Ոստիկանությունը պարզաբանում է

Արխիվ 12-16

Ոստիկանությունը պարզաբանում է

 

 

 

 

«Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է տպագրել 2 միլիոն 31 հազար 500 ծանուցագիր, ինչը ընտրողների ընդհանուր թիվն է: Ըստ այդ նույն տեղեկատվության՝ վերջին ընտրություններում' 2013 թվականին, ընտրողների թիվը մոտ 2 մլն 506 հազար էր, և արվել են անհիմն մեկնաբանություններ, թե իբր ընտրողների թիվը նվազել է մոտ կես միլիոնով»,- հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել հետևյալը.
ՀՀ կառավարության 2015 թ. հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգի 29-րդ հարցով քննարկվող որոշման նախագծի հավելվածում նշված 2 031 500 թիվը վերաբերում է ոչ թե ընտրողների, այլ քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, քվեարկության տեղի և ժամանակի մասին ծանուցվող անձանց քանակին, առավել ևս մեկ տող ներքև «Ցուցակների տպագրում (մարդ)» տողի դիմաց առկա է 2 548 654 քանակական ցուցանիշը:

ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում լիազոր մարմինն ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր' քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, քվեարկության տեղի և ժամանակի մասին, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Այսինքն, այն համայնքներում, որտեղ մեկից ավելի տեղամասեր չեն կազմավորվելու, քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, քվեարկության տեղի և ժամանակի մասին ծանուցումներ չեն ուղարկվելու:

ՀՀ ընտրական օրենսգրքով նման դրույթի նախատեսումը պայմանավորված է լրացուցիչ ծախսեր կատարելուց զերծ մնալու համար, ինչպես նաև այն կհամարվի անիմաստ գործողություն, քանի որ համայնքում տեղամասը լինելու է մեկը:

Տեղեկացնում ենք նաև, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն նախապատրաստվում և անցկացվում է հրապարակայնորեն՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան՝ նշված օրենքի առանձնահատկությունների հաշվառմամբ: ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 61-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 28-րդ կետի համաձայն՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝ նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը, պաշտոնապես հրապարակվելու է 06.11.15թ.-ին, այնուհետև վերը նշված հոդվածով և ժամանակացույցով սահմանված պարբերականությամբ՝ 16.11.15թ.-ին, 26.11.15թ.-ին և 05.12.15թ.-ին:

 

 

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին