Բուլղարահայ համայնքում ամուսնությունների 70%-ը խառն են

Արխիվ 12-16

Բուլղարահայ համայնքում ամուսնությունների 70%-ը խառն են

Բուլղարիայի հայ համայնքի կացության մասին զրուցեցինք Սոֆիայում «Ստեփանոս Հովհակիմյան» հայկական կրթական ընկերության  փոխնախագահ, հայոց լեզվի ուսուցիչ Գոհար Խնկանոսյանի հետ:

-Գոհար, կպատմե՞ք Բուլղարիայի հայ համայնքի մասին:

- Հայերը սկսում եմ հաստատվել ներկա Բուլղարիայի տարածքում դեռեւս 6-7 րդ դարերից: Երբ Բուլղարիան  ազատագրվում է 1878 թվ.-ին, մի շարք բուլղարական քաղաքներում գործում էին հայ փոքրաքանակ համայնքներ, որոնք ունեին եկեղեցիներին կից դպրոցներ: 1895-1897 թթ. Համիդյան ջարդերի ժամանակ բազմաթիվ հայ փախստականներ շատ թշվառ վիճակում գալիս են Բուլղարիա, որոնց մասին հայտնի բուլղարացի բանաստեղծը Պեյյո Յավորովը գրում է «Հայեր» բանաստեղծությունը:

Այնուհետեւ 1922 թվ.-ին մոտ 20 հազար հայ փախստականներ գալիս են Բուլղարիա, որն այդ ժամանակ շատ թուլացած էր բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմներից հետո, սակայն ընդունում է փախստականներին, որոնք կամաց-կամաց ոտքի են կանգնում: Այնուհետեւ լինում են հայրենադարձական շարժումներ, եւ Բուլղարիայի հայ համայնքից Հայաստան վերադարձողներ են լինում: Եւ վերջին ալիքը՝ 1990-ական թվականներին եկածներն են:

Հայերը միշտ բնակվել են մեծ քաղաքներում: Ժամանակակից հայ համայնքը կազմում է մոտ 30 հազար հայ: Թվով գերակշռում է Պլովդիվը: Սոֆիայում, Վառնայում, Բուրգասում, Ռուսսեյում, Շումենում, Դոբրիչում, Սիլիստրայում, Պազարջիկում եւ այլ քաղաքներում նույնպես հայ համայնքներ են գործում:

-    Ինչպիսի՞ն է ժամանակակից հայ համայնքի հոգեւոր-մշակութային կյանքը:

- Ի սկզբանե, հայերը ձգտել են համայնքային մշակութային կյանքի: Գործել են թատերախմբեր, նվագախմբեր, հրատարակվել են բազմաթիվ գրքեր հայերենով, թերթեր... Բուլղարիայում գործում են մի շարք հայկական եկեղեցիներ: 1640-ական թվ.-երին Սոֆիայի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցին, որը քանդվում է 1930-ականներին ՝ կապված մայրաքաղաքաղաքի վերակառուցման հետ: Ճիշտ է, 1936-ից Սոֆիայում գործում է Հայոց ազգային տունը. 3 հարկանի շենք. 1-ին հարկում աղոթատունն է,  2-րդ-ում՝ սկզբում գործել է դպրոցը, ապա վերափոխվել է դահլիճի ու ընդարձակ սրճարանի, իսկ 3-րդը՝ հատկացված էր քահանայի եւ ուսուցիչների բնակարանների համար, այժմ էլ թերթի խմբագրություն է, կազմակերպությունների գրասենյակներ և Հայ առաքելական եկեղեցու բուլղարական թեմի առաջնորդի բնակարանն է: Սոֆիայում այժմ կառուցվում է առանձին եկեղեցի:

Պլովդիվ, Դոբրիչ, Վառնա, Բուրգաս քաղաքների հայկական եկեղեցիներն էլ 100 տարուց ավել պատմություն ունեն: Սիլիստրա քաղաքում առաջին աղոթատեղին հիմնվել է 1620 թ.:

Սոֆիայում 1944 թվ.-ից տպագրվում է «Երեւան» թերթը , Պլովդիվում 1990-ական թվ.-երից «ԱՍՕԿ» հայկական միության «Վահան» թերթը, Բուրգաս քաղաքում մոտ 10 տարի Գեւորգ Սարաֆյանը հրատարակում էր «Արմենցի» թերթը, որի մեջ 1 էջ միշտ նվիրված էր ցեղասպանությանը, եւ վերջին  տարիներին Պլովդիվի Հայ բարեգործական ընդհանուր միության մասնաճուղը  տպագրում է իր թերթը՝ «Բարեգործականի ձայն»: Բոլոր  թերթերը երկլեզու են, եւ հայերեն հոդվածներն ավելի քիչ են՝ կապված լեզվի  խնդրի հետ:

Բուլղարիայում լույս են տեսնում նաեւ բավական թվով հայկական թեմատիկայով գրքեր՝ բուլղարերեն: Հայ գրականության որոշ նմուշներ նույնպես թարգմանված են բուլղարերեն՝ «Սասունցի Դավիթը», Գեւորգ Էմինի ստեղծագործություններից, Նահապետ Քուչակ, Հովհաննես Շիրազ ,Ամիրդովլաթ Ամասիացի եւ այլն:

-    Իսկ ինչպե՞ս է լուծվում հայոց լեզվի եւ հայապահպանության խնդիրը:

- Այսօր Պլովդիվի և Սոֆիայի պետական դպրոցներում դասավանդվում է հայերեն՝ որպես ազատ ընտրվող առարկա, որն արտադասարանային առարկա է, դասավանդվում է շաբաթական 4 ժամ ՝ համապատասխան երեխաների քանակի առկայության դեպքում: Համարյա բոլոր քաղաքներում գործում են շաբաթնօրյա մանկապարտեզներ: Հայկական ընկերությունների ջանքերով բազմաթիվ քաղաքների հայկական ակումբներում, եկեղեցիներին կից անցկացվում են շաբաթօրյա հայոց լեզվի դասընթացներ դպրոցականների եւ մեծահասակների համար: Հայաշատ համայնքներում գործում են սիրողական թատերախմբեր, պարախմբեր, երգչախմբեր: Բուլղարահայերը նշում են բոլոր հայկական ազգային տոները՝ կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ:

1995 թվ.-ին Սոֆիայի պետական համալսարանում հիմնվել է հայկական բանասիրության բաժինը դասական եւ նոր լեզուների ֆակուլտետում: 2011թվ.-ից բաժինը վերանվանվել է Հայագիտության եւ կովկասագիտության բաժին, որտեղ սովորում են նաեւ մի քիչ Վրաստանի եւ Ադրբեջանի մասին, բայց որպես հիմնական լեզու դասավանդվում է հայերենը:  Այդ բաժնի բացման նախաձեռնողներից էր պրոֆ. Սարգիս Սարգսյանը, որը բուլղարերեն «Հայ քաղաքակրթություն» գրքի հեղինակն է:

-    Ինչպիսի՞ն են այսօրվա հայ համայնքի խնդիրները:

-     Հայ համայնքն ինքն իրենով հարուստ չէ:  Ամեն կազմակերպություն իր անդամավճարներով կամ հովանավորներով է գոյատեւում: Խորհրդային տարիներին՝ 1944-1990 թթ., գործում էր «Երեւան» միությունը, որն հովանավորվում էր պետության կողմից: Այժմ այլեւս գումարներ չեն հատկացվում: Ամեն մի կազմակերպություն իր գործունեության շրջանակներում կազմակերպում է հայապահպանական միջոցառումներ, քանի որ այսօր հիմնական խնդիրը հայերի կողմից լեզվի մոռացությունն է եւ շատ քիչ թվով հայեր են կարողանում հայերեն կարդալ: Կա նաեւ ձուլման խնդիրը. այսօր ամուսնությունների 70%-ը խառը ամուսնություններ են: Հաղթահարելով դժվարությունները՝ համայնքը պահում է կապը մայր հայրենիքի հետ: Բուլղարահայ երեխաների համար այցելությունը Հայաստան մեծ իրադարձություն է, որն ոգեշնչում է, արթնացնում է հայ արմատներն  եւ հետաքրքրությունները հայկականի հանդեպ: Հույսով եմ, որ մոտակա տարիներին ֆինանսական խնդիրները կհաղթահարվեն և Հայաստան այցելելու առիթներն ու հնարավորությունները կբազմապատկվեն:

-    Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Բուլղարիայի խորհրդարանն ընդունեց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, սակայն «գենոցիդ» տերմինը փոխարինված է «զանգվածային սպանություններով»:  Ինչո՞վ է դա պայմանավորված:

-    Դա իմաստով նույնն է՝ ուղղակի բուլղարերեն լեզվով, իսկ գենոցիդը՝ միջազգային տերմին է: Պետք չէ մոռանալ, որ Բուլղարիան, չնայած իր լավ համբավ ունեցող հայ համայնքին, Թուրքիայի հարեւան պետությունն է: Ճիշտ է, վերջին շրջանում ծագումով 3 հայ պատգամավոր ունեինք, որոնք ամեն տարի փորձում էին ցեղասպանության հետ կապված բանաձեւեր դնել, հարցեր բարձրացնել: Բուլղարիայի հայ համայնքը բոլոր քաղաքներում ամեն տարի նշում է այդ օրը: Համարյա բոլոր քաղաքներում եկեղեցիներին կից կա ցեղասպանությանը նվիրված հուշարձան, որտեղ հավաքվում է հայ համայնքը: Անցյալ տարի մայրաքաղաքում կազմակերպվել է ավտոերթ: 100-ամյա տարելիցի կապակցությամբ բոլոր քաղաքներում կազմակերպվել են և  շարունակվում են ձեռնարկվել տարբեր միջոցառումներ:

Հ.Գ. Գոհար Խնկանոսյանը ասպիրատն է եւ ուսումնասիրում է Բուլղարիայի հայ համայնքի պատմությունը: Մեր զրույցի ընթացքում նա պատմեց, որ իր ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել է , որ 1885 թվ.-ին, իսկ այնուհետեւ 1896- 1911 թթ. Բուլղարիայում լույս է տեսել «Իրավունք» ազգային-քաղաքամշակութային պարբերականը:

Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին