Գործադիրը վերանայել է հղի կամ մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող կին բանտարկյալներին տրվող չափաբաժինները

Արխիվ 12-16

ԳՈՐԾԱԴԻՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ՀՂԻ ԿԱՄ ՄԻՆՉԵՎ 3 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԿԻՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ


Հոկտեմբերի 15-ի կառավարության նիստի օրակարգի 2-րդ հարցով ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ գործադիրի հաստատմանը կներկայացվի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները սահմանելու եւ ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը: Ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ, սրա անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունների ամրագրմամբ եւ դատապարտյալներին ու կալանավորված անձանց տրվող սննդի, հանդերձանքի, անկողնային ու հիգիենիկ պարագաների հատկացման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ:

Խնդիրն այն է, որ վերոնշյալ չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները սահմանվել են ՀՀ կառավարության դեռեւս 2003 թվականին ընդունված որոշմամբ, որից հետո միայն ընդունվել է ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը եւ այն առ այսօր որեւէ էական փոփոխության չի ենթարկվել, մինչդեռ քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ են եկել հարաբերություններ, որոնք կամ ընդհանրապես չեն կարգավորվում, կամ մասամբ են կարգավորվում:

Պարզվում է, որ ՀՀ օրենսդրությաբ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին թույլատրվում է քրեակատարողական հիմնարկում բնակվել իրենց, մինչեւ երեք տարեկան երեխայի հետ, ավելին` մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց անհրաժեշտ է ապահովել երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներով, սակայն մինչ վերոնշյալ նախագիծը անհրաժեշտ պարագաների ցանկ եւ չափաբաժիններ սահմանված չեն եղել նրանց համար, ուստի` կառավարության որոշման սույն նախագիծը գալիս է լրացնելու այս բացը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին