«ՈՉ ՇԵՆՔ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՈՉ ԷԼ՝ ԲՆԱԿԱՐԱՆ»

Արխիվ 12-16

«ՈՉ ՇԵՆՔ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՈՉ ԷԼ՝ ԲՆԱԿԱՐԱՆ»

 

«Իրավունք» թերթի խմբագրություն էր դիմել թերթի մշտական ընթերցող, Կապան քաղաքի բնակչուհի, զինվորի մայր ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Տիկին Սուսաննան վրդովված եւ միաժամանակ՝ անհույս վիճակում է, քանի որ ինչպես ինքն է ասում. «Գլենդել Հիլզի» ղեկավարության անպատասխանատու գործողությունների պատճառով ես զրկվել եմ սեփական բնակարան ստանալուց (որի արժեքի կեսից ավելին արդեն մուծված է) եւ արդեն երեք տարի է` ապրում եմ վարձով: Իսկ «Գլենդել Հիլզի» սեփականատերերն իմ ու իմ նմանների վճարած գումարների հաշվին օր օրի հարստանում են, իսկ մեզ` քաղաքացիներիս, վարպետորեն յոթ տարի էսօր-էգուց անելով` խաբում են»: Ապա՝ տիկին Սուսաննան պատմեց, թե ինչից է դժգոհ.

2008-թ. մայիսից կառուցապատող ընկերության` «Գլենդել Հիլզի» հետ պայմանագիր եմ կապել՝ բնակարան գնելու նպատակով: Պայմանն այսպես էր՝ մինչեւ 2011թ. նոյեմբերի 30-ը վճարումներն ամեն ամիս պետք է կատարեի, որից հետո պետք է համարվեի բնակարանի սեփականատեր: Հերթականությամբ, առանց ուշացման, 42 ամիս վճարել եմ: Բայց այդ վճարումներից հետո ինձ բնակարան չտրամադրեցին: Այնուհանդերձ՝ ես իմ վճարումները շարունակել եմ: Ավելին, եթե նախորդ 42 ամիսներին վճարում էի ֆիքսված չափով` ամսական 184 հազար դրամ, ապա դրանից հետո վճարում էի 200-300 հազար: Այլ խոսքով՝ վճարել եմ բնակարանիս արժեքի մոտ 63 տոկոսը, բայց բնակարանի երես մինչ օրս չեմ տեսել:
Սահմանված 42 ամիսների գումարը վճարելուց հետո ինձ զանգեցին «Գլենդել Հիլզի» գրասենյակից՝ հրավիրելով իրենց մոտ, թե` ուրախալի լուր ունեն մեզ համար: Հաջորդ օրը գնացի, ասին, որ ինձ հրավիրել են բնակարանի կոսմետիկ վերանորոգման համար համաձայնագիր կնքելու: Համաձայնագրում մասնավորապես առաջարկվում էր ընտրել, թե ինչ գույն պետք է լինի իմ ննջասենյակը, խոհանոցը, լողասենյակում ինչ սալիկներ լինեն, ինչպիսի մանրահատակ եմ նախընտրում, դռները եւ այլն: Մի խոսքով՝ բավական գայթակղող համաձայնագիր էր...
- Իրե՞նք էին ասել, որ շարունակեք վճարումներ կատարել:
- Պայմանագրում նշված էր, որ 42 ամսվա վճարումները կատարելուց հետո, այսինքն բնակարան ստանալուց հետո, իրենց միջնորդությամբ կարող եմ վարկ վերցնել՝ մնացած գումարը մարելու համար: Մտածեցի՝ քանի հնարավորություն ունեմ վճարելու` վճարեմ, որ հետագայում քիչ վարկ վերցնեմ:

ՅՈԹ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ` ՆՈՒՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ. «ԿԼԻՆԻ` ԿՍՏԱՆԱՔ»

- Ե՞րբ է եղել Ձեր վերջին վճարումը:
- Պայմանագրում նշված ժամկետից հետո ես հավելյալ` մինչեւ 2012թ. մայիսը վճարել եմ: Ընդհանուր առմամբ, կրկնեմ, իմ վճարումները կազմել են բնակարանի արժեքի 63 տոկոսի կարգի: Ասեմ, որ բնակարանի ամբողջ արժեքը կազմում էր 18 միլիոն 400 հազար դրամ, որից վճարել եմ 11 միլիոն դրամը: Այսինքն՝ մնացել է մի փոքր մասը, եւ դա էլ կարող եմ հիմա վճարել, բայց նպատակը չեմ տեսնում: Այսպիսով՝ 2012-ից հետո վճարում չեմ կատարել, քանի որ արդեն անիրատեսական էի համարում բնակարան ունենալը: Անընդհատ զանգել եմ, բայց միշտ էլ նույն պատասխանն եմ ստացել` այս ամիս, այն ամիս, եւ այդպես էլ ամիսը դարձավ տարի, տարին` տարիներ: Տղաս ընդունվեց ինստիտուտ, եւ ես տեղափոխվեցի Երեւան, բայց բնակարանի մասին խոսելիս նորից անընդհատ պատասխանում էին. «Կլինի` կստանաք»: Ու այսպես` գրեթե յոթ տարի շարունակ իմ գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ ամիս են մեռցնում, բայց ես ոչ շենք եմ տեսնում, ոչ էլ, առավել եւս, բնակարան:
Վերջին անգամ սեպտեմբերի 12-ին հանդիպեցի «Գլենդել Հիլզի» ֆինանսական բաժնի պետ Սասուն Մուրադյանին, ով, ի դեպ, չգիտես ինչու, անընդհատ խուսափում է ինձանից: Ինքն ինձ ասաց, որ հաջորդ ամիս կսկսի աշխատանքները, բայց մինչ օրս ոչ գումար եմ տեսնում, ոչ բնակարան: Որքա՞ն պետք է հանդուրժեմ, այլեւս անհնար է: Ներկա պահին ես չեմ աշխատում, որդիս էլ ծառայում է Հայոց բանակում, չգիտեմ` ոչ մի հուսադրող բան չեմ տեսնում: Ես արդեն դիմել եմ փաստաբանական ընկերության օգնությանը, որը անշահախնդրորեն աջակցում է զինծառայողների ընտանիքներին:
- Ո՞ր փաստաբանական ընկերությանն եք դիմել:
- Օրերս եմ դիմել «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավարին, ով, ի դեպ, չեմ կարող չնշել, շատ լավ վերաբերմունքով ու սրտացավ անձնավորություն է: Եթե բոլոր ատյաններում նման բարեկիրթ մարդիկ լինեին, վստահ եմ, մենք այս վիճակում չէինք լինի:
Այս պատմության իրավական կողմի հետ կապված` դիմեցինք նաեւ «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես  նշեց.
- Այո, մեզ դիմել է զինվորի մայր, քաղաքացի Սուսաննա Խաչատրյանը՝ իր իրավունքների խախտման հետ կապված: Քաղաքացու փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում հետեյալը. 2008թ. մայիսի 21-ին Ս. Խաչատրյանը կնքել է նախնական պայմանագիր` տվյալ կառուցապատող կազմակերպության հետ եւ ամեն ամիս վճարել է: Արդյունքում՝ վճարել է 10 միլիոն 800 հազար դրամ: Ըստ պայմանագրի՝ դեռեւս 2011-ին պետք է հանձնեին բնակարանը, սակայն չեն հանձնում, եւ մինչեւ 2013թ. նորից համաձայնագիր են կնքել: Մինչդեռ այսօրվա դրությամբ, ըստ դիմումատուի, շենքը կիսակառույց է: Մեր փաստաբանական գրասենյակն արդեն իսկ զբաղվում է վերոհիշյալ խնդրով, եւ օրենքով սահմանված կարգով ընթացք կտանք այս գործին:
Պետք է նշեմ նաեւ, որ կառուցապատողների հետ կապված իրավունքի խախտումները համատարած են:
Դիմեցինք նաեւ «Գլենդել Հիլզի» լրատվության բաժին, որտեղից մեզ խնդրեցին` մեր հարցը գրավոր ուղարկել: Այդպես էլ արեցինք՝ հույսով, որ թեկուզ գրավոր, կստանանք սպառիչ պատասխան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին