Զարմացած

Արխիվ 12-16

 

Աչքներս լույս` արդեն գոյություն ունի «Ոչ»-ի միասնական շտաբ, եւ այն գլխավորում է այնպիսի հզորագույն ֆիգուր, ինչպիսին է ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: Եթե լինեի «Ոչ»-ի կողմնակիցների տեղը, ապա հաստատ ձենով լացելու էի, բայց քանի որ «այո»-ի համոզված կողմնակից եմ, ապա մնում է միայն քմծիծաղ տալ: Եվ ումի՞ց է բաղկացած այդ «միասնականը»` ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի ներկայացուցիչներից, ու երբ կարդում ես կազմը, ապա այդտեղ բավականին քիչ են հանրությանը ծանոթ քաղաքական ֆիգուրներ: Բայց բոլոր դեպքերում, թեեւ զարմանալի է, «Ոչ»-ի կողմնակիցներին մի փոքրիկ մխիթարական լուր կա հաղորդելու` Ստեփան Դեմիրճյանը շտաբի կազմում ընդգրկված չէ: Այնպես որ, նրանք փրկվեցին վատագույնից` որ չկա այն գործիչը, ով խասյաթ ունի ամենավճռական պահին գնալ տուն` «չայ խմելու»:

Այն, որ «Ոչ»-ի կողմնակիցները հնարավորություն չունեն հաջողության հասնելու, զարմանալիորեն հասկանում է անգամ այնպիսի փորձագետը, ինչպիսին ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ է, ում վերլուծություններին, որպես կանոն, թերահավատորեն ենք վերաբերվել: Իսկ նա արձանագրում է հետեւյալ հասարակ փաստերը. «Հայաստանի քաղաքական դաշտում բավականին քչացել են ուժերը. կա Հանրապետական կուսակցություն, որը կողմ է Սահմանադրությանը, եւ նրան դաշնակից են ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: Դեմ է Հայ Ազգային կոնգրեսը եւ «Ժառանգության» որոշ գործիչներ: Այլ ռեալ քաղաքական ուժեր Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն չունեն, անկախ նրանից` նրանք ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված են, թե` չէ»: Իսկ ինչ վերաբերում է Ժիրայր Սէֆիլյանի «փրկիչներին», ապա. «Եթե հիշում եք, այդ ուժը իրենց խոսքերով` 100-ամյակը առանց ռեժիմի էր հայտարարում, բայց 100-ամյակն եկավ, անցավ, ոչինչ էլ չկարողացան անել»:
Ի դեպ, բավականին լավ հումորի զգացում ունի «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նա վերջերս բավականին քիչ է երեւում հրապարակային ասպարեզում, բայց այս անգամ որոշեց ուրախացնել բոլոր նրանց, ովքեր միամտորեն հավատում են, որ Սահմանադրության հանրաքվեն կտապալվի: Պարզվում է, այդ դեպքում Արամ Զավենիչը կմասնակցի նախագահական ընտրություններին: Սակայն իրականում նրան այդպիսի փորձանք ու այդպիսի անիմաստ ծախս չի սպառնում, ուստի 2016-ին դեռ հաճույք կունենանք այլ թեմաներով կարդալ նրա լավատեսությամբ լեցուն մեկնաբանությունները:
Գրեթե բոլորը զվարճանում են Արա Աբրահամյանի ասուլիսին հնչած մտքերի շուրջ: Բայց հավաստիացնում եմ, որ զարմանալիորեն ավելի զվարճալի են այն դեմքերը, ովքեր լուրջ վարկածներ են առաջ քաշում, թե Արա Աբրահամյանը մեծ հաջողություն է ունենալու եւ նույնիսկ վերցնելու է իշխանությունը: Հիշո՞ւմ եք ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ով այժմ գրող-հրապարակախոս է, իսկ ԼՏՊ-ի ռեժիմի օրոք Հ1-ի եթերում վերջինիս վարչախմբի գլխավոր քաղաքական փաստաբանն էր: Իսկ հիմա պինդ բռնվեք աթոռից` ըստ Վահրամ Մարտիրոսյանի խորաթափանց մտքի, Սահմանադրության փոփոխությունը արված է նույնիսկ հատուկ Արա Աբրահամյանի գալուստն ապահովելու համար. «Արա Աբրահամյանի գործուղումը Մոսկվայից համընկնում է եւ, ըստ ամենայնի, ուղղակիորեն կապված է առաջիկա հանրաքվեի հետեւանքով բացվող հնարավորությունների հետ: Տեսականորեն, եթե Աբրահամյանի կուսակցությունը ԱԺ-ում մեծամասնություն ստանա, նա կարող է նույնիսկ Մոսկվայից Երեւան չտեղափոխվել` Հայաստանը ղեկավարելու համար»:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին