ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՋԱԽՋԱԽԵԼՈՒ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ, ԵԹԵ…»

Արխիվ 12-16

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ

ՋԱԽՋԱԽԵԼՈՒ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ, ԵԹԵ…»


 

Հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կեղծ օրակարգ է համարում սահմանադրական բարեփոխումները: Կուսակցության անդամներից է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նկոլ Փաշինյանը:

«Իրավունք»-ն այսօր վերոնշյալմ կուսակցության  վարչության անդամ Ալեն Սիմոնյանից պարզեց` եթե  հանրությունն «այո» ասի նոր սահմանադրությանը, «Քաղաքացիական  պայմանագիր»-ն իր կուսակցական գործունեությունը ծավալելու է հենց նոր սահմանադրության շրջանակներում: Հետեւաբար, հենց միայն այդ տեսանկյունից արդյոք կուսակցությունը չպետք  է դիրքորոշում հայտնի նոր սահմանադրության վերաբերյալ, որտեղ գուցե կան դրույթներ, որոնք կխոչընդոտեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությանը:

«Անկախ նրանից, թե մենք կապրենք խորհրդարանական կամ կիսանախագահական համակարգում, եթե դու չունես ձեւավորված  ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը չի կարողանում գրեթե բոլոր ընտրատարածքներում ունենալ մարդիկ, դու կպարտվես: Քանի դեռ Հայաստանում չկա  ինստիտուցիոնալ ընդդիմություն, իշխանությունը միշտ «հաղթելու» է, ջախջախելու է ընդդիմությանը»,- պատասխանեց կուսակցության անդամը:

Նիկոլ Փաշինյանի կուսակցի խոսքով` Սերժ Սարգսյանն ու գործող իշխանությունը կարող են վերարտադրվել նաեւ գործող սահմանադրության շրջանակներում: «Իրավունք»-ն այս առնչությամբ  պրն Սիմոնյանից հետաքրքրվեց` արդյոք «Ոչ»-ի ճակատի պնդումները, թե  նոր սահմանադրությամբ իշխանությունը ցանկանում է վերարտադրվել, կեղծ չեն:  «Ես չեմ ցանկանում որեւէ ուժի գնահատական տալ,  բայց տարբերություն չկա` Սերժ Սարգսյանը նոր, թե հին սահմանադրությամբ կվերարտադրվի»,- ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը:

Այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը չբացառեց` եթե լինի կոնկրետ առաջարկ եւ գործողություններ «Ոչ»-ի ճակատի կողմից, կքննարկեն եւ չի բացառվում` անգամ միանան:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին