ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՌՈՒԶԱՆ ՄԱՐԳՈՒՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ՈՒ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Արխիվ 12-16

ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ ՏՈՒԺԱԾ  ՌՈՒԶԱՆ

ՄԱՐԳՈՒՆԻՆ  ԴԻՄԵԼՈՒ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ՈՒ

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

 

Ադրբեջան փախած դավաճան Վահան Մարտիրոսյանից տուժած  գիտաշխատող, թարգմանչուհի Ռուզան Մարգունին  նամակներ է  ուղարկելու գլխավոր դատախազություն եւ քննչական կոմիտե: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ Ռուզան Մարգունուց: «Դրանք իսկ ավելի կոնկրետ քննիչը, ուզում է  ամեն կերպ ցույց տալ, որ ճիշտ է արել, որ դրան (նկատի ունի Վահան Մարտիրոսյանին-խմբ.) չեն ձերբակալել, որ իբր  գողություն չի եղել: Ուզում եմ անվստահություն հայտնել, քանի որ իմ կարծիքով գործն այդ ուղղությամբ են տանում: Չնայած հույս չունեմ, որ ուղարկվելիք նամակներից արդյունք կլինի»,- ասաց մեր զրուցակիցը:


Տիկին Մարգունու համար անհասկանալի է, թե ինչու քննիչն առանց անձնագրի, առանց  որեւէ իրավական հիմնավորման բաց է թողել Վահան Մարտիրոսյանին: «Ես ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին էի նամակ գրել եւ բողոքել` ինչու են բաց թողել  դրան, թույլ տվել` սահմանն անցնի, սակայն  ԱԱԾ-ն իմ նամակն ուղղորդել էին վերոնշյալ ատյաններ»,- ասաց տիկին Մարգունին:

Տուժողն այլեւս չի ցանկանում որեւէ  առնչություն ունենալ քննիչի հետ` նյարդեր չունի. «Ինչ-որ փորձաքննություն են արել, իբր քրտինքի հետքերն անհետացել են: Քննիչին ասում եմ` հիմա  ինչու եք այդ գործողություններն անում բաց թողնելուց հետո: Ասում է` իմ գործն է»:

Եթե քննչական կոմիտեն ու գլխավոր դատախազությունը Ռուզան Մարգունուն բավարարող պատասխան չտան, գիտաշխատողը չգիտի` ինչ է  անելու: «Ինձ թվում է, որ դրանք (նկատի ունի իրավապահներին-խմբ.), արել են ամեն ինչ` գործը կասեցնելու համար, որպեսզի նա փախչի»,-ասաց գիտաշխատողը:

Այս անորոշության պատճառով Ռուզան Մարգունին չի կարողանում  իր աշխատանքով զբաղվել: Ավելին` անգամ գումար էլ չունի, որ փաստաբան վարձի:

Թեեւ Վահան Մարտիրոսյանն է տիկին Մարգունու տանից հափշտակել 4000 ԱՄՆ դոլարը, սակայն փորձել է գումարի պահանջի հարցով դիմել Վահան Մարտիրոսյանի մորը: «Ոչ, ես նրանց հետ կապ չունեմ»,- եզրափակեց  գիտաշխատողը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին