ՀԵՔԻԱԹ ԿԱՌԼՍՈՆԻ ՄԱՍԻՆ. «ՀԱՅԱՖԻԿԱՑՎԱԾ» ՏԱՐԲԵՐԱԿ

Արխիվ 12-16

ՀԵՔԻԱԹ ԿԱՌԼՍՈՆԻ ՄԱՍԻՆ. «ՀԱՅԱՖԻԿԱՑՎԱԾ» ՏԱՐԲԵՐԱԿ

 

Լինում է չի լինում... Այս քաղաքական հեքիաթում կանդրադառնանք բազմիցս հիշատակված Ռոբերտ Քոչարյան-Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան եռյակի թեմային: Իսկ ինչու Կառլսոն` որովհետեւ Արա Աբրահամյանը պետք է որ ապահովեր քաղաքական թռիչք կամ իր, կամ որեւէ այլ քաղաքական ուժի համար, որը 2017-ի ընտրություններից հետո պետք է խորհրդարանում դառնար ՀՀ երկրորդ նախագահի հենարաններից մեկը:
Սակայն հեքիաթի «հայաֆիկացված» տարբերակում ամեն ինչ կարծես թե հայավարի է ստացվում:

ՖԱԼՍՏԱՐՏ` ԿԱՐԾԵՑՅԱԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐՈՇՈՎ

Դեռ մինչեւ Արա Աբրահամյանի` Հայաստան ժամանելը եւ իր հռչակավոր ասուլիսով հանդես գալը, քարոզչական դաշտում պտտեցվում էր այն թեզը, թե նա «Պուտինի դաբրո» ունի կամ առնվազն գործիչ է, որը մոտիկ է ՌԴ նախագահի հետ: Կարճ ասած` իբր նա Ռուսաստանի կողմից Հայաստանում իրականացվող ներքաղաքական խաղի «շոգեքարշն է»: Եվ հետաքրքրական է, որ առավել համառորեն դա պնդել են եւ պնդում են ամենահակառուսական քարոզչական ռեսուրսները:
Եվ ահա բուն ասուլիսը, որի ընթացքում արտահայտված խրթին մտքերը, հատկապես ոսկեղենիկ ռուսերենով արտաբերած ֆրազները, դարձան մեջբերումների մի հավաքածու, որը ակնթարթորեն վերածվեց քաղաքական թամաշայի: Եվ իհարկե, անսպառ նյութ ունեցան «Արմքոմեդիի» մեր գործընկերները: Իսկ թե ինչ էր կատարվում եւ շարունակում է կատարվել «Ֆեյսբուքի»  հայկական հատվածում, կարելի է նկարագրել «վայ մամա ջան» բանաձեւով: Արա Արշավիրիչին դատափետում են, ծաղրում, կամ քաղաքական կատակների առարկայի վերածում գրեթե բոլորը` անկախ իշխանամետ, թե ընդդիմադիր, արեւմտամետ, թե ռուսամետ քաղաքական կողմնորոշումից: Ու ամենից շատ ցցում են այն հանգամանքը, որ այդ մարդը, մեղմ ասած, դժվարանում է ձեւակերպել սեփական մտքերը: Եվ ամփոփելով կարելի է արձանագրել` Արա Աբրահամյանը ներկայացավ հայ հանրությանը, բայց հայ հանրությունը նրան դիմավորեց ծաղրով: Այսինքն` անլուրջ:

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե, այնուամենայնիվ, ձեւակերպենք այն քաղաքական նպատակները, որ հնչեցրեց Ալամ աշխարհի եւ Ռուսաստանի հայերի նախագահը, ապա դա հետեւյալն է` որ նա մուտք է գործում քաղաքական դաշտ, որ նա մտադիր է ստեղծել կուսակցություն կամ միանալ որեւէ կուսակցությանը, եւ որ իհարկե, կֆինանսավորի իր կուսակցությանը ու կմասնակցի պատգամավորական տեղերի համար մրցակցությանը:
Իսկ հիմա` իրականությունը: Արա Աբրահամյանը ՀՀ քաղաքացի չէ, հետեւաբար չի կարող լինել որեւէ կուսակցության հիմնադիր կամ թեկուզ կուսակցության անդամ: Նա չի կարող նաեւ ֆինանսավորել որեւէ կուսակցություն, եթե իհարկե, չորոշի գործել ոչ լեգալ դաշտում: Այդպես է ասում ՀՀ օրենսդրությունը, եւ սույն իրավաբանական փաստը չի կարող փոխվել, անգամ եթե Արա Աբրահամյանը զորաշարժի ենթարկի աշխարհի լավագույն իրավաբաններին: Ավելին` դեկտեմբերի 6-ից հետո, երբ ընդունվելու է նոր Սահմանադրությունը, նա չի կարող նաեւ տեղ զբաղեցնել որեւէ պաշտոն գործադիր մարմնում, այդ թվում եւ` ՀՀ վարչապետի պաշտոնը:
Այսինքն` նրա քաղաքական գործունեության որեւէ օրինական հիմք բացակայում է, ու պարզից էլ պարզ է, որ իշխանությունը Արա Աբրահամյանի գեղեցիկ աչքերի համար չի փոխի ՀՀ օրենքները ու առավել եւս չի հրաժարվի սահմանադրական հանրաքվե անցկացնելուց: Հետեւաբար` բացի այդ փաստից, մնացյալ ամեն ինչը հեքիաթներ են: Հեքիաթներ, որ պատմում են քարոզիչները, քաղաքագիտության ծակ պրոֆեսորները եւ տնայնաբույծ քաղտեխնոլոգները: Ռեալ քաղաքականությանը ծանոթ որեւէ ռուս փորձագետի եթե հարցնես, կզարմանա` լսելով, թե իբր Պուտինն ինչ-որ առաքելությամբ Արա Աբրահամյանին գործուղել է Հայաստան:

Ռուսաստանաբնակ հայերի մեծ մասը զարմանում են, երբ լսում են, որ այդ մարդն իրենց առաջնորդն է: Իսկ քաղաքական ֆանտաստիկայի ժանրի պատումները, որ մատուցվում են որոշ «քաղտեխնոլոգների» կողմից, իբր նույնիսկ Սերժ Սարգսյանի եւ Արա Աբրահամյանի միջեւ արդեն պայմանավորվածություն կա, թե ինչ քվոտաներով ԲՀԿ-ի փոխարեն Արա Աբրահամյանը կստանա տեղեր ԱԺ-ում, միայն ժպիտ են առաջացնում եւ ոչ այլ ինչ են, քան դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ասվող մեծ հիմարություններ:
Բայց հարց է ծագում` այնուամենայնիվ, ինչի համար է նրա «գաստրոլը», որը քաղաքական գործընթաց ծնել չի կարող, սակայն քաղաքական կրկեսի կամ ֆարսի վերածվելու բոլոր շանսերն ունի:

ՈՐՈՇ ՎԱՐԿԱԾՆԵՐ

Կարծել, թե Արա Աբրահամյանը ի վիճակի է ռեալ պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ եւ խանգարել դրանց, միամտություն կլինի: Քանզի այդ գործիչը խոցելի է բոլոր տեսակետներից` ե՛ւ ՀՀ օրենսդրության, ե՛ւ սեփական կենսագրության, ե՛ւ կապերի... Նաեւ որպես արտերկրի խոշոր հայ համայնքի ղեկավար` նա ոչ մի քննություն չի բռնում, քանզի հայեցի ապրելու օրինակ չի կարող ցույց տալ եւ ոչ մի ոլորտում: Ու հիմա մի բան էլ, որպես «քաղաքական փրկիչ» հայտնվում է վաղուց մոռացության մատնված հայրենիքում: Եվ հայտնվոմ է ձախողակ ծրագրով: Եթե քաղաքական կլոունադան տեղի արմատական ընդդիմադիրների պարագայում հասնում է կատարելության, քանզի «Ոչ»-ի շտաբը գլխավորելու է դժբախտ Լյովիկ Զուրաբյանը, ապա Արա Աբրահամյանի պարագայում լրիվ կրկեսի է վերածվում նաեւ դրսից եկած միլիարդատիրոջ ձեռքով ընդդիմադիր շարժում ստեղծելու գաղափարը` լինի դա չափավոր, թե արմատական ընդդիմություն:
Կարելի է որոշ ենթադրություններ, այնուամենայնիվ, անել: Հնարավոր է, որ պարզապես Ռուսաստանում անցել է Արա Արշավիրիչի աստեղային ժամը, եւ սեփական տեղն արեւի տակ ապահովելու համար նա ճարահատյալ որոշել է իր բախտը փորձել հայրենիքում: Դա ամենապարզ տարբերակն է:
Հնարավոր է նաեւ, որ Ռուսաստան-Արեւմուտք աշխարհաքաղաքական հակամարտության վճռական փուլում «քեռի Սեմը» պարզապես ցայտնոտային ռեժիմում գտնվելով, փորձում է Արա Աբրահամյանին որպես «դեսանտ» օգտագործել` նույն Արեւմուտքի նպատակներին համահունչ գործող Ռոբերտ Քոչարյանին եւ Արթուր Բաղդասարյանին «քյոմակ» անելու համար: Եվ վերջապես, չի կարելի բացառել եւ, որ վիրտուալ, իսկ ավելի ճիշտ` կեղծ ռուսական դրոշի ներքո Արա Աբրահամյանին այդպիսի քաղաքական տեսակետից աբսուրդային ձեւով ներմուծելով` լուծվում է ընդամենը տեղեկատվական-հոգեբանական պատերազմի խնդիր` հիմնավորապես հայ հանրության աչքերում վարկաբեկել Ռուսաստանին:
Ճիշտն ասած, այս տարբերակը բավականին հավանական ենք համարում: Չէ՞ որ քառորդ դար շարունակ հսկայական ռեսուրսներ ծախսելով հակառուսական քարոզչության վրա, «քեռի Սեմը» գրանցել է առավել քան համեստ արդյունքներ: Հայ հանրության ջախջախիչ մեծամասնությունը առաջվա պես համակրանքով է վերաբերվում Ռուսաստանին եւ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը համարում ամենաճիշտ ուղին: Չօգնեցին «քաղաքակիրթ Արեւմուտքի» հեքիաթային կյանքի մասին գեղեցիկ գովազդային պատումները: Զրո արդյունք տվեց նաեւ դավադրության տեսությունների տարածումը, իբր ռուսը երազում է մեզ իզութոզով ծախել թուրքերին, եւ այդ հեքիաթներին չհավատացին անգամ դրանք լսելով «Ստրատֆոր» կենտրոնի «լրջագույն» վերլուծությունների փաթեթավորմամբ եւ Փոլ Գոբլի պես ծանրակշիռ գործչի շուրթերից: Եվ ստացվեց, որ ամերկյան այդ հեղինակավոր հիմնարկություններն ու գործիչները իզուր տեղը «մեյմունություն» արեցին, նրանց, միեւնույնն է, չհավատացին:
Ուրեմն ի՞նչ է մնում անել, առավել եւս, որ ժամանակը շատ սուղ է եւ ամիսների ընթացքում հանգուցալուծվելու է գերտերությունների եւ քաղաքակրթությունների հակամարտությունը: Մնում է հայերին Ռուսաստանը մատուցել ամենահիմար, անլուրջ, կրկեսային կերպարանքով: Իսկ ո՞վ ավելի լավ դա կարող է անել, եթե ոչ Արա Աբրահամյանը, ում «ընդունված է» նույնացնել Ռուսաստանի կերպարի հետ: Եվ այդ դեպքում ինչքան ավելի աբսուրդային լինի նրա քաղաքական դեբյուտը, այնքան ավելի լավ Արեւմուտքի համար:
Իսկ վերջում մի փոքրիկ շտրիխ, որը ցույց է տալիս Արա Աբրահամյանի իրական քաշը ՀՀ վերնախավի համար: Այդ ինչպե՞ս եղավ, որ, օրինակ, դաշնակները բավականին ներկայացուցչական ձեւով հրավիրվել էին վարչապետի թոռների կնունքին, իսկ Արա Աբրահամյանը հրավիրյալների մեջ չկար: Մի՞թե «Պուտինի դաբրո» ունեցող, միլիարդատեր, լուրջ ծրագրերով եկած Սփյուռքի խոշորագույն համայնքի «առաջնորդը» մի հոգի դաշնակի չափ էլ չկար...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին