«ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՔՈՂԻ ՏԱԿ ՇԱՏ ՔՐԴԵՐ ԵՎ ԹՈՒՐՔԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ»

Արխիվ 12-16

«ԾՊՏՅԱԼ ՀԱՅԵՐԻ ՔՈՂԻ ՏԱԿ ՇԱՏ ՔՐԴԵՐ ԵՎ ԹՈՒՐՔԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ»

 

Թուրքիայի համար իսկական պատուհաս են դարձել ոչ միայն քրդերի ապստամբությունները, այլ նաեւ ՌԴ ռազմական ուժերի աջակցությունը Սիրիայի նախագահ Ասադին: Մեր երկրի հարեւանությամբ տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումների, ինչպես նաեւ այդ գործընթացում Հայաստանի անելիքների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով վերջին շրջանում մեծ աշխատանք է տանում` Թուրքիայի պաշտոնական խեղված տեղեկատվությունը ներկայացնելու փոխարեն, բարձրաձայնելով այնտեղ տիրող իրավիճակի իրական պատկերը:

 

-Պարոն Հովհաննիսյան, Թուրքիան ամենաբարձր պաշտոնական մակարդակով այլեւս չի թաքցնում իր դժգոհությունը, որ Ռուսաստանը սատարում է Սիրիային`պայքարելով ընդդեմ «Իսլամական պետություն» կոչված ահաբեկիչների: Այս համատեքստում ի՞նչ զարգացումներ կլինեն ռուս-թուրքական հարաբերություններում:

– Եթե հոկտեմբերի սկզբներին` Էրդողանը եվրոպական շրջագայությունների ընթացքում, եվրոպացի իր գործընկերների հետ ուղղակիորեն քննադատում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, որը վարում է Սիրիայում, եւ աջակցություն խնդրում Արեւմուտքից եւ Եվրոպայից, ապա այսօր վարչապետ Դավութօղլուն, հանդիպում ունենալով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի հետ, իր մտահոգությնն է հայտնել, առ այն, որ ԱՄՆ եւ ՌԴ հակամարտության պատճառով վտանգի տակ է դրվել Թուրքիայի ազգային շահը: Այսինքն` Դավութօղլուն արդեն իսկ խիստ մտահոգված է Սիրիայում ռուսական զենքի առկայության ճակատագրից, քանի որ իրականում կան տեղեկություններ, որ դրանք հայտնվելու են Ասադին սատարող ուժերի ձեռքում, այդ թվում` քրդերի: Չնայած այս ամենին, ռուս-թուրքական հարաբերություններում արտառոց ոչինչ չի լինի: Բազմիցս դրա մասին ակնարկել են թուրք պաշտոնյաները: Սակայն նույնը չեմ կարող ասել Ռուսաստանի մասով, քանի որ ՌԴ-ն վերջերս Թուրքիային հասկացնել տվեց, որ կարող է հրաժարվել բոլոր պայմանագրերից: Երբ Էրդողանը զբաղված էր Ռուսաստանի վրա ցեխ շպրտելով, թուրքական բեռնափոխադրող ընկերությունները բավականին լուրջ վնաս կրեցին Ռուսաստանի մի թեթեւ ճնշումից: Ղազախստանից դեպի Թուրքիա ուղեւորվող բեռնատարներին Ռուսաստանը թույլ չտվեց հատել իր սահմանը եւ իր երկրի տարածքը օգտագործել որպես տարանցիկ տարածք: Սակայն, Ռուսաստանը եւս սրանով սահմանափակվեց եւ, կարելի ասել, դիվանագիտական կրակոցները մնացին դիվանագիտական տիրույթում եւ չանցան տնտեսական ոլորտ:

– Ռուս փորձագետները նշում են, որ քաղաքական զարգացումները չպետք է խանգարեն առեւտրային հարաբերություններին: Հնարավո՞ր է, որ փոխադարձ շահերը հաշվի առնելով` Ռուսաստանը մի օր որոշի աջակցություն ցույց տալ թուրքական իշխանություններին` քրդական ապստամբությունները ճնշելու հարցում:

– Եթե առաջնորդվենք առեւտրային շահերով, ապա Ռուսաստանն իսկապես չպետք է գնար առճակատման Թուրքիայի հետ: Բայց այստեղ ավելի շատ կա նպատակ` տարածաշրջանի վրա ազդեցություն ունենալու, քան որեւէ առեւտրային հարց լուծելու: Իսկ այս տարածաշրջանում քրդերը Թուրքիայի զսպաշապիկն են: Եթե Անկարան շարունակի առճակատումը Ռուսաստանի հետ, ապա չի բացառվում, որ քրդերը թուրքերի դեմ կռվեն ռուսական զենքով: Սակայն, եթե Թուրքիան որոշի, որ չպետք է խառնվել Սիրիայում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հակամարտությանը, կամ որոշի սատարել Ռուսաստանին, որը ես համարում եմ անհնար, ապա Ռուսաստանն, այո՛, կարող է օգնել Թուրքիային քրդերի դեմ պայքարում:

- Մշտապես Ձեր ուշադրության կենտրոնում են եղել թուրք-քրդական բախումները: Որքանո՞վ եք այսօր հավանական համարում, որ, այնուամենայնիվ,կձեւավորվի Քուրդիստան պետություն, մանավանդ, երբ այսօր արդեն թուրքական Ջիզրե քաղաքում ծածանվում է Քուրդիստանի մեծ դրոշը:

– Ջիզրեն օգոստոսի սկզբներին կարճ ժամանակով հռչակվեց ինքնավարություն: Նույնիսկ պաշտոնական Անկարան Թեհրանից պահանջեց դադարեցնել սահմանի այդ հատվածում անցակետերի աշխատանքը, որն իհարկե մերժվեց Իրանի կողմից: Այո, արդեն չորրորդ օրն է. ինչ Ջիզրեում ծածանվում է Քուրդիստանի մեծ դրոշը, բայց սա դեռ բավական չէ, որպեսզի ասենք` ձեւավորվել է ինքնավարություն` Ջիզրե կենտրոնով: Գտնում եմ, որ մոտ ապագայում Թուրքիայի հարավարեւելյան եւ արեւելյան շրջաններում կձեւավորվեն քրդական ինքնավարություններ: Հավանական եմ համարում, որ այդ գործընթացն ավելի ակտիվ փուլ կմտնի նոյեմբերի 1-ից, այսինքն` Թուրքիայում  խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո:

– Եթե ձեւավորվի Քուրդիստանի ինքնավարություն, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

– Արեւմտյան Հայաստանի տարածքների վրա ձեւավորվող քրդական ինքնավարությունները ոչ մի լավ ազդեցություն չեն կարող ունենալ մեզ վրա: Այդ դեպքում մենք` հայերս, կարելի է ասել, պետք է մոռանանք այդ հողերի մասին, քանի որ քրդերը երբեք արյուն չեն թափի հող վերցնեն եւ տան հայերին: Այլ հարց է, թե մենք որքանով մասնակից կլինենք այս պայքարին եւ որքանով մենք մեր բաժինը կպահանջենք:

- Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ նոյեմբերի մեկին կայանալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները ստեղծված իրավիճակից օգտվելով` կարող է հետաձգվել: Ինչքանո՞վ եք իրատեսական համարում սա եւ ի՞նչ կշահի դրանից Էրդողանի կառավարությունը:

-Ճիշտն ասած, ես այդ սցենարը քիչ հավանական եմ համարում, քանի որ Էրդողանիհամար սրանից լավ իրավիճակ չի կարող ստեղծվել: Նա հարավ-արեւելյան նահանգներումմի շարք գավառներում ընտրությունները տեղափոխել է մեկ այլ բնակավայր: Օրինակ, Մարդինում, Սիլվանում ընտրությունները տեղափոխվել են այլ, ավելի անվտանգբնակավայրեր: Իսկ որքան շատ ասյպիսի խառը վիճակներ ընտրություններում, այնքան լավ լցոնումների համար, որն էլ հենց հարկավոր է Էրդողանին:

-Ի վերջո, Թուրքիան ուշ, թե շուտ կանգնելու է ընտրությունների առաջ, իսկ ի՞նչ կլինի հետոն:

- Նոյեմբերի մեկին կլինեն ընտրություններ, ընտրություններում «կհաղթիե Էրդողանը: Այնուհետեւ կդրվի Թուրքիայի մասնատման հիմնավոր հիմքը: Բոլոր հարավ-արեւելյան շրջաններում ընտրությունների դեմ բողոքի ցույցերը կվերածվեն ռազմական բախումների, նույնիսկ կարող եմ ասել, հնարավոր է խաղաղ բնակչության շրջանում ռազմական գործողություններ իրականցվեն: Հենց այս ամենն էլ թույլ է տալիս մտածել, որ ընտրություններից հետո կձեւավորվեն քրդական ինքնավարություններ:

– Թուրքիայում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` չե՞ք կարծում, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արգելք դնի` ՀՀ քաղաքացիների Անթալիայում հանգստանալու հարցում` նախ նրանց անվտանգությունից ելնելով, ապա նաեւ հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների գրպանը հայկական գումարներով հարստացնելու հանգամանքը:

– Նախ` յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ անթալիաներում հանգստանալով` հարստացնում է թուրք եւ ազերի գործարարներին: Այստեղ առաջին հերթին պետք է խոսի հայի ազգային արժանապատվությունը: Իսկ ԱԳՆ-ն կարող է արգելք դնել գոնե պաշտոնատար անձանց վրա` սկսած պատգամավորներից մինչեւ պետական այլ հիմնարկներում աշխատողներից:

–Նույնը նաեւ պատմական հայրենիք` Արեւմտյան Հայաստան այցելողների համար, որքանո՞վ է այսօր անվտանգ այդ տարածքը:

– Այ այստեղ պետք է դժգոհությունս հայտնեմ ՀՀ ԱԳՆ-ից, քանի որ ոչ մի միջամտություն չի ցուցաբերում եւ չի արգելում տուրիստական գործակալություններին` Արեւմտյան Հայաստան տուրեր տանելուց: Ինչպես հայտնի է, հենց մեր պատմական հայրենիքում է լարված իրավիճակը, հենց այստեղ է, որ քաղաքներում եւ այլ բնակավայրերում հայտարարված  են պարետային ժամեր, իրականացվում են ռազմական ակտիվ գործողություններ, չկա օր, որ չզոհվեն խաղաղ բնակիչներ: Վանում, Մուշում, Բայազետում, Դիարբեքիրում եւ այլ քաղաքներում ծայրաստիճան լարված է, եւ ընթանում են զինված բախումներ PKK-ի զինյալների եւ Թուրքիայի ռազմական ուժերի միջեւ: Այս բնակավայրերում փողոցները վերածվել են բարիկադների, աշխատում են դիպուկահարներ: Դե պատկերացրեք` որքանով է այն վտանգավոր զբոսաշրջիկի համար:

– Ի դեպ, գաղտնիք չէ, որ Թուրքիայում այսօր կան մեծ թվով ծպտյալ հայեր, որեւէ տեղեկատվություն ունե՞ք, թե նրանք այսօր առավել շատ քրդական, թե թուրքական ճամբարներին են հարում, եւ կարո՞ղ է ստեղծված իրավիճակը նպաստել, որպեսզի նրանք առավել շատ բարձրաձայնեն իրենց ազգային պատկանելության մասին:

– Ծպտյալ հայերի թեմային ես որոշակի վերապահումներով եմ մոտենում: Այդ հայերը, որպես կանոն, հայտնվում են քրդական ճամբարում: Անգամ թուրքերը շատ ժամանակ մեղադրում են այս կամ այն PKK-ի զինյալին` հայ լինելու մեջ: Ինքս քիչ հավանական եմ համարում իրենց ինքնությունը բացահայտած հայերի պայքարը այս հակամարտությունում: Իրենք ավելի շատ նայում են Հայաստանին, որպեսզի տեսնեն, թե ՀՀ-ին, որ տարբերակն է ձեռնտու` քրդերի հետ, թե՞ առանց քրդերի: Ծպտյալ հայերի քողի տակ շատ քրդեր եւ թուրքեր շահում են հենց մեր վստահությունը ու վտանգավոր խաղեր տալիս:

- Տպավորություն է, որ ընդհանրապես չկա միջազգային արձագանք թուրք-քրդական բախումների վերաբերյալ, մինչդեռ անգամ մեր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերը թնդում էր աշխարհում: Սա թյուր կարծի՞ք է, թե, պարզապես, միջազգային կառույցները դեռ լուրջ չեն վերաբերում Թուրքիայում տեղի ունեցող պայթունավտանգ զարգացումներին:

- Շատ ճիշտ եք նկատում, որ միջազգային հանրությունը լռում է այս պայքարի մասին: Լռում է, քանի որ ոչ ոքի համար ձեռնտու չէ հակասության մեջ մտնել Թուրքիայի հետ՝ լուսաբանելով քուրդ-թուրքական հակամարտությունը: Դեռեւս սեպտեմբերի սկզբներին Թուրքիան Դիարբեքիրում ձերբակալեց եւ իր երկրից վտարեց մի խումբ արտասահմանյան լրագրողների, ովքեր ճիշտ եւ անկողմնակալ ինֆորմացիա էին տալիս: Ի դեպ, հենց այս պայմանավորվածությունն է եղել կոալիցիոն գործընկերների հետ, երբ Դիրաբեքիրի ռազմաբազան տրամադրվեց ՆԱՏՕ-ի ուժերին՝ ոչ մի կերպ չմիջամտել Թուրքիայի ներքին հարցերին:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին