեսականը ցույց կտա ժամանակը»:

 

 

 

Հասարակական-քաղաքական գործիչ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԸ փաստեց, որ անունը փոխելով՝ չի կարող որեւէ բան փոխել, քանի որ նույն մարդիկ են, որոնք ունեն նույն գաղափարները, ինչ հին անվան դեպքում էր. «Նույն մարդիկ են եւ կադրային նույն հնարավորությունները, որի շրջանակներում էլ գործում էր նախկին անունով: Եթե անվանափոխությունն ընդունենք որպես իմիտացիա, ապա այս դեպքում էլ, կարծում եմ, ոչինչ չի փոխվի: Չեմ կարծում, որ անունը փոխելով` տվյալ շարժման հնարավորությունները կշատանան»:

 

 

 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին