ԲՈՒԼՂԱՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 70%-Ը ԽԱՌՆ ԵՆ

Արխիվ 12-16

ԲՈՒԼՂԱՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 70%-Ը ԽԱՌՆ ԵՆ

 

Բուլղարիայի հայ համայնքի կացության մասին զրուցեցինք Սոֆիայում «Ստեփանոս Հովհակիմյան» հայկական կրթական ընկերության  փոխնախագահ, հայոց լեզվի ուսուցչուհի ԳՈՀԱՐ ԽՆԿԱՆՈՍՅԱՆԻ հետ: Մեր զրուցակցին նախ խնդրեցինք պատմել Բուլղարիայի հայ համայնքի մասին:

հայերը սկսել են հաստատվել ներկայիս Բուլղարիայի տարածքում` դեռեւս 6-7-րդ դարերից: Երբ 1878թ. Բուլղարիան  ազատագրվում է, մի շարք բուլղարական քաղաքներում գործում էին հայ փոքրաքանակ համայնքներ, որոնք ունեին եկեղեցիներին կից դպրոցներ: 1895-1897թթ. համիդյան ջարդերի ժամանակ բազմաթիվ հայ փախստականներ շատ թշվառ վիճակում գալիս են Բուլղարիա: Այնուհետեւ՝ 1922-ին մոտ 20 հազար հայ փախստականներ գալիս են Բուլղարիա: Հետո լինում են հայրենադարձական շարժումներ, եւ Բուլղարիայի հայ համայնքից Հայաստան վերադարձողներ են լինում: Եվ վերջին ալիքը՝ 1990-ական թվականներին եկածներն են:
Հայերը միշտ բնակվել են մեծ քաղաքներում: Ժամանակակից հայ համայնքը կազմում է մոտ 30 հազար մարդ: Հայերի թվով գերակշռում է Պլովդիվ քաղաքը: Սոֆիայում, Վառնայում, Բուրգասում, Ռուսսեյում, Շումենում, Դոբրիչում, Սիլիստրայում, Պազարջիկում եւ այլ քաղաքներում նույնպես հայ համայնքներ են գործում:
- Ինչպիսի՞ն է ժամանակակից բուլղարահայ համայնքի հոգեւոր-մշակութային կյանքը:
- Ի սկզբանե հայերը ձգտել են համայնքային մշակութային կյանքի: Գործել են թատերախմբեր, նվագախմբեր, հայերենով հրատարակվել են բազմաթիվ գրքեր, թերթեր... Բուլղարիայում գործում են մի շարք հայկական եկեղեցիներ: Դեռ 1640-ական թականներին Սոֆիայի կենտրոնում կառուցվել է հայկական եկեղեցի, որը քանդվել է 1930-ականներին՝ կապված մայրաքաղաքի վերակառուցման հետ: 1936-ից Սոֆիայում գործում է Հայոց ազգային տունը: Սոֆիայում այժմ կառուցվում է առանձին եկեղեցի: Պլովդիվ, Դոբրիչ, Վառնա, Բուրգաս քաղաքների հայկական եկեղեցիներն էլ 100 տարուց ավելի պատմություն ունեն: Սիլիստրա քաղաքում առաջին աղոթատեղին հիմնվել է 1620 թ.:
Սոֆիայում 1944-ից տպագրվում է «Երեւան» թերթը, Պլովդիվում 1990-ականներից՝ ԱՍՕԿ հայկական միության «Վահան» թերթը, Բուրգաս քաղաքում մոտ 10 տարի Գեւորգ Սարաֆյանը հրատարակում էր «Արմենցի» թերթը, որի մեջ մեկ էջ միշտ նվիրված էր Ցեղասպանությանը: Իսկ ահա վերջին  տարիներին Պլովդիվի Հայ բարեգործական ընդհանուր միության մասնաճյուղը  տպագրում է իր թերթը՝ «Բարեգործականի ձայնը»: Բոլոր  թերթերը երկլեզու են, եւ հայերեն հոդվածներն ավելի քիչ են՝ կապված լեզվի խնդրի հետ: Բուլղարիայում լույս են տեսնում նաեւ բավական թվով հայկական թեմատիկայով գրքեր, բայց էլի հիմնականում բուլղարերեն: Հայ գրականության որոշ նմուշներ նույնպես թարգմանված են բուլղարերեն՝ «Սասունցի Դավիթը», Գեւորգ Էմինի ստեղծագործություններից, Քուչակ, Հովհաննես Շիրազ եւ այլն:
- Իսկ ինչպե՞ս է լուծվում հայոց լեզվի եւ հայապահպանության խնդիրը:
- Այսօր Պլովդիվի եւ Սոֆիայի պետական դպրոցներում հայերենը դասավանդվում է` որպես ազատ ընտրվող առարկա: Համարյա բոլոր քաղաքներում գործում են շաբաթօրյա մանկապարտեզներ: Հայկական ընկերությունների ջանքերով բազմաթիվ քաղաքների հայկական ակումբներում, եկեղեցիներին կից անցկացվում են հայոց լեզվի շաբաթօրյա դասընթացներ` դպրոցականների եւ մեծահասակների համար: Հայաշատ համայնքներում գործում են սիրողական թատերախմբեր, պարախմբեր, երգչախմբեր: Բուլղարահայերը նշում են բոլոր հայկական ազգային տոները՝ կազմակերպելով տարատեսակ միջոցառումներ:
1995թ. Սոֆիայի պետական համալսարանում հիմնվել է հայկական բանասիրության բաժինը` դասական եւ նոր լեզուների ֆակուլտետում: 2011-ից այն վերանվանվել է հայագիտության եւ կովկասագիտության բաժնի, որտեղ մի քիչ սովորում են նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի մասին, բայց որպես հիմնական լեզու` դասավանդվում է հայերենը:  Այդ բաժնի բացման նախաձեռնողներից էր պրոֆեսոր Սարգիս Սարգսյանը, որը բուլղարերեն «Հայ քաղաքակրթություն» գրքի հեղինակն է:
- Որո՞նք են հայ համայնքի այսօրվա հիմնական խնդիրները:
- Հայ համայնքն ինքն իրենով հարուստ չէ: Ամեն կազմակերպություն իր անդամավճարներով կամ հովանավորներով է գոյատեւում: Խորհրդային տարիներին՝ 1944-ից սկսած, գործում էր «Երեւան» միությունը, որը հովանավորվում էր պետության կողմից, սակայն այժմ այլեւս գումարներ չեն հատկացվում: Ամեն մի կազմակերպություն իր գործունեության շրջանակներում կազմակերպում է հայապահպանական միջոցառումներ, քանի որ այսօր հիմնական խնդիրը հայերի կողմից լեզվի մոռացությունն է եւ շատ քիչ թվով հայեր են կարողանում հայերեն կարդալ: Կա նաեւ ձուլման խնդիրը. այսօր ամուսնությունների 70%-ը խառամուսնություններ են: Հաղթահարելով դժվարությունները՝ համայնքը պահում է կապը մայր հայրենիքի հետ: Բուլղարահայ երեխաների համար այցելությունը Հայաստան մեծ իրադարձություն է, որը ոգեշնչում է, արթնացնում է հայ արմատները եւ հետաքրքրությունները հայկականի հանդեպ: Հուսով եմ, որ մոտակա տարիներին ֆինանսական խնդիրները կհաղթահարվեն եւ Հայաստան այցելելու առիթներն ու հնարավորությունները կբազմապատկվեն:
- Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Բուլղարիայի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ, սակայն «գենոցիդ» տերմինը փոխարինված է «զանգվածային սպանություններով»:  Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Բուլղարերեն լեզվով իմաստը նույնն է, ուղղակի գենոցիդը միջազգային տերմին է: Պետք չէ մոռանալ, որ Բուլղարիան, չնայած իր լավ համբավ ունեցող հայ համայնքին, Թուրքիայի հարեւան պետությունն է: Վերջին շրջանում ծագումով երեք հայ պատգամավոր ունեինք, որոնք ամեն տարի փորձում էին Ցեղասպանության հետ կապված բանաձեւեր դնել, հարցեր բարձրացնել: Բուլղարիայի հայ համայնքը բոլոր քաղաքներում ամեն տարի նշում է այդ օրը: Համարյա բոլոր քաղաքներում եկեղեցիներին կից կան Հայոց  ցեղասպանության հուշարձաններ, որտեղ հավաքվում է հայ համայնքը: Անցյալ տարի մայրաքաղաքում կազմակերպվել է ավտոերթ: 100-ամյա տարելիցի կապակցությամբ բոլոր քաղաքներում կազմակերպվել են եւ շարունակվում են ձեռնարկվել տարբեր միջոցառումներ:

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին