Գալուստ Սահակյան. Հայաստանը բարձր է գնահատում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ-ի վերաբերմունքը

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյան. Հայաստանը բարձր է գնահատում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ-ի վերաբերմունքը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Պատմության ողջ ժամանակահատվածում հայ-իրանական սերտ առնչությունների գրավականներից մեկը եղել է մշակույթը եւ մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորվել են բարիդրացիական հարաբերություններ՝ խարսխված փոխվստահության ամուր հիմքերի վրա: Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»:

ԱԺ նախագահը երկկողմ համգործակցության շրջանակում կարեւորել է տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացումը, որը հնարավորություն կընձեռի օգտագործելու տնտեսական համագործակցության ամբողջ ներուժը: Գալուստ Սահակյանն ընդգծել է Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման կարեւորությունը: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը, որի դրսեւորումներից են նաեւ Իրանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ հոգատարությունը եւ պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Գալուստ Սահակյանը քաղաքական երկխոսության համատեքստում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ պատգամավորական բարեկամության խմբերը երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության շարժիչ ուժն են. խորհրդարանական մակարդակով երկխոսությունը նպաստում է փոխճանաչելիության բարձրացմանը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը. հակամարտությունների եւ ճգնաժամերի ընթացքում Հայաստանի եւ Իրանի իշխանություններն աչքի են ընկել հավասարակշռված եւ շրջահայաց մոտեցումներով:

Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Էսհաղ Ջահանգիրիի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար:

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ այսօր երկու բարեկամ երկրների պատմամշակութային եւ քաղաքական հարբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Ըստ պարոն Ջահանգիրիի՝ դրա վառ օրինակը բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերն են: Անդրադառնալով Իրան-Հայաստան տնտեսական համգործակցությանը՝ Էսհաղ Ջահանգիրին նշել է, որ տնտեսական հարաբերությունների զարգացման համար պետք է մշակել որոշակի ծրագրեր եւ օգտագործել առկա ներուժը: Եվ այսօր կայանալիք գործարար համաժողովը կարող է դառնալ առաջին քայլը: Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության շրջանակում ԻԻՀ առաջին փոխնախագահը փաստել է, որ ԵԱՏՄ երկրներից Հայաստանը միակն է, որ Իրանի հետ ցամաքային ճանապարհ ունի, եւ այդ փաստը կարող է լավ հնարավորություններ ստեղծել բարեկամ երկրների գործարարների համար:

Պարոն Ջահանգիրին անդրադարձել է նաեւ Սիրիայում, Եմենում, Իրաքում տեղի ունեցող արյունահեղ իրադարձություններին՝ կարեւորելով տարածաշրջանի երկրների դերը ծայրահեղականների գործողությունների կանխման եւ խաղաղության վերահաստատման գործում: Նա նշել է, որ միջազգային ատյաններում պետք է լսելի դարձնել տառապյալ ժողովուրդների ձայնը:

Էսհաղ Ջահանգիրին անդրադարձել է նաեւ Իրանի նահանգների եւ Հայաստանի մարզերի միջեւ արդյունավետ համագործակցությանը՝ նշելով, որ սա կարող է ավելի խոր շփումների նախադրյալը դառնալ:

Ընդգծելով բարեկամ երկրների խորհրդարանների դերակատարումը հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ Էսհաղ Ջահանգիրին իր երախտագիտությունն է հայտնել միջազգային ատյաններում Իրանին աջակցելու համար:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին