«Աշխարհը կենտրոնացած է Սիրիայի դեպքերով, արդյունքում` Շանգալի հարցը անորոշ կարգավիճակում է»

Արխիվ 12-16

«ԱՇԽԱՐՀԸ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ Է ՍԻՐԻԱՅԻ ԴԵՊՔԵՐՈՎ, ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ` ՇԱՆԳԱԼԻ ՀԱՐՑԸ ԱՆՈՐՈՇ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ Է»

 

Ստանալով նաեւ Իրանի եւ Իրաքի համաձայնությունը` ՌԴ ռազմական ուժերը վերջին օրերին կատարեցին լայնամասշտաբ գործողություններ Սիրիայում ու այսօր էլ աջակցություն են ցուցաբերում Սիրիայի նախագահ Ասադին` ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարում: Իսկ թե ինչպիսի՞ն է իրավիճակը Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Շանգալի մարզում, որտեղ ավելի քան մեկ տարի առաջ ԻՊ բարբարոսները սկսցեցին բնաջնջել եզդիներին, կտտանքների ենթարկել կամ վաճառել, «Իրավունքը» պարզեց «Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահի օգնական, «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գրքի հեղինակ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻՑ.


«Այսօր թեպետ արաբական խալիֆայության ձեւավորումից անցել են հազարավոր տարիներ, բայց եզդիները իրենց կրոնի եւ հավատքի համար դեռեւս ենթարկվում են ցեղասպանության: Բայց ցավալին այն է, որ այսօր դա տեղի է ունենում  քաղաքակրթության ամենազարգացած ժամանակաշրջանում, որտեղ միշտ բարձրաձայնվում են մարդկային իրավունքները: Իսկ եզդիների իրավունքները ո՞վ պետք է հաշվի առնի: Միայն այս եւ այն կողմից տարբեր հարթակներում այս ամենի մասին բարձրաձայնելը եւ այս դեպքերը դատապարտելը չի կարող լուրջ ինչ-որ արդյունք տալ, եթե գործողություններ չիրականացվեն: Համոզված կարելի է ասել, որ եզդի ազգի ցեղասպանությունը այսօր էլ շարունակվում է, եւ մյուս ցավոտ կողմն այն է, որ աշխարհը կենտրոնացած է Սիրիայի դեպքերով, արդյունքում Շանգալի հարցը անորոշ կարգավիճակում է»: Ըստ Ռ. Ավդոյանի` Շանգալում եզդի ազգի դեմ իրականացված ցեղասպանությունները, եթե բոլորը համեմատենք, ապա ոչ մի տարբերություն չես տեսնի, բացառությամբ ժամանակաշրջանի. «Այսինքն` Շանգալում եզդիների դեմ իրականացված ցեղասպանությունները կատարվել են նույն ձեռագրով: Եզդիները միշտ էլ հարեւան մահմեդականների կողմից` կլինի  քուրդ, արաբ, թե թուրք, համարվել են  ամենանաոխերիմ թշնամին: Չի կարելի նշել մի ժամանակահատված, որտեղ կարելի է ասել, որ եզդիները վայելել են տեղի մահմեդականների հիացմունքը կամ բարեկամությունը: Եզդիները,  համարվելով Մալակե Տաուսի ժողովուրդ` հենց այդ իրողության համար են ենթարկվել եւ դեռ կենթարկվեն ցեղասպանության մահմեդականների կողմից, քանի դեռ չեն հրաժարվում իրենց կրոնից, հավատքից եւ մնացած բարքերից: Եզդիների կրոնը չի ընդունվում արաբական աշխարհում»:

Պատմական անդրադարձ կատարելով` մեր զրուցակիցը նշեց, որ Շանգալը, Իրաքի հյուսիսում լինելով, շատ հին մի տեղանք է, որի մասին հիշատակվում է նաեւ հրեաների սուրբ գրքում` «Թավրատում». «Այն շատ անգամ է հայտնվել ուշադրության կենտրոնում, բայց, ցավոք, պատերազմական գործողությունների ժամանակ: Եթե հաշվենք Շանգալում եզդիները որքան տանջանքների եւ բռնությունների են ենթարկվել, ապա կարելի է շատ-շատ դեպքեր թվարկել: Շանգալը պատերազմական գործողությունների կենտրոնում է հայտնվել դեռ վաղ ժամանակներից: Երբ արաբական խալիֆայությունը ձեւավորվեց, դրանից ամենից շատը տուժեց հենց Շանգալը եւ նրա բնակիչները: Օսմանյանների եւ Սեֆյան Պարսկաստանի օրոք եւս Շանգալը պատերազմական գործողությունների թիրախում էր եւ նույնը կարելի է ասել Սասանյանների եւ Հռոմեական կայսրության օրոք ու հռոմեացիները միայն 172 տարի է, ինչ տիրացել են Շանգալին: Մեծ եղեռնի տարիներին եւ դրանից ավելի վաղ շատ եզդիական գերդաստաններ, որոնցից են օրինակ Խալտիները, Դնանիները, Շարկիները, օսմանյաններից մազապուրզ եղած` հաստատվում են Շանգալի լեռնային հատվածներում` հույս ունենալով ապրել հանգիստ եւ զերծ մնալ ցեղասպանություններից: Բայց Շանգալի լեռնային հատվածը միշտ էլ պատերազմների հենց ուղիղ թիրախում է եղել»: Ի գիտություն, Ռ. Ավդոյանը հավելեց, որ ժամանակին Շանգալը ստանձնել է նաեւ փոքրիկ պետության կարգավիճակ եւ հանդես է եկել որպես մի առանձին ոչ այնքան մեծ պետություն, որտեղ եզդի առաջնորդները չէին ենթարկվում եւ ոչ մեկին եւ այդ կերպ իրենց թշնամի դարձնում հարեւան մահմեդականներին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին