ԻՆՉ ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ ՈՃՐԱԳՈՐԾԸ ԴԵՊՔԻՑ ԱՌԱՋ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉ ՆԱՄԱԿ Է ԳՐԵԼ ՈՃՐԱԳՈՐԾԸ ԴԵՊՔԻՑ ԱՌԱՋ

 

ԾՆՈՂՆԵՐԻՆ

 


Հայկական կողմի հոգեբանները և հոգեբույժները եզրակացրել են, որ Վալերի Պերմյակովը ունի խնդիրներ. ըստ եզրակացության՝ նա ինֆանտիլ անձ է, բնավորության պսիխոպաթոնման գծերով և հուզական էմոցիոնալ թերհասությամբ, սակայն փորձագետները գտել են, որ նա մեղսունակ է: Այս մասին լրագրողների հետ  զրույցում ասաց Ավետիսյանների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը: Փաստաբանի խոսքով.

- Փորձագետները եզրահանգել են, որ Վալերի Պերմյակովին հատուկ են իմպուլսիվություն, կամակորություն, եսակենտրոնություն, իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողականություն՝ տագնապային համակցումով, պրիմիտիվություն և ֆանտազյորություն, նաեւ հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն՝ դյուրագրգռվածության համակցումով: Հոգեբանները և հոգեբույժները եկել են եզրահանգման, որ հենց այսպիսի հատկանիշներով է պայմանավորված նրա վարքը և այն, ինչ կատարվել է իրականում:

Փաստաբանը նկատեց նաեւ, որ երբ արդեն իսկ հանցագործությունը կատարվել է, և Վալերի Պերմյակովն անազատության մեջ է եղել, նրա մոտ խուզարկությամբ նոթատետր է հայտնաբերվել: Դրանում եղել է նամակ՝ ուղղված իր ծնողներին: «Այնտեղ նա նշում է, որ այն, ինչ կատարվել է, ես չեմ արել, դա արել է իմ միջի մարդը: Նաեւ այնտեղ ինքը մանրամասն նկարագրում է, թե ինքն ինչ իրավիճակում է գտնվում հանցագործությունը կատարելիս։ Նա ասում է, որ մեկ վայրկյանում իմ սիրտը 1000 զարկ էր կատարում և այլն»,- մանրամասնեց փաստաբանը:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին