ՆԱՏՕ-Ի ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ

Արխիվ 12-16

ՆԱՏՕ-Ի ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ

 

Հոկտեմբերի 9-12-ը Ստավանգերում (Նորվեգիայի Թագավորություն) կայացել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 61-րդ տարեկան նստաշրջանը, որտեղ անդրադարձ է եղել Սիրիայի ճգնաժամի, Աֆղանստանում անվտանգության պահպանման եւ այլ հարցերին: Սակայն, առավել ուշագրավ է այն, որ ՆԱՏՕ-ում ջանք ու եռանդ չի խնայվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը բարդելու Ռուսաստանի Դաշնության վրա, ինչին անդրադարձել է «Ռուսաստանը եւ Եվրատլանտյան անվտանգությունը» զեկույցի հեղինակ Օյարս Կալնինշը: Այս մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ մասնավորապես ասաց. «Խնդիրն այն է, որ ԼՂ-ի մասով կային որոշ ձեւակերպումներ, որոնք չեն համապատասխանում իրական վիճակին: Այդ կապակցությամբ մենք բարձրաձայնել ենք մեր մտահոգությունը, գրավոր առաջարկներ ներկայացրել: Զեկույցում Ռուսաստանի հետ կապված որոշ ձեւակերպումներ են ներկայացվել, որոնք առնչվում են նաեւ ԼՂ հակամարտությանը. մասնավորապես հակամարտության ծագման եւ ներկա փուլում Ռուսաստանի ունեցած ազդեցությանը, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների համատեքստում ներկայացված կոնֆլիկտին:

Խորհրդարանական պատվիրակությունը հստակ առաջարկներ է ներկայացրել` նշելով, որ սխալ է նույն համատեքստում դիտարկել բոլոր հակամարտությունները:Ադրբեջանական պատվիրակությունը եւս ներկայացրել է իր առաջարկները: Սակայն, նախագահողն ընդհատել է ադրբեջանցի պատվիրակին, քանի որ օրակարգից դուրս հարցադրումներ են հնչեցվել»: Պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ հավելեց, որ զեկույցի հեղինակ Օյարս Կալնինշը գիտակցել է, թե ինչ սխալներ է արել եւ ընդունել է դրանք. «Խնդիրն իրականում ավելի շատ ակադեմիական ճշմարտության ձեւակերպման մեջ էր: Մենք ասում էինք, եթե գրում եք հայ-ադրբեջանական կարգավորման մասին, ինչու եք մոռանում Մինսկի խմբի անունը տալ, քանի որ այն միայն Ռուսաստանը չէ, ի վերջո, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, դրանում ներգրավված են: Այդտեղ հասկանալի էր, որ իրենց պետք էր ավելի շատ Ռուսաստան բառը նշել զեկույցի մեջ, մեզ էլ անընդհատ ասում էին` դուք ինչու եք խառնվում, դա ձեզ չի վերաբերում»: Ինչ վերաբերում նրան, որ ադրբեջանցի պատվիրակին զրկել են հարց տալու իրավունքից, Թ. Պողոսյանն ընդգծեց. «ՆԱՏՕ-ում արդեն սովորություն են դարձել հայ-ադրբեջանական պատվիրակների, այսպես ասած, մտքային բախումները»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին