ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ՔԱՐՈԶԸ». «ՁԵՌՔԸ ԴՐԵՔ ԽՂՃԻՆ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՔՎԵԱՐԿԵՔ»

Արխիվ 12-16

ԲՀԿ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ «ՔԱՐՈԶԸ». «ՁԵՌՔԸ

ԴՐԵՔ ԽՂՃԻՆ, ՈՆՑ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՔՎԵԱՐԿԵՔ»


 

«Իրավունքը» գրել էր, որ ԲՀԿ  գործարար  պատգամավոր Վահան Կարապետյանը  ԱԺ-ում նոր սահմանադրության տեքստի քվեարկությանը չէր մասնակցել:

«Իրավունք»-ի հետ զրույցում էլ սահմանադրության քվեարկությունից հետո  Վահան Կարապետյանը հստակ իր դիրքորոշում մասին չէր հայտնել: Արդեն ձեւավորվել են «Այո» եւ «ոչ»-ի ճակատներն ոու շտաբերը, սկսվել է քարոզարշավը: «Իրավունք»-ը ԲՀԿ-ական պատգամավորից պարզեց`  «այո»-ի քարոզարշավին կմասնակցի՞: «Այո»-ի՞»,- հարցին կարծես հարցով պատասխանեց գործարար պատգամավորը, ապա մի քանի վայրկյան մտորելուց հետո ասաց. «Ես մի անգամ ասել եմ, էլի եմ ասում` մեր երկրում կարեւորում եմ աշխատեղերի ստեղծումը, տնտեսության վերականգնումը, սահմանների անվտանգության հարցը եւ արտագաղթի խնդիրը, որն անցել է թույլատրելիի սահմանը: Սահմանադրությունը այս բաներից ոչ մեկին չի նպաստում, հետեւաբար ես անիմաստ եմ համարում»:


- Իսկ «Ոչ»-ի քարոզարշավին կմասնակցե՞ք:


- Ոչ «ոչ»-ի, ոչ էլ «այո»-ի:


- Բայց ԲՀԿ-ն ասել է «այո» սահմանադրությանը:


- Դե էնտեղ բազմակարծիք է: Շատերը «դեմ»-ի (նկատի ունի ոչ»-ի ճակատի-խմբ.) հետ են գնալու առաջ, մի մասն էլ ձեռնպահ է:


- Դուք որպես պատգամավոր դեկտեմբերի վեցին` նոր Սահմանադրության քվեարկության օրը  «ո՞չ» եք ասելու:


- Չգիտեմ էլ, գնալու եմ թե ոչ, բայց ես դա չեմ կարևորում:


- Դուք ձեր ընտրատարածքի ընտրողներին  ի՞նչ եք քարոզում` «այ՞ո» ասել, թե՞ «ոչ» ասել սահմանադրությանը:


- Ոչ մի բան էլ չեմ քարոզում: «Այո»-ն էլ, «Ոչ» էլ ունեն շտաբերը, կկազմակերպեն իրենց աշխատանքները: Աջափնյակում միայն ես չեմ, որ ԲՀԿ-ից եմ:


- Իսկ Ձեր ընտրատարածքի ընտրողները տեղյա՞կ են սահմանադրական բարեփոխումներից:


- Դե չեն էլ հետաքրքրվում: Նրանց չի հետաքրքրում ո՛չ «Այո»-ն, ո՛չ էլ «Ոչ-ը»:


- Իսկ եթե մեր քաղաքացիները Ձեզանից` որպես օրենսդիր մարմնի անդամի Ձեզանից  խորհուրդ հարցնեն նոր սահմանադրության մասին, ի՞նչ կասեք:


- Կասեմ, ձեռքը դրեք խղճին, գնացեք ոնց ուզում եք քվեարկեք, քանի որ վաղն ունենալու եք այն, ինչ ունենալու եք:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ





 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին