«ԹՈՒՆԱՎՈՐ ԾԱՌ»-Ի ԴԵՄ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԵԼ Է, ԻՍԿ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՉԷ

Արխիվ 12-16

«ԹՈՒՆԱՎՈՐ ԾԱՌ»-Ի ԴԵՄ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ  ՍԿՍՎԵԼ Է,

ԻՍԿ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՉԷ

 

 

Երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն, որոնք սահմանադրական բարեփոխումների դեմ ստեղծված «Ոչ»-ի ճակատի մաս են կազմում, շտաբ են բացել:  Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Նոր Հայաստան» միասնության ճակատում անորոշություն է: Ավելին` ինչպես պարզ դարձավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի` «Իրավունք»-ին տված պարզաբանումից, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն մեկ շաբաթի ավելի է, որ Հայաստանում չէ եւ մեկնել է արտերկիր ընտանեկան հարցերով:

Թե երբ է վերադառնալու «Ժառանգություն» կուսակցության նախագահը, Արմեն Մարտիրոսյանը դժվարացավ ասել:  «Տեղյակ չեմ, չգիտեմ»,- ասաց կուսակցության փոխնախագահը:


Հ.Գ. Առաջին հայացքից թվում է, որ արտառոց ոչինչ չկա, երբ պրն Հովհաննիսյանն արտերկրում է: Սակայն առաջին անգամ չէ, որ լսում ենք այս խոսքերը: Վերջերս «Նոր Հայաստան» միասնական ճակատի ասուլիսին եւս բացակայում էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Ու դարձյալ նույն պարզաբանումը` Րաֆֆին Հայաստանում չէ: Մինչդեռ  մինչ ԱԺ-ի վեցերորդ նստաշրջանի սկիզբը նախագահի նախկին թեկնածուն սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս  գործածում էր  «թունավոր ծառից բարի  պտուղ չի կարող գալ»: Պարոն Հովհաննիսյան հիմա սկսվել է «թունավոր ծառի» դեմ պայքարը, սակայն դուք կրկին Հայաստանում չեք ու կրկին ասպարեզում չեք: Իսկ միգուցե,  ինչպես գրում են լրատվամիջոցները, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն իրո՞ք դեպրեսիայի մեջ է:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին