ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԻԳԴԻՐԻ ՀԱՅԱՏԱՌ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԻԳԴԻՐԻ ՀԱՅԱՏԱՌ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻՆ

 

Օրերս Թուրքիայում հայկական մշակույթի եւ ընդհանրապես հայկականության դեմ դրսեւորվեց հերթական թշնամությունը: Այս անգամ հերթը Էրգրի քաղաքների հայատառ ցուցանակներինն էր:

Օրերս Թուրքիայում հայկական մշակույթի եւ ընդհանրապես հայկականության դեմ դրսեւորվեց հերթական թշնամությունը: Այս անգամ հերթը Էրգրի քաղաքների հայատառ ցուցանակներինն էր:
Նախօրեին Իգդիր նահանգի Թուզլուջա` պատմական Կողբ քաղաքի մուտքի կամարի ցուցանակի հայերեն «Բարի եկաք» եւ «Ցտեսություն» գրությունները «անհայտ անձանց» կողմից այնպես են վնասվել, որ այցելուները դժվար թե կարողանան կռահել, թե նախկինում ցուցանակի վրա ինչ է գրված եղել: Գրությունը նախկինում քառալեզու էր` հայերեն, թուրքերեն, քրդերեն եւ անգլերեն, սակայն սադիզմը կրկին իրականավեց միայն հայերենի նկատմամբ: Այս դեպքի առթիվ տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, ինչպես թուրքական մամուլն է գրում «անհայտ անձանց» հայտնաբերելու համար: Բայց ինչպես ցույց է տալիս պատմությունը` նման դեպքերում թուրք ոստիկաններն աշխատում են շատ «օպերատիվ»` մի քանի օրում գործը ծածկադմփոց են անում ու մոռանում` թողնելով, որ վանդալները հանգիստ շարունակեն իրենց սեւ գործը:
Հայատառ գրությունը ցուցանակի վրա հայտնվել էր բոլորովին վերջերս` տեղի քաղաքապետի կարգադրությամբ, որն իր ելույթներից մեկում խոստովանել էր, որ քաղաքը նախկինում հայկական բնակավայր է եղել, եւ տեղի հայ բնակչությունը մեծ ավանդ է ունեցել շրջանի կառուցման եւ զարգացման գործում: Նրա խոսքով` քաղաքի կամարին հայերեն գրությունը հարգանքի տուրք է այդ ամենի համար: Թուրք քաղաքապետի խոստովանությունը ժամեր անց  նյարդայնացրել է ոչ միայն իր ազգակիցներին, այլեւ եղբայրակից ադրբեջանցիներին, որոնք Թուրքիայում գործող «Իգդիրի Ադրբեջանի տուն» միություն անվան ներքո ստորագրահավաք են կազմակերպել` ընդդեմ հայատառ ցուցանակի: Ադրբեջանցիները Նախիջեւանում երեւի ոչնչացնելու էլ ոչինչ չունեն եւ որոշել են աջակցել իրենց եղբայրներին: Կամ էլ` նրանք այնպես  են հաստատվել Թուրքիայում եւ այնքան իրավունքներ են ձեռք բերել, որ արդեն տեղի իշխանություններին թելադրում են իրենց կամքը:
Ու այսքանից հետո թող միջազգային կառույցները շարունակեն կազմակերպել սեմինարներ ու պլատֆորմներ, որոնք ոչ մի գրոշի արժեք չունեն, քարոզելով` հարգանքով վերաբերվել այլ ժողովուրդների մշակույթին, բայց ապարդյուն… Նախամարդը մի քանի տարում կարող է քաղաքակրթվել, սակայն թուրքը երբեք չի փոխվի, քանի որ իր նախապապերից նրան փոխանցվել է վայրագությունների գենը, որի դրսեւորումներն ի տարբերություն 20-րդ դարի, որոշ չափով թաքնված բնույթ են ստացել 21-րդ դարում:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին