ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՆՎԵՐ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀՈՂԱԿՏՈՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ (ֆոտոշարք+տեսանյութ)

Արխիվ 12-16

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԸ ՈՐՊԵՍ  ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՆՎԵՐ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀՈՂԱԿՏՈՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ

(ֆոտոշարք+տեսանյութ)


Երգահան, լուսանկարիչ, դիզայներ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ու նկարչուհի ԱՐԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այլեւս ամուսիններ են: Մշտապես իր օրիգինալությամբ աչքի ընկնող երգահանն այս հարցում էլ տարբերվեց` պսակադրության արարողության կրոնական հատվածը կայացավ  Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում: Նորապսակների համար կարեւոր օրը, նրանց կողքին են եղել մոտ ընկերներն ու համակուրսեցիները, իսկ երեւանյան ընկերների ու մտերիմների հետ իրենց ուրախությունը կկիսեն արդեն հոկտեմբերի 25-ին:

Ինչպես «Իրավունքին» փոխանցեց նորափեսան. «Հոկտեմբերի 25-ին կլինի ամուսնական արարողությունների վերջին ամփոփիչ եւ ամենակարեւոր հատվածը»: Նորապսակների լոնդոնյան կնաքահայրը լոնդոնաբնակ երգեհոնահար ԱՐԹՈՒՐ ԲՈԲԻԿՅԱՆՆ է, իսկ արդեն երեւանյանը` սիրիահայ հայտնի լուսանկարիչ, լրագրող, հասարակական գործիչ ՔԱՌԼՈՍ ԽՈՍԵ ԲՈՒՐԴՋՅԱՆԸ:

Մինչ Հայրենիք վերադարձը զույգերը դեռեւս շարունակում են ամուսնական նվերներ ստանալ, «Իրավունքի» ունեցած տեղեկություններով զույգն այսօր ստացել է բրիտանական տիտղոսներ` Լորդ Կարեն Գրիգորյան եւ լեդի Արեւիկ Գրիգորյան: Նվերներից ուշագրավը` Կարենի ընկեր Ֆարիդի կողմից ստացած հողակտորն է` Շոտլանդիայում:

Ի դեպ, զույգերը օրիգինալ ոճը պահպանել էին նաեւ հագուստների հարցում, ինչպես նշեց նորափեսան. «Հարսանեկան ոճը վաղուց էր որոշված: Արեւիկի հարսանեկան զգեստի հեղինակը Դիանա Շատվերյանն է, իսկ իմ ոճը` ավստրիական ավանդական հագուստ է, որը գնել էի իմ վերջին Վիեննա այցելության ժամանակ»,- եզրափակեց Կարենը:


«Իրավունքը» շնորհավորելով նորապսակներին` մաղթում է նրանց հարատեւ երջանկություն եւ անավարտ հեքիաթային կյանք:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին