«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՈՒՐՋ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎՐԱ»

Արխիվ 12-16

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼՈՒՐՋ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎՐԱ»

 

Չորս օր առաջ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մահապարտ ահաբեկչի կողմից ռումբ պայթեցվեց, ինչի հետեւանքով 100-ից ավելի մարդ զոհվեց: Սակայն, սա ոչ թե սթափեցրեց թուրք-քրդական հակամարտ ուժերին, այլ ավելի սրեց ներքաղաքական իրավիճակը: Ավելին` Թուրքիայում որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ռազմական առճակատման հետեւանքներն առավել ողբերգական են դառնում հենց այս պետության համար: Ի վերջո, ուզենք, թե չուզենք, Թուրքիան մեր հարեւանն է, ու նրանից կոնկրետ պահանջներ ունենք, ուստի` այնտեղ տիրող իրավիճակին ուշիուշով հետեւել է պետք: Իսկ թե ինչի կհանգեցնի այս ամենը, «Իրավունքը» «կլոր սեղան» ձեւաչափով հետաքրքրվեց խնդրին քաջածանոթ գործիչներից:

 

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ»


Նախ անդրադառնալով Անկարայում տեղի ունեցած խոշոր պայթյունին` թուրքագետ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ նշեց. «Անկարայում տեղի ունեցած պայթյունի պատճառով Թուրքիայում լարվածությունը եւ ներքին ճգնաժամն էլ ավելի կխորանա: Ինչ վերաբերում է թուրք-քրդական հարաբերություններին եւ անկարա-քրդական ուժեր գործընթացին, պետք է ասեմ, որ այս համատեքստում չնայած հոկտեմբերի 10-ին Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) հայտարարեց միակողմանի հրադադարի մասին` ակնկալելով, որ թուրքական պետությունն իր հերթին նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններից առաջ կգնա նման քայլի, բայց չեղավ այդպես: Թուրքական բանակը բավականին ինտենսիվ շարունակում է Թուրքիայի հարավ-արեւելքում եւ Իրաքի հյուսիսում ռազմական գործողությունները: Կարծում եմ` այս միտումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ պաշտոնական Անկարան փորձի ցույց տալ, որ այլեւս վերջ` սպառված է համարում ՔԲԿ-ի ներկայությունը: Համենայն դեպս, գոնե թուրքական հասարակության աչքին ներկայացնելով, որ այլեւս չկա ՔԲԿ-ի վտանգը»: Ապա հավելեց. «Եվ թեպետ Անկարայի իշխանությունները, պայթյունի հետ կապված, հիմնական սլաքն ուղղել են դեպի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, բայց այդուհանդերձ օրերս Դավութօղլուի թուրքական ՆՏՎ-ին տված հարցազրույցը բավական հետաքրքիր էր, որտեղ նա չէր բացառում Անկարայի դերակատարությունը: Մյուս կողմից` իշխանական, այսպես ասած, ոչ պաշտոնական խոսափողը համարվող լրագրողներից մեկը, որը ներկայացնում է իշխանության մոտեցումները, գրել էր, որ Թուրքիայում այս օրերին երեք խոշոր ահաբեկչություն է կատարվել` Քրդական բանվորական կուսակցության եւ «Հեղափոխական ժողովրդական ազատագրություն» կուսակցության կողմից նախապատրաստված: Այսինքն` սրանով ցույց է տալիս, որ ահաբեկչության վտանգը նաեւ Քրդական աշխատավորական կուսակցության` PKK-ի կողմից, դեռեւս ակտուալ է, եւ թուրքական բանակը  լայնամասշտաբ գործողություններ է իրականացնելու»:

«ԹՈՒՐՔԻԱՆ ՍՏԻՊՎԱԾ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ԶԲԱՂՎԵԼ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ»


Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ նույնպես համոզված է, որ այն, ինչ տեղի ունեցավ Անկարայի հրապարակում, միանշանակ, լարվածության նոր ալիք է բարձրացնելու հենց Թուրքիայի ներսում, եւ այն պայմանավորված է լինելու երկու գործոնով. «Առաջինը հենց թուրք-քրդական հակամարտության եւ երկրորդ` սպասվող խորհրդարանական ընտրությունների գործոնով, ինչը ընդհանուր առմամբ քաղաքական ապակայունացված իրավիճակ է ենթադրում Թուրքիայի ներսում: Եվ դրա հաղթահարման համար Թուրքիայի կառավարությունը ստիպված է լինելու ավելի շատ զբաղվել ներքաղաքական, քան արտաքին քաղաքական խնդիրներով: Իհարկե, այդ ժամանակահատվածում փաստացի գործողությունների արագության հնարավորություն է ընձեռվելու Սիրիայում եւ Իրաքում` թրքական շահի դեմ: Ու, ըստ էության, այն ապակայունացումը, որ սպասվում է Թուրքիայում, վերջին հաշվով դառնալու է այդ երկրի արտաքին ազդեցության սահմանների մգացման պատճառ»: Ինչ վերաբերում է քաղաքական մասով քրդական գործոնին, պարոն Լ. Հովսեփյանն ընդգծեց. «Դեռեւս անորոշ է, թե արդյոք ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը նախորդ ընտրությունների արդյունքներով 13 տոկոս քվե է ապահովել, այս ընտրություններին ինչպիսի ձայներ կապահովի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ պայմաններում, ինչպես Թուրքիան կգնա ընտրությունների: Չէ՞ որ իրավիճակը բավական լարված է, եւ իշխանությունները կարող են օգտվել այդ հանգամանքից` ընտրական գործընթացներին միջամտելու առումով` ընդհուպ ընտրությունների հետաձգում` ահաբեկչության սպառնալիքի հիմնավորմամբ: Այսպիսին է իրավիճակը, եւ այս լարվածությունը դեռ երկար կպահպանվի նաեւ քրդական գործոնի մասով, ու թուրքական բանակը կշարունակի գործողությունները տարբեր շրջաններում` այդ թվում նաեւ Իրաքի հյուսիսում»:


ՉԵԶՈՔԱՑՎԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՔՐԴԵՐԻ ՀԵՏ


Ամփոփելով թեման` քաղաքագետ Մելիք-Շահնազարյանը շեշտեց. «Թուրքիայի ներսում տիրող իրավիճակը լուրջ ազդեցություն է ունենալու տարածաշրջանի վրա: Եվ սա պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե որքանով Թուրքիան ներպետական բախումների պատճառով ունակ կլինի ակտիվ աշխատել իր հարակից տարածաշրջաններում, հատկապես Սիրիայում, Իրաքում, որտեղ, ըստ էության, նույնպես Թուրքիայի հակամարտությունը հիմնականում քրդերի դեմ է: Այսինքն` սպասվում են թուրք-քրդական բախումներ, որոնք, եթե նախկինում սահմաններից դուրս էին, ապա այսօր նաեւ Թուրքիայի տարածքում են շարունակվում: Ըստ էության, Թուրքիայի հակաքրդական քաղաքականությունը չեզոքացրել է երկրի ներսում երեք տարի առաջ ձեռք բերված հրադադարի պայմանագիրը քրդերի հետ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին