«Դահլիճում բոլոր տեղերը զբաղված են, Արա Աբրահամյանը որտե՞ղ է տեղավորվելու, չգիտեմ»

Արխիվ 12-16

«ԴԱՀԼԻՃՈՒՄ ԲՈԼՈՐ ՏԵՂԵՐԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՆ, ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՈՐՏԵ՞Ղ Է ՏԵՂԱՎՈՐՎԵԼՈՒ, ՉԳԻՏԵՄ»

 

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունն առ այն, որ պատրաստվում է մտնել հայաստանյան քաղաքական դաշտ, մինչ այսօր լրատվամիջոցների թիվ մեկ քննարկման թեման է դարձել: Իսկ թե որպես քաղաքական գործիչ` ի՞նչ վարկանիշ ձեռք բերեց Արա Աբրահամյանը` սկսած իր «ինտելեկտուալ» ասուլիսից մինչեւ իր դստեր պիկանտ լուսանկարների տարածվելը համացանցում, «Իրավունքը» հետաքրքրվեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ.


–Սա լուրջ հետազոտման խնդիր է, բայց այդ առումով հետազոտություն չի արվել: Օրինակ, եթե սոցհարցումներ արվեին, թե ում եք տեսնում հաջորդ նախագահ, գուցե նրա ազգանունն ասեին եւ այլն: Այնպես որ, այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց բոլոր դեպքերում, նա մեր քաղաքական դաշտում միշտ եղել է: Չմոռանանք, որ Արա Աբրահամյանի քաղաքական նախորդ, բայց անհաջող փորձը եղել է Ռամկավարներին աջակցելը, որպեսզի իրենք մտնեն խորհրդարան: Սա նրա երկրորդ փորձն է, տեսնենք` ինչ կստացվի, եթե նա իրոք մտադիր է ակտիվ դերակատարություն ունենալ Հայաստանում, ու պատվեր կա այն մասին, որ նա փորձի համակցել ռուսական եւ հայկական շահերը: Բայց խնդիրն այն է, որ նրա հենարանը թույլ է, տեղում հենարան չունի եւ չունի այն մարդկանց խումբը, որոնց կարող է իր հետեւից տանել կամ ինքը գնալ նրանց հետեւից: Դահլիճում` պարտերում, օթյակում, ամֆիթատրոնում բոլոր տեղերը զբաղված են, Արա Աբրահամյանը որտե՞ղ է տեղավորվելու, չգիտեմ: Եթե նոր կուսակցություն ստեղծի, ժամանակ է պետք, որ կարողանա թափ առնել: Իսկ մենք գիտենք նոր կուսակցության ստեղծելու փորձերն ինչպես են ավարտվել, երբ դրսից եկել են ու փորձել են ինչ-որ խաղեր խաղալ: Բոլորը եղավ ապարդյուն, որովհետեւ տեղում արմատ չունեին: Հետեւաբար, եթե Արա Աբրահամյանն ուզում է գալ Հայաստան կայուն վիճակում, պետք է տարիներ առաջ դրա հիմքերը դներ:
– Իսկ հնարավոր տարբերակները հաշվի առնելով` քաղաքական գործիչներից ովքե՞ր կարող են հավակնել դառնալու ՀՀ չորրորդ նախագահը:
– Հիմա իրավիճակն այնպիսին է, որ մեզ պետք է ավելի հմուտ վարորդ, որ կարողանա այս միջազգային հարաբերությունների եռուզեռում, երբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կան, եւ այն դառնում է վտարանդի երկիր, կարողանանք մեր կապերը պահել ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Ռուսաստանի հետ: Դրա համար մեզ պետք է ճկուն մտածողություն ունեցող քաղաքական դեմք, ինչպիսին Սերժ Սարգսյանն է: Բայց նրանից հետո չեմ տեսնում որեւէ դեմք, որն ունակ լինի կամ համապատասխան լինի լուծել այս խնդիրները:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին