«ՖԱՇԻԶՄԻ ԵՎ ՆԱՑԻԶՄԻ ԲՈԼՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՆԴԵՍ ԳԱՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ»

Արխիվ 12-16

«ՖԱՇԻԶՄԻ ԵՎ ՆԱՑԻԶՄԻ ԲՈԼՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՆԴԵՍ ԳԱՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ»

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, որի ժամանակ ելույթ ունենալով` մասնավորապես նշել է. «Երկրորդ աշխարհամարտի ավարտից անցել է 70 տարի, որն իրավամբ համարվում է մարդկության պատմության ամենաարյունահեղ էջը: Պատերազմը, որը խլեց ավելի քան 50 միլիոն կյանք, եւ որին մասնակցեց 64 երկիր, մարդկությանը վիթխարի տառապանքներ պատճառեց, որոնք ի հայտ եկան նացիզմի եւ այլատյացության դրսեւորումների արդյունքում: Կարծում ենք, որ Առաջին աշխարհամարտի բացասական դասերը հաշվի չառնելը հանգեցրեց Երկրորդ աշխարհամարտի բռնկմանը: Ակնհայտ է, որ նացիզմի եւ ֆաշիզմի առաջին դրսեւորումներն ի հայտ եկան ոչ թե Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, այլ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ 1915 թվականին միլիոն ու կես հայ ոչնչացվեց  Օսմանյան կայսրությունում: Հայոց ցեղասպանության ժխտումն էլ հենց ուղի հարթեց նացիզմի եւ ֆաշիզմի հետագա դրսեւորումների համար»: Ըստ ԱԺ փոխնախագահի. «Չնայած նրան, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից անցել է արդեն 70 տարի, մենք մինչ օրս զգում ենք ֆաշիզմի եւ ահաբեկչության դրսեւորումների սպառնալիքը: Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ այդպես էլ չկարողացանք պատմությունից անհրաժեշտ դասեր քաղել. սրա վառ վկայությունը Մերձավոր Արեւելքում տիրող անմարդկային գազանություններն են: Անկասկած, մենք բոլորս մտահոգ ենք Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրությամբ, որն առաջացել է «Իսլամական պետության» ահաբեկիչների գործողությունների արդյունքում: Մենք իրավունք չունենք անմասն մնալ այս ամենից եւ պետք է կոշտ արձագանքենք մոլորակի բոլոր կետերում բռնության, նացիզմի եւ ահաբեկչության բոլոր դրսեւորումներին: Մենք դատապարտում ենք ահաբեկչական գործողությունների ցանկացած տեսակ, այդ թվում` Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը: Խավարի, բարբարոսության եւ ատելության դեմ պայքարում չեն լինում մեծ կամ փոքր պետություններ»: Ապա Է. Շարմազանովը ցավով ընդգծել է, որ այսօր ականատեսն ենք նմանօրինակ բացասական երեւույթների նաեւ մեր տարածաշրջանում. «Չնայած նրան, որ Հայաստանը ջանք չի խնայում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման համար, տարածաշրջանում մինչ օրս կան երկրներ, որոնց գործողությունները միտված են ոչ թե խաղաղության հաստատմանը, այլ հակասում են միջազգային իրավունքի նորմերին: Սեպտեմբերին այս քաղաքականության հետեւանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ: Այդ գործողությունները հակասում են Մոսկվայում անցյալ տարվա դեկտեմբերին ստորագրված ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությանը»:

Ամփոփելով խոսքը՝ բանախոսը շեշտել է. «Կցանկանայի նշել, որ մեզ այսօր դեռ հարկավոր են հավելյալ հավաքական ջանքեր խաղաղության պահպանման եւ ամրապնդման, ինչպես նաեւ միջազգային անվտանգության ապահովման համար: Նացիզմի եւ ֆաշիզմի բոլոր դրսեւորումների դեմ պայքարի միջոցով միայն մենք կկարողանանք հարգել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը:

Առաջադեմ մարդկությունը, եւ մասնավորապես ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականները պետք է իրենց վճռական «ոչ»-ն ասեն ֆաշիզմի, ծայրահեղականության եւ նացիզմի բոլոր դրսեւորումներին, իսկ միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցվող դատապարտող հայտարարություններն այս առնչությամբ պետք է լինեն օբյեկտիվ, եւ, որ ամենակարեւորն է, հասցեական: Դրանք պետք է չբխեն առանձին երկրների քաղաքական, տնտեսական եւ այլ շահերից: Ֆաշիզմի եւ նացիզմի բոլոր դրսեւորումների դեմ պայքարում մենք պետք է հանդես գանք միասնական: Այլ ուղի չկա»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին