«ԱՄԵՆ ՕՐ ՀԱՐՑՆՈՒՄ Է` ԱՐԵՎԻ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԵ՞Մ»

Արխիվ 12-16

«ԱՄԵՆ ՕՐ ՀԱՐՑՆՈՒՄ Է` ԱՐԵՎԻ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԵ՞Մ»

 

Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում ցմահ ազատազրկման դատապարտված մարդկանց թիվը հասնում 101-ի: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ ՔԿՀՎ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանից: Ցմահ դատապարտվածներին անդրադառնալու պատճառ հանդիսացավ 20 տարի բանտում գտնվող ու գրեթե ողջ ընտանիքը կորցրած նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը, որը օր օրի էլ ավելի է վատանում: Ս. Քոչարյանը, ինչպես հայտնի դարձավ, կարող է մոտ ժամանակներս հայտնվել ազատության մեջ, ինչը կարծես թե իր նախադեպը չունի:

 

 

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉՊԵՍ Է ՍՊԱՆՎԵԼ ՊԱՐՍԿԱՀՊԱՏԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, հետախույզ Սողոմոն Քոչարյանը 1995-ին դատապարտվել է մահապատժի:  Նա մեղադրվել էր պարսկահպատակ ադրբեջանցու` Իրաջ Փուր Միրզա-Բեկի սպանության մեջ: Դատապարտման տարիներին էլ Ս. Քոչարյանը քանիցս եղել է ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, որ երկու անգամ իր խցակից Մհեր Ենոքյանի հետ կարողացել է փախչել բանտից: Եվ ահա երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, որն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, եւ օրենքով սահմանված կարգով յոթ օրվա ընթացքում դատարանը նիստի օր կնշանակի:
Այլ հարց է, որ մինչ այժմ էլ պարբերաբար շրջանառվում է այն հին վեճը, թե արդյոք Ս. Քոչարյանն իրավա՞մբ հայտնվեց կալանավայրում: Քանի որ դեպքը տեղի է ունեցել քսան տարի առաջ, ուստի ավելորդ չենք համարում որոշ մանրամասներ ներկայացնել քրեական գործից: Մեզ հետ զրույցում Սողոմոն Քոչարյանի ներկայիս փաստաբան ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ մասնավորապես նշեց.
- 29-ամյա Սողոմոնը մեղավոր է ճանաչվել 1995-ին Երեւան-Մեղրի ավտոճանապարհի վրա պարսկահպատակ Իրանի քաղաքացի Իրաջ Փուր Միրզա-Բեկի կանխամտածված սպանության ու թալանի մեջ` դատապարտվելով բացառիկ պատժամիջոցի` մահապատժի (2003-ին ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման): Իրանի քաղաքացի վարորդի մեքենայից, ըստ քրեական գործի նյութերի, Սողոմոն Քոչարյանը վերցրել է գումար, նրա փաստաթղթերը ու դիմել փախուստի: Ընդամենը 3 հատորանոց գործ ու 4 ամիս տեւած դատավարություն, եւ... մահապատժի դատավճիռ, սա է իրականությունը: Պատկերացրեք` 1995 թվականն էր, երբ Հայաստանի քաղաքացիները հրադադարից հետո կարողանում էին գոյատեւել Իրանից մուտք գործող ապրանքներով, ուստի մեծ էր այս գործի նկատմամբ պետական ու միջպետական հսկողությունն ու ուշադրությունը: Քրեական գործին հետեւել ու դատավարությանը մասնակցել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հատուկ ներկայացուցիչը: Բացի այդ, որպես թարգմանիչ, ներգրավվել է հենց դեսպանատան թարգմանիչ` հիմնական թարգմանչի հիվանդության պատճառաբանությամբ: Հայաստան ժամանած տուժող կողմի ներկայացուցիչը պահանջել է՝ մահապատժի դատապարտել Սողոմոն Քոչարյանին: Արդյունքում՝ դատարանը հաստատված է համարել, որ Սողոմոն Քոչարյանը դիտավորությամբ կրակել է Հայաստանից Իրան վերադարձող Միրզա-Բեկի բեռնատար մեքենայի առաջին անվադողին, ապա եւ կանխամտածված սպանություն կատարել` հափշտակելով մեքենայում եղած գումարը: Ըստ գործի նյութերի, երբ վարորդը դուրս է եկել անվադողը փոխելու, Սողոմոն Քոչարյանը մոտիկ հեռավորությունից կրակել է նրա արմունկին: Վարորդը վայր է ընկել, գլուխը հարվածել բութ մակերեսի ու մահացել: Այս փաստը ապացուցված է համարվել նաեւ դատաբժշկական փորձաքննությամբ: Փորձագետը նշել էր, որ մահը վրա է հասել գանգուղեղային փակ վնասվածքից, հնարավոր է ընկնելուց: Բայց... Ղարաբաղյան պատերազմով անցած ազատամարտիկը, հետախույզը, եթե սպանության մտադրություն ունենար, ապա ոչինչ չէր խանգարի նրան կրակել տուժողի գլխին կամ կրծքին, այն էլ՝ մի քանի անգամ: Այնինչ՝ գնդակը կպել է միայն արմունկին: Եվ այս ամենի արդյունքում մահապատի՞ժ. ինչքանո՞վ է արդար:

«ԲԺԻՇԿՆԵՐԸ ՔԱՌԱՍՈՒՆ ՐՈՊԵՆ ՄԵԿ ՑԱՎԱԶՐԿՈՂՆԵՐ ԵՆ ՆԵՐԱՐԿՈՒՄ»

-Իսկ ներկայումս ինչպե՞ս է Ս. Քոչարյանի առողջական վիճակը: Կան խոսակցություններ, որ իրեն շատ վատ է զգում:
- Սողոմոն Քոչարյանը մի քանի տարի շարունակ անընդհատ գանգատվել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի: Քսան տարի անազատության մեջ գտնվող պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ` 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա է պատժից ազատման` համաձայն ՀՀ կառավարության հաստատած պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի: Բացի այդ, նրա մոտ հայտնաբերվել է նաեւ ողնաշարային հիվանդություն: Օգոստոսի 26-ից մինչ այս պահը պաշտպանյալս գտնվում «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս պահին չի քայլում, չի տեղաշարժվում, բժիշկները բառիս բուն իմաստով քառասուն րոպեն մեկ ցավազրկողներ են ներարկում, քանի որ հակառակ դեպքում ցավերից ամբողջ հարկով գոռում է: Որ նրան հիմա ազատ արձակեն, նա նույնիսկ չի կարող իր ոտքով տուն գնալ: Բայց դա շատ մարդասիրական քայլ կլիներ եւ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ Սողոմոնի վրա, որովհետեւ նա ամեն օր հարցնում է` ես արեւի լույս կտեսնե՞մ, թե չէ: Նրա վիճակն այնքան վատ է, որ նա ամեն օր արթնանալիս փառք է տալիս Աստծուն, թե` այսօր էլ ապրեցի: Իսկ նման պայմաններում դատապարտյալին պահել փակ ռեժիմում, անկողնուն գամված... Մինչդեռ ուղղակի անմարդկային է, որ հիվանդասենյակի մոտ չորս-հինգ հոգի հսկում են, որ նա հանկարծ փախուստի չդիմի, երբ նա նույնիսկ ոտքը անկողնուց ներքեւ չի կարողանում դնել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին