«ԲԱՆԿԵՐԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է 921 ԲՈՂՈՔ»

Արխիվ 12-16

«ԲԱՆԿԵՐԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է 921 ԲՈՂՈՔ»

 

Վերջերս Ազգային ժողովում Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը անդրադառնալով բանկային համակարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքներին` մասնավորապես նշել է. «Կա նաեւ ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտ, որն անվճար է մեր քաղաքացիների համար: Այն ֆինանսավորվում է բանկային համակարգի կողմից եւ անվճար ծառայություն է մատուցում քաղաքացիներին: Այդ առումով ունենք բավականին տպավորիչ արդյունքներ: Կան մոտ 70-80 հազար բողոքներ, որոնք հօգուտ քաղաքացիների են լուծվել: Գնալով ծավալներն ավելանում են»:

ԿԲ փոխնախագահի ներկայացրած թիվն ուղղակի ապշեցուցիչ է. 70-80 հազար «հօգուտ քաղաքացիների լուծված» բողոքներն արդեն իսկ ահռելի բանկային խախտումներիր մասին են ակնարկում, եթե նույնիսկ չնկատենք, որ պետք է լինեն նաեւ ոչ քաղաքացիների օգտին լուծված բողոքների նման զանգված եւս: Ուրեմն ի՞նչ է կատարվում՝ հարցի պատասխանը փորձեցինք ստանալ «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի ղեկավար ՓԻՐՈՒԶ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով պատասխանեց մեր գրավոր հարցերին.
- Վերջերս ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ կան բանկերին վերաբերող 70-80 հազար բողոքներ, որոնց մեծ մասը ի օգուտ քաղաքացիների է լուծվում: Ճիշտ են արդյո՞ք այդ ցուցանիշները:
- Նախեւառաջ թույլ տվեք նշել, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ֆինանսական ոլորտում սպառողների եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ առաջացող վեճերը լուծող անկախ մարմին է, եւ վարում է առանձին վիճակագրություն՝ իր կողմից ընդունվող եւ քննվող գործերի վերաբերյալ: Իր հերթին Կենտրոնական բանկը, ունենալով նաեւ ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովման գործառույթ, նույնպես ստանում է բողոքներ սպառողներից: Խնդրում ենք Ձեզ՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված տեղեկատվությունը ճշտել ՀՀ Կենտրոնական բանկից, քանի որ մեզ մոտ առկա չէ տեղեկատվություն` ՀՀ ԿԲ-ից հրապարակված` Ձեր կողմից նշված վիճակագրական տվյալների վերաբերյալ:
Անդրադառնալով մեր գրասենյակի կողմից ընդունվող եւ քննվող բողոքների քանակին եւ բնույթին` նշենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 01.01.2015թ.-18.10.2015թ.-ը ընկած ժամանակահատվածում ստացել է թվով 3 073 բողոք, որոնցից 2 602-ը վերաբերում է ֆինանսական համակարգին, իսկ քննության է ընդունվել 1 103-ը: Ընդ որում՝ 2 602 բողոքների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում ապահովագրական ընկերություններին` 1 537 բողոք (59,07%), իսկ բանկերի դեմ ներկայացվել է 921 բողոք, վարկային կազմակերպությունների դեմ` 71 բողոք, գրավատների դեմ` 12 բողոք, Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ` 22 բողոք, 4 բողոք` դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների դեմ, 1-ական բողոք` ապահովագրական գործակալների, ապահովագրական բրոքերների, փոխանակման կետերի եւ ներդրումային ընկերությունների դեմ եւ 31 բողոք`  այլ ֆինանսական կազմակերպությունների դեմ:
- Բացահայտված փաստերը որքանո՞վ են քննարկվում ԿԲ-ի հետ, եւ ի՞նչ արդյունքներ ունեք:
- Քննության ընդունված թվով 1 103 պահանջներից 18.10.2015թ.-ի դրությամբ հանգուցալուծվել է թվով 843-ը, որոնց արդյունքում գործերի  78,5%-ը լուծվել է ի օգուտ հաճախորդի:
Ինչ վերաբերում է բացահայտված հարցերը ՀՀ Կենտրոնական բանկի հետ քննարկելուն, ապա պետք է նշենք, որ համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի՝ Հաշտարարի գրասենյակի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ կնքվել է համաձայնագիր, որով կարգավորվում է մեր համագործակցությունը տեղեկատվության փոխանակման, օրենսդրության զարգացման, հանրության իրավագիտակցության բարձրացման եւ ֆինանսական համակարգի սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված այլ ոլորտներում: Նշված համաձայնագրի շրջանակներում Հաշտարարի գրասենյակի կողմից սպառողների շահերի պաշտպանության ոլորտում բացահայտված խնդիրները ներկայացվում են Կենտրոնական բանկին, որն էլ, իր իրավասության շրջանակներում, մշտապես հետամուտ է լինում դրանց կարգավորմանը: Օրինակ, եթե որեւէ բողոքի քննության ընթացքում հայտնաբերվում է օրենքի կամ որեւէ այլ իրավական ակտի բաց, կամ արձանագրվում է որեւէ համակարգային խնդիր, որն այս կամ այն կերպ խոչընդոտում է սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանությանը, մենք համապատասխան գրությամբ դիմում ենք Կենտրոնական բանկին: Վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` խնդիրը կարգավորելու ուղղությամբ:  
Այսպիսով՝ ԿԲ փոխնախագահը խոսում է դրական լուծում ստացած 70-80 հազար «բանկային» բողոքներից, «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը»՝ մոտ 1000-ից: Եվ այստեղ կարեւորը նույնիսկ այն չէ, թե ում հավատանք: Պարզապես, երբ նույն բանի մասին պատկան կառույցների ղեկավար ներկայացուցիչները նման իրարամերժ թվեր են ներկայացնում, արդեն իսկ կարելի է ենթադրել, թե ինչ վիճակ է տիրում տվյալ ուղղությամբ:
Նկատենք նաեւ, որ եթե իրականում ճիշտ է բանկերի նկատմամբ վերջին 10 ամսում ներկայացված 1000 բողոքի տարբերակը, էլի ահռելի թվի հետ գործ ունենք: Հաշվի առնելով նաեւ, թե ԿԲ-ն ինչ հսկայական լիազորություններ ունի բանկային համակարգի նկատմամբ վերահսկողության հարցում, ու ինչ հսկայական պետական միջոցներ են հատկացվում, որ ԿԲ-ն` իր մասնավորապես այդ գործառույթը հավուր պատշաճի իրականացնի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին