ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՎԵՑՈՒԿԸ ՀԿԵ-Ն ԿՈՒՂՂԻ ՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ

Արխիվ 12-16

ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՎԵԼՑՈՒԿԸ ՀԿԵ-Ն ԿՈՒՂՂԻ ՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ

 

Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Փամբակ» կայարանում վերակառուցումից հետո շահագործման հանձնվեց քարշային ենթակայանը:
Պաշտոնական արարողությունից հետո «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր նորանշանակ տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ լրագրողներիս հետ զրույցում խոսեց այս ենթակայանի շահագործման կարեւորության մասին.
«Վերակառուցված ենթակայանը կդառնա այս համայնքում մեր ենթակառուցվածքի էներգետիկ անվտանգության երաշխավորը: Այն չէր աշխատում` սկսած 1989 թվականից, եւ մենք 26 տարի անց այն կարողացանք վերագործարկել` կատարելով այստեղ 30 միլիոն դրամի ներդրում: Ի դեպ, բոլոր աշխատանքներն իրականացվել են մեր աշխատակիցների ձեռքերով` կառուցվել է 2 կմ էլեկտրագիծ, վերականգնվել են ուժային եւ քարշային տրանսֆորմատորների տեխնիկական չափանիշները, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումները:


Նշեմ նաեւ, որ այս օբյեկտը կարող է ոչ միայն ապահովել մեր երկաթգծի էներգետիկ անվտանգությունը, այլ նաեւ էլեկտրաէներգիայի ավեցուկը ՀԿԵ-ն պատրաստ է ուղղել շրջանի ձեռնարկությունների էներգամատակարարմանը` իր ավանդն ունենալով հայկական գյուղերի զարգացման գործում»: Հուրախություն Փամբակ համայնքի, պարոն Վալկոն նաեւ նշեց, որ այս ենթակայանում կբացվի 5 մշտական աշխատատեղ: Ենթակայանի շահագործման հանձնման պաշտոնական արարողությանը ներկա էր նաեւ Լոռու մարզպետ ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, ով մասնավորապես նշեց. «Անկեղծ ասած, ինձ համար նոր պարզեցի, որ մինչ ենթակայանի շահագործումը, էներգիայի լարումն ահավոր ընկած էր եւ, բնականաբար, խանգարում էր մեր «Հարավ-կովկասյան երկաթուղու» գնացքների աշատանքներին: Արդեն մոտ մեկ ամիս է այն շահագործվում է, եւ տարբերությունը, մասնագետներն ասում են, որ շատ մեծ է: Այս առումով ՀԿԵ-ի ներդրումային ծրագիրն արդարացված եմ համարում, որովհետեւ խորհրդային տարիներին նույնիսկ այս ենթակայանից են սնվել մեր երկու համայնքները` Փամբակն ու Եղեգնուտը»: Իսկ թե որքանո՞վ է հնարավոր, որ այս ենթակայանը համայնքներին կրկին հոսանքով ապահովի, մարզպետը ընդգծեց. «Ինձ համոզում են, որ ենթակայանի հզորությունն այնքան է, որ նույնիսկ ի վիճակի կլինի այդ երկու համայնքները հոսանքով ապահովել, որովհետեւ հիմա համայնքները ստանում են հոսանք Վանաձորից, եւ այստեղ նույնպես լարման խնդիր կա: Համենայն դեպս, ենթակայանի այս աշխատանքը կարեւոր է նաեւ այն առումով, որ բացի երկաթուղու անվտանգ աշխատանքից եւ էներգիայի հետ կապված խնդիրներից, այստեղ 5 նոր աշխատատեղ են բացվել, որը այս փոքր համայնքի համար շատ կարեւոր է»:
Հավելենք, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն  պարտավորվել է 2008-2038թթ. համար 572 մլն դոլարի չափով ներդրումներ կատարել, որից 250 մլն դոլարն արդեն կատարված է 2008-2015 թթ-ին, որից 183 մլն դոլարն ուղղվել է ենթակառուցվածքի վերանորոգմանը, իսկ 68 մլն դոլարը` շարժակազմի արդիականացմանը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին