ԱՄԵՆ ԻՆՉ «ՓԱՅԼՈՒՆ ԷՐ», ԽԱՂ ԾԱԽԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԷԼ ԳՈՒՄԱՐՎԵՑ

Արխիվ 12-16

ԱՄԵՆ ԻՆՉ «ՓԱՅԼՈՒՆ ԷՐ», ԽԱՂ ԾԱԽԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԷԼ ԳՈՒՄԱՐՎԵՑ

 

Արդեն անգամ բարոյական հաղթանակների համը մոռացած ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հայտնվել է «հակամարզական» տհաճ իրավիճակում: Բանն այն է, որ Հայաստան-Ալբանիա Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին հանդիպումից հետո ոչ միայն Հայաստանում կրքերը չեն հանդարտվում, այլեւ, ինչպես պարզվում է, նաեւ Սերբիայում, որի հավաքականը Հայաստան-Ալբանիա խաղից հետո փաստի առաջ կանգնեց:

Ինչպես հայտնի է՝ ալբանական եւ սերբական մամուլը մեկը մյուսին հղում տալով` հայտնում են, որ ալբանացիները հայերին երկու միլիոն դոլար են վճարել հաղթանակի համար: Մասնավորապես, լուրը տարածել է ալբանական opozita.com կայքը` հղում անելով սերբական telegraf.rs կայքին: Միեւնույն ժամանակ, telegraf.rs կայքը լուրը հայտնել է` հղում անելով opozita.com-ին:
Խաղն իրոք ծախվա՞ծ է եղել. դա, թերեւս, արդեն գրեթե անհնար է ապացուցել: Սակայն այս աղմուկից զգացվում է, որ անգամ սերբերն են ապշել Հայաստանի հավաքականի այդօրինակ անատամ խաղից: Իհարկե՝ «մխիթարում է» այն հանգամանքը, որ Հայաստանից դուրս էլ մեր ընտրանու մասին կարծիքը շատ  ավելին էր  ենթադրում, քան այն, ինչ տեսանք խաղադաշտում: Մյուս կողմից էլ` ակնհայտ է, որ սերբերը, մեղմ ասած, չեն կարողանում մարսել, որ իրենք էլ Հայաստանի հավաքականի նման չեն նվաճել Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ ահա իրենց ոչ միայն մարզական հակառակորդ ալբանացիները, ունենալով շատ համեստ կազմ, ողջ մրցաշարի ընթացքում, գերբնական կամքի ուժ դրսեւորելով, կարողացան նվաճել բաղձալի ուղեգիրը:
Այսպիսով՝ մեր ընտրանին խաղը ծախե՞լ է. միգուցե, բայց հնարավոր է, որ՝ ոչ: Համենայնդեպս, այդ լուրը շրջանառության մեջ դրած կայքերը հազիվ թե լուրջ փաստեր ունենային. հակառակ դեպքում ոչ թե մեկը մյուսի վրա հիմնվելով լուրը կտարածեին, այլ կոնկրետ փաստեր կմատնանշեին: Այսինքն՝ ավելի նման է, որ սերբերը նեղսրտել եւ այդ կերպ են արդարացրել մրցաշարից իրենց դուրս մնալը՝ մի կողմ թողնելով, որ ուղեգիրը որոշվում էր ոչ թե այդ միակ խաղով, այլ՝ բոլոր խաղերի արդյունքում: Բայց նաեւ՝ նման տեղեկատվությունը անհետեւանք մնալ չի կարող. ՈՒԵՖԱ-ն, ըստ երեւույթին, հետաքննություն կանցկացնի` իրողությունը պարզելու համար, եւ եթե պարզվեց, որ սա էլ այն դեպքերից է, որ առանց կրակ ծուխ չի լինում, որակազրկումից, եւ խոշոր տուգանքից մեր հավաքականին եւ ֆեդերացիային խուսափել չի հաջողվի:
Եվս մեկ ուշագրավ փաստ. ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռ այս մեղադրանքներին որեւէ կերպ չի պատասխանել: Իսկ դա տարօրինակ է նրանով, որ պարոն Հայրապետյանն իրեն պաշտպանելու համար երբեք աչքի չի ընկել զուսպ վարվեցողությամբ եւ սակավախոսությամբ: Ի՞նչ  է այս լռության հետեւում թաքնված, ցույց կտա իրադարձությունների հետագա ընթացքը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին