ԼԵՀ ՀԱՅԱԳԵՏ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ ՉԷ»

Արխիվ 12-16

ԼԵՀ ՀԱՅԱԳԵՏ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ

ԼՈՒԾՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ ՉԷ»

 

Լեհ հայագետ, հետազոտող Զբիգնեւ Շմուրլոն այսօր մասնակցում էր  Հայոց  ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին: «Իրավունքը» պրն Շմուրլոյից պարզեց` Հայոց ցեղասպանության փոխհատուցման խնդիրներն ինչպես պիտի լուծվեն: «Դրանք նուրբ հարցեր են, քանի որ  կան լեհական շրջաններ, որոնք նախկինում պատկանել են Լեհաստանին, այսօր` ոչ: Կարծում եմ` տարածքային փոխհատուցման խնդրի մասին բարձրաձայնելն այս դեպքում հայկական մտածողություն է: Առաջ քաշել սահմանների եւ տարածքների խնդիր, վտանգավոր է: Եվ դեռ հարց է, վատ կլինի, թե լավ: Տեսեք ինչ եղավ  եւ ինչ է լինում Ուկրաինայում»,- ասաց պրն Շմուրլոն:

Հետազոտողը կարծում է, որ առաջին քայլը պետք է լինի  բարոյական ճանաչումը, ապա դիվանագիտական զգույշ քայլերով շարժվել առաջ, մտածել` ինչը կարելի է վերցնել:

«Օրինակ  Արեւմտյան Հայաստանը»,- հակադարձեցինք հայագետին:

«Դա հեշտ է ասելը:   Բայց դա բարդ խնդիր է, այնտեղ բնակվող միլինավոր  բնակիչների հարց էլ կա: Տեսեք` ինչ է կատարվում քրդերի հետ: Ես, իհարկե, չեմ կարող հայերի փոխարեն  որոշել»,- ասաց մեր զրուցակիցը:

Լեհ հետազոտողը կարծում է, որ  Հայոց ցեղասպանության խնդրի լուծումը միայն հայերից կախված չէ. «Բարոյական ճանաչումից հետո կարելի է փոքր քայլերով առաջ գնալ, բայց ինչպես` չգիտեմ: Դա կախված է ոչ միայն միջազգային հանրությունից, այլեւ Հայաստանի հարեւաններից»:

Ինչ վերաբերում է թուրքական ժխտողականությանը, Զբիգնեւ Շմուրլոն այդ մասին բազմիցս գրել է իր հոդվածներում, որի պատճառով չի կարողանում  ազատ տեղաշարժվել Թուրքիայում:  «Հայոց ցեղասպանության չճանաչումն ամենամեծ սխալն  է Թուրքիայի կողմից: Թուրքական հանրությունը պատրաստ չէ դրան, կառավարությունը` եւս»,- եզրափակեց պրն Շմուրլոն:

Ի դեպ, պրն Շմուրլոն ասաց, որ Հայաստանի  կառավարությունը քիչ է աջակցում  օտարազգի հայագետներին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին