«Քիչ, թե շատ ուղեղ ունեցող մարդը կհասկանա», որ ՀՀԿ-ն ու արաաբրահամյանական «ՀՀԿ»-ն տարբեր են

Արխիվ 12-16

«ՔԻՉ, ԹԵ ՇԱՏ ՈՒՂԵՂ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԸ ԿՀԱՍԿԱՆԱ», ՈՐ ՀՀԿ-Ն ՈՒ ԱՐԱԱԲՐԱՀԱՄՅԱՆԱԿԱՆ «ՀՀԿ»-Ն ՏԱՐԲԵՐ ԵՆ

 

Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահն է, իր կառույցի համար` որպես հապավում, օգտագործում է ՀՀԿ-ն: Իսկ թե ինչպե±ս են վերաբերվում ՀՀԿ-ականները, որ ՀՀԿ-ի անվան տակ գործում է հայաստանյան քաղաքական դաշտում իր համար տաքուկ անկյուն փնտրող Ա. Աբրահամյանը, պարզեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԻ տեսակետը.

– Կարծում եմ, որ սա ընդամենը զուգադիպություն է, եւ հետին մտքեր չի ունեցել այդ մարդը: Մանավանդ որ, Հանրապետական կուսակցության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի գործառույթները բացարձակապես տարբեր են: Ավել ոչինչ հնարավոր չէ դրա հետեւում տեսնել:

– Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, արդյո՞ք մեկը մյուսի քաղաքական գործունեությանը չի խանգարի:

– Բացարձակապես, որովհետեւ դրանցից որեւէ մեկը` Հանրապետական կուսակցությունը կամ Համաշխարհային հայկական կոնգրեսը, մյուսի հետ չի առնչվում: Քիչ, թե շատ ուղեղ ունեցող մարդը կհասկանա, որ դրանք լրիվ տարբեր են: Կարող է պատահել, որ սա անուղեղների համար խնդիրներ հարուցի:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Հավելենք, որ «Իրավունքի» հրապարակումը խիստ հուզել է քոչարյանական ուժերին, որոնց կողմից մշակված շատ լուրջ ծրագիրը, կարծես թե, հենց այս պատճառով ի չիք է դարձել:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին