ԻՆՉՈՒ ԵՆ «ՆՅԱՐԴԱՆՈՒՄ» ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԵՆ «ՆՅԱՐԴԱՆՈՒՄ» ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ

 

Նախորդ համարում մենք հրապարակել էինք լուր, որ Արա Աբրահամյանի` Հայաստանում առաջին անգամ «քաղաքական դեբյուտ» տալու կապակցությամբ նրա գլխավորած «Հայերի համաշխարհային համաժողով» կառույցը անվանվեց «Հայերի համաշխարհային կոնգրես» անունով, եւ տարածված հաղորդագրության մեջն հատուկ շեշտվեց դրա հապավումը` ՀՀԿ: Մենք հարցադրում հնչեցրինք` արդյոք դա պատահականություն է, թե` միտումնավոր շրջանառության մեջ դրվում է «կոոպերատիվ ՀՀԿ-ի» տարբերակը: Ճիշտն ասած, հակված էինք նրան, որ տակը լուրջ ոչինչ չկա, քանզի ծիծաղելի է կարծել, որ կառավարող կուսակցության պարագայում հնարավոր է կիրառել «դուբլիկատ» կառույցի որքան հին, նույնքան էլ կեղտոտ քաղաքական տեխնոլոգիան:

 

 

Բայց... Զարմանալիորեն, դրան հաջորդեց քոչարյանականների նյարդային արձագանքը: Պատվերով հոդվածներ տպելու հանդեպ սեր ունեցող «Հրապարակը», որն, ի դեպ, նաեւ իշխանական որոշակի շրջանակներից է սնվում, դրան արձագանքեց գրեթե մեկ էջանոց բարբաջանքով` դաշնակ Էձիկ Անդրեասյանի ստորագրությամբ: «Կոոպերատիվ ՀՀԿ-ի» մասին լուրը ակնհայտորեն նյարդայնացրել է քոչարյանականներին եւ նրանց քաղաքական ծրագրերի մաս կազմող` Արա Աբրահամյանին ՀՀ քաղաքական դաշտ բերելու ծրագրի հեղինակներին, ու բացի «աբիժնիկական» կաղկանձներից, այդ հորինվածքում շտապեցին շեշտել որոշակի պահեր: Այսպես` շտապեցին քանիցս հավաստիացնել, թե Արա Աբրահամյանի հայտնությունը «բացառապես ռուսական արմատներ ունի», եւ «հարցի բարդությունն այն է, որ Արա Աբրահամյանը Հայաստանի ներքաղաքական դաշտ է մտնում Մոսկվայից»: Ավելին` խոստովանվեց, որ հարց է, թե «Մոսկվայից իր ուսերին դրած` ում է բերում Արա Աբրահամյանը: Գուցե ոմանք կասկածներ ունեն, որ Քոչարյանին»: Այսինքն` պատվերով գրված բարբաջանքում նախ «ծակվում» են, որ գոյություն ունի Արա Աբրահամյանի եւ Ռոբերտ Քոչարյանի` վերադառնալու ձգտման միջեւ կապը եւ երկրորդը` ձգտում են որպես անվիճելի իրողություն ներկայացնել` իբր Արա Աբրահամյանը գալիս է ռուսական դրոշի ներքո: Այն, որ տվյալ դեպքում այդ դրոշը կեղծ է, կարծում ենք, առանձնապես փաստելու կարիք չկա: Պարզապես, ցանկացած գրագետ քաղաքական տեխնոլոգ գիտի, որ որեւէ գործչին կամ ուժին Հայաստանում «ուտվող» դարձնելու համար նրան պետք է վերագրել «ռուսաստանյան ծագում», իսկ ավելի լավ է` «ռուսաստանյան դաբրո»: Ճիշտ է, ինքը` Արա Աբրահամյանը, այնքան ողջամատություն ունեցավ, որպեսզի չբստրի սուտ` իբր «Պուտինի դաբրոյով» է գալիս ՀՀ ներքաղաքական դաշտ, սակայն իր ասուլիսի ընթացքում քանիցս շահարկեց Պուտինի անունը` ամեն մի հարմար առիթով եւ ի հավելումն դրա` նույնիսկ ինքն իրեն «ռուս» հռչակեց:
Այն, որ «կոոպերատիվ ՀՀԿ-ի» մասին փոքրիկ, կարելի է ասել «հերթապահ» լրատվությունը այդքան «նյարդացրեց» քոչարյանականներին, թերեւս բացատրելի է նրանով, որ առաջիկայում ցանկություն ունեին կիրառել այդ կեղտոտ, էժանագին, կարելի է ասել «դիշովկա» քաղաքական տեխնոլոգիան` դուբլիկատ ուժերի անունների կիրառումով, անկախ նրանից, որ առանձնապես օգուտ չէին ստանա: Թերեւս առաջնորդվում են ժողովրդական իմաստնությամբ, որ «մկան շեռն էլ ջաղացին օգուտ է»: Բայց նաեւ հետաքրքրական է գրչակի կուսակցական պատկանելությունը` ՀՅԴ: Պարզից էլ պարզ է, որ որեւէ դաշնակ հարազատ կուսակցության փաստացի գծի դեմ ոչինչ չի անի: Բայց ինչու հանկարծ դաշնակը այդպես մոլեռանդորեն լծվում է Քոչարյանի ճամբարի շահերի պաշտպանությանը, եւ այն աստիճանի, որ Քոչարյանի հետույքի ճիճվի տպավորություն է թողնում... Միգուցե, իրոք որոշակի հիմքեր ունեն չար լեզուների խոսակցությունները, որ դաշնակները ու հատկապես Հրանտ Մարգարյանը պաշտպանելով հանդերձ նոր Սահմանադրությունը` այնուամենայնիվ, «տակից» համագործակցում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Դե ժամանակին գրեթե պաշտոնապես ՀՅԴ-ն Քոչարյանի հենարանն էր, իսկ հետո թեեւ քանիցս առերես ուրացավ Ռոբերտ Սեդրակիչին, բայց ով ասաց, որ հին կապերը անհետ կորել են...

Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին