«ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՆՈՒՆՍ՝ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ ԵՍ ՉԵՄ ՓՈԽՎԵԼ»

Արխիվ 12-16

«ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՆՈՒՆՍ՝ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ ԵՍ ՉԵՄ ՓՈԽՎԵԼ»

 

Վերջերս կայացավ Նիդերլանդներում բնակվող հայ երգիչ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ անդրանիկ տեսահոլովակի պրեմիերան` նկարահանված «Ջեյրան աղջիկ» երգի հիման վրա: Ի զարմանս մեզ, Եվրոպայում բնակություն հաստատած երիտասարդ երգիչը երգում է ժողովրդական, իսկ տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանված է Հայաստանի գեղատեսիլ վայրերում: Ինչպես տեսահոլովակի, այնպես էլ իր ստեղծագործական գործունեության եւ Նիդերլանդների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը հենց Հ. Մանուկյանի հետ:

- Համլետ, «Ջեյրան աղջիկ» երգի տեսահոլովակը կարճ ժամանակամիջոցում լայն արձագանք գտավ: Նախ անդրադառնանք տեսահոլովակի նկարահանումներին`որքա՞ն տեւեց եւ ի՞նչ խնդիրների բախվեց Նիդերլանդներից ժամանած երիտասարդ երգիչը հայրենիքում:

- Տեսահոլովակի նկարահանումների ընթացքը տեւեց 3 օր: Ունեինք նպատակ, կամքի ուժ եւ նկարահանման փայլուն անձնակազմ (Կարեն Գալստյանի գլխավորությամբ), ուստի` բոլոր խնդիրները գտան իրենց լուծումը, նաեւ մեր աշխատասիրության եւ համառության շնորհիվ:

- Հաճա՞խ եք Հայաստանում լինում ու ի՞նչ տպավորություններ ունեք այսօր հայրենիքից:

- Փորձում եմ գոնե տարին 1-2 անգամ գալ հայրենիք, սիրտս ինձ բերում է: Սիրում եմ Հայաստանը: Ինչքան էլ որ խնդիրներ լինեն՝ արտագաղթ, սոցիալ-տնտեսական վատ պայմաններ, միեւնույնն է, Հայաստանն իմ սրտում է ու կանչում է ինձ:

- Լինելով սասունցու թոռ` ինչպե՞ս եք հարմարվել նիդերլանդական իրականության հետ ու, ըստ Ձեզ, ի՞նչ առանցքային տարբերություններ կան մեր եւ նիդերլանդացիների միջեւ:

- Տարբերություններն ակնհայտ են: Այստեղ գերիշխում են արեւմտյան արժեքները, որոնք, ցավոք սրտի, օր օրի ավելի են ազդում հայ երիտասարդների նիստուկացի վրա` թե՛ Եվրոպայում, եւ թե՛ նույնիսկ Հայաստանում՝ աղավաղելով հայկական մշակույթն ու մեր պապերից ժառանգած բարքերը: Շնորհիվ ծնողներիցս ստացած դաստիարակության եւ հպարտությամբ կրելով հայկական ազգանունս՝ Նիդերլանդներում ես չեմ փոխվել, ապրում եմ որպես ավանդապաշտ հայ երիտասարդ՝ հայեցի կենսակերպով:

- Որքանով տեղյակ եմ, Նիդերլանդներում նաեւ հայկական պար եք դասավանդում: Ինչպե՞ս հաջողվեց եվրոպական երկրում ստեղծել փոքրիկ Հայաստան:

- Այստեղ մենք ունենք հայկական մեծ համայնք: Իմանալով, որ տիրապետում եմ ազգագրական մի շարք պարերի՝ նրանք ինձ առաջարկեցին խմբակ հիմնել: Մեծ ուրախությամբ ընդունեցի այդ առաջարկը, եւ այսօր երեխաներն իմ խմբում հաճույքով սովորում են հայկական պարեր:

- Հնարավո՞ր է ապագայում նաեւ այլ ժանրում տեսնենք Ձեզ, թե՞ ժողովրդական երգերով կշարունակեք ներկայանալ Ձեր ունկնդիրներին:

- Դեռ չեմ պլանավորել ժանրի փոփոխություն, երգում եմ այն, ինչ հոգեհարազատ է ինձ համար: Եթե ապագայում լինեն երգեր այլ ժանրերում, որոնք կդիպչեն սրտիս, այնպես, ինչպես ազգագրական, ժողովրդական երգերն են, ապա չեմ բացառում ուրիշ ժանրում հանդես գալը:

- Մի փոքր հետադարձ հայացք նետելով` խնդրում եմ մանրամասնեք, թե ե՞րբ ու ինչպե՞ս հարթվեց Ձեր ստեղծագործական ճանապարհը:

- Ասեմ, որ դա անակնկալ էր բոլորի համար, նույնիսկ ինձ համար: Թեեւ տնտեսագիտական կրթություն ունեմ, մի օր սկսեցի զբաղվել նրանով, ինչը միշտ սրտիս մեջ էր:

- Թերեւս չեն ների մեր ընթերցողները, եթե չհարցնեմ` գտե՞լ եք Ձեր կյանքի ջեյրան աղջկան, թե դեռ Համլետ Մանուկյանի սիրտն ազատ է:

- Դեռ չեմ գտել այն մեկին, ում հետ կուզենայի կիսել կյանքս: Հնարավոր է՝ դա գալիս է իմ ծանրաբեռնված առօրյայից: Բայց դեռ 21 տարեկան եմ ու կհասցնեմ գտնել իմ ջեյրան աղջկան:

- Իսկ ո՞ւմ եք տեսնում Ձեր կողքին`երկար ծամերով ու բարակ մեջքով հայուհու, ինչպես ասված է երգում, թե՞ այլ չափորոշիչներ ունեք:

- Ես կնոջ մեջ առաջինը մարդկային որակներն եմ կարեւորում, հետո՝ արտաքին տեսքը: Ճիշտ է, հաճելի է, երբ կողակիցդ բարետես է, բայց ինձ համար առավել կարեւոր է գտնել այն մեկին, ով բացի երկար ծամերով ու հաճելի արտաքինով հայուհի լինելուց, կկարողանա նաեւ կյանքի ընկեր լինել:

- Ե՞րբ կլինի հաջորդ տեսահոլովակը եւ ի՞նչ բովանդակությամբ:

- Հաջորդ տեսահոլովակի պրեմիերան կլինի նոյեմբերի սկզբին, իսկ բովանդակությունը, ձեր թույլտվությամբ, թող անակնկալ մնա:

- Շատերն այսօր «միքսում» են տարբեր ոճեր կամ դարձնում այն իրենց ապրած երկրի մոտիվներով: Հետաքրքիր է` հնարավո՞ր է, որ հանդես գաք հայ-նիդերլանդական ինչ-որ երգով առաջիկայում:

- Հնարավոր է՝ ապագայում դուետով հանդես գամ այլազգի արտիստների հետ, բայց իմ շուրթերից կհնչեն միայն մաքրամաքուր հայերեն բառեր:



Նյութը պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին