ԴԱՀԿ-Ն ՉՈՒՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արխիվ 12-16

ԴԱՀԿ-Ն ՉՈՒՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն օրեր առաջ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին հարց էր ուղղել  վարկ վերցնողների իրավունքների պաշտպանության մասին: Բանն այն է, որ  հազարավոր հայ ընտանիքներ   կորցնում են իրենց բնակարանը` վերջին կացարանը, հայտնվում փողոցում  վարկերը մարել չկարողանալու պատճառով: Հայկ Բաբուխանյանի հնչեցրած այս մտահոգությունից պարզ դարձավ, որ Կենտրոնական Բանկը չի հաշվառում, թե  որքան բնակարան է անցել բանկային համակարգին, քաղաքացիներից եւ այդ բնակարաններից քանիսն էին, որ մեր քաղաքացիների վերջին կացարաններին էին:

Քանի որ  անշարժ եւ շարժական գույքի  բռնագանձման գործընթացն իրականացնում է   ԴԱՀԿ-ը,  «Իրավունքը» խնդրեց ԴԱՀԿ-ից տեղեկատվություն այն մասին, թե   2014-2015 թթ-ին բանկերի կողմից  քաղաքացիների քանի եւ ինչպիսի անշարժ եւ շարժական գույք է  խլվել վարկերը չմարելու պատճառով:  Ի պատասխան մեզ տեղեկացրին, որ Դատական հարկադիր կատարման ծառայությունը որևէ պարտապանից անշարժ կամ շարժական գույք չի «խլում», այլ կատարում է օրենքով սահմանված իր  պարտականությունները: Ինչ վերաբերում է 2014-2015թթ. վարկերը չմարելու պատճառով Հարկադիր կատարման ծառայության կողմից անշարժ և շարժական  գույքի բռնագանձում տարածելուն, ապա հայտնում ենք, որ Ծառայությունը նման վիճակագրություն չի վարում:

Սակայն  վիճակագրական որոշակի  պատկեր կարելի է ստանալ բռնագանձված անշարժ եւ շարժական գույքի  աճուրդներից: Իսկ թե պատկերն  ինչպիսին է, «Իրավունքը» կներկայացնի առաջիկայում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին